Երևան
12 °C
Արցախի ԱԳՆ-ն պատասխանել է Ադրբեջանի՝ ԱՀ ներկայացուցիչների հետ Բաքվում հանդիպելու առաջարկին և հայտնել, որ համաձայն են հանդիպել Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության միջնորդությամբ և նրանց հրամանատարության տեղակայման վայրում:
Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև Բաքվում ապրիլի սկզբին հանդիպում անցկացնելու վերաբերյալ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հերթական առաջարկության կապակցությամբ ԱՀ ԱԳՆ-ն վերահաստատում է Արցախի Հանրապետության իշխանությունների սկզբունքային դիրքորոշումն ադրբեջանական կողմի հետ հնարավոր քննարկումների, դրանց կազմակերպման եղանակների և նպատակների վերաբերյալ։
Այս մասին նշված է ԱՀ ԱԳ նախարարության տարածած հայտարարության մեջ: Այն ներկայացնում ենք ստորև.
Արցախի Հանրապետությունը մշտապես հանդես է եկել և շարունակում է հանդես գալ երկխոսության և առկա բոլոր խնդիրների խաղաղ, բանակցային ճանապարհով լուծման օգտին։ Մենք երբեք չենք հրաժարվել ադրբեջանական կողմի հետ շփումներից, որի ապացույցն են Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև անցկացված հանդիպումներն Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ:
Հանդիպման վայրի և օրակարգի հետ կապված ադրբեջանական կողմի հնչեցրած պայմանները, ինչպես նաև համատեքստը, որում ներկայացվել է տվյալ առաջարկը, վկայում են, որ Ադրբեջանի իշխանությունների նպատակը ոչ թե առկա խնդիրների շուրջ իրական քննարկումն է, այլ հնարավոր երկխոսության խաթարումը կամ հարկադրանքի, շրջափակման, կյանքի անտանելի պայմանների ստեղծման և ռազմական ուժի կիրառման միջոցով սեփական քաղաքական օրակարգի պարտադրումը։ Այդ կապակցությամբ հարկ ենք համարում հիշեցնել, որ երեք օր առաջ՝ մարտի 25-ին, Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, հատել են շփման գիծը և առաջխաղացում կատարել դեպի Արցախի Հանրապետության տարածքի խորքը՝ Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի ուղղությամբ։ Ավելին, մարտի 27-ին, Ադրբեջանի զինված ուժերը ևս մեկ անգամ փորձել են վերահսկողության տակ առնել նշված ճանապարհը, որը Շուշիի շրջանի համայնքների և հանրապետության այլ բնակավայրերի միջև արտակարգ կապի միակ հնարավորությունն է շրջափակման պայմաններում։
Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը, նախորդ հանդիպումների անցկացման արդեն իսկ ձևավորված պրակտիկայի համաձայն, Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության միջնորդությամբ և նրանց հրամանատարության տեղակայման վայրում հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Արցախի ժողովրդի բնականոն կենսագործունեության ապահովման և կողմերի ստանձնած պարտավորությունների պատշաճ իրականացման, մասնավորապես, Լաչինի միջանցքի անխափան գործունեության հետ կապված հարցերը։ Այս համատեքստում առաջնահերթ ենք համարում Լաչինի միջանցքով Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի վերաբացման և շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար, ենթակառուցվածքային և այլ հրատապ խնդիրների լուծումը։ Արցախի իշխանությունները բաց են նաև այլ հարցերի քննարկման համար, որն ուղղված կլինի ոչ թե ադրբեջանական կողմի պատրաստի լուծումների պարտադրմանը, այլ իրավիճակի կայունացման և լարվածության հետագա սրումը կանխելու ուղղությամբ փոխադարձ ընդունելի լուծումների որոնմանը։
Կրկին ընդգծում ենք, որ Լաչինի միջանցքի շրջափակման շարունակումը և Արցախում հումանիտար ճգնաժամի սաստկացումն անընդունելի են և ոչ մի կերպ չեն նպաստում երկխոսության համար բարենպաստ մթնոլորտի ձևավորմանը։ Համոզված ենք, որ միայն Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտավորությունների պատշաճ կատարումը, ինչպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության, այնպես էլ Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի վճռի համաձայն, կարող է վկայել առանց հարկադրանքի և ուժի կիրառման, երկխոսության և բանակցությունների միջոցով, խնդիրները լուծելու Ադրբեջանի պատրաստակամության և շահագրգռվածության մասին։
Եվս մեկ անգամ շեշտում ենք տեխնիկական և հումանիտար հարցերի լուծման շուրջ երկխոսության քաղաքականացման անթույլատրելիությունը և ընդգծում, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման քաղաքական հարցերը պետք է քննարկվեն համաձայնեցված և միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափում՝ կողմերի իրավահավասարության հիման վրա և նրանց ստանձնած պարտավորությունների կատարման միջազգային ամուր երաշխիքների առկայության պայմաններում:
հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հերթական անգամ առաջարկել էր Բաքվում երկրորդ հանդիպումն անցկացնել Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT