Չմտածված սադրանքը ոչ միայն քաղաքական հետևանք է ունենալու, այլև մարզական, ի վերջո՝ նաև պատասխան խաղ է լինելու. Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է վաղը՝ մարտի 25-ին Երևանում կայանալիք Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպմանը:

Սաֆարյանը գրել է.

«Սթափ ու պրագմատիկ մոտեցում Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային/քաղաքական հանդիպմանը:

Վաղը Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղն է: Այն ավելին է, քան սպորտային միջոցառումը: Եկեք խոստովանենք՝ այն մեծ քաղաքականության մի կարևոր բաղադրիչն է: Իսկ եթե նրան արդեն խառնվել է քաղաքականություն, ուրեմն նրան իրավունք չունենք անփույթ վերաբերել:

Իհարկե, նախ Հայաստանին ու նրա հավաքականին մաղթենք երկաթյա նյարդեր, ու տա Աստված, վաղը նրանք ևս մեկ մարզական հաղթանակ պարգևեն մեր ազգին: Անկախ ելքից՝ տառապել պետք չէ: Երկրպագենք ու ուժ տանք մեր հավաքականին:

Բայց վերադառնանք խաղին նրբորեն միախառված քաղաքականությանը: Եկեք այն էլ խոստովանենք, որ մեր անկախ պետականության 30-ամյա պատմության մեջ մեզ չհաջողվեց չեզոքացնել թուրքական գործոնը: Մեզ թվում էր, թե Սառը պատերազմից հետո եկած ռոմանտիկ թվացող աշխարհակարգում սոսկ իրավունքի ու քաղաքականության ուժն այնքան մեծ է, որ Ցեղասպանության, հատուցման, պահանջատիրության եղանակով ոչ միայն կհասնենք արդարության հաղթանակին, այլ նաև կզսպենք թուրքական գործոնը, որի սլաքը ուղղված է հայոց տարրի բնաջնջմանը: Շատ բան փորձարկվեց՝ հարաբերությունների նորմալացում նախապայմաններով, առանց նախապայմանների: Չստացվեց: Տարբեր մոտեցումներ բախվեցին նույն պատին: Ոչ մեր կամ ոչ այնքան մեր մեղքով:

Սա, իհարկե, չպետք է նշանակեր կամ նշանակի, որ պետք է հրաժարվել փորձերից: Եվ, ահա, 2020թ. Աղետալի պատերազմից հետո հերթական փորձն է ձեռնարկվում: Ինչպես անազնիվ կամ անհեռատես ներքին ընդդիմախոսությունն է պիտակում, դա ամենևին Հայաստանում որևէ երկրի Թուրքիայով փոխարինելու մասին չէ: Դա ամենևին այս իշխանության՝ թուրքերին ծախված լինելու մասին չէ: Դա ամենևին թուրքի հետ խաղաղ ապրելու ուտոպիկ երազանքի մասին չէ… Դա վերջին տասնամյակում ամբողջությամբ նույնացած Բաքու-Անկարա օրակարգերը տարանջատելու փորձի մասին է:

Ես այդքան ուտոպիստ չեմ, որ հավատամ, թե այս մի փորձը հաջողելու է: Գիտեմ նախորդ փորձերի հետ այս փորձի թե ընդհանրությունների, թե տարբերությունների մասին: Հենց տարբերությունների հանգամանքն էլ պետք է օգտագործել, որպեսզի Անկարայի օրակարգը չլինի Իգդիրի /ադրբեջանաբնակ/, կամ որ նույնն է՝ Բաքվի օրակարգը, այլ լինի հարաբերականորեն ինքնուրույնացված Անկարայի օրակարգը: Իսկ դրա համար փոքր քայլերի մարտավարություն է որդեգրվել աստիճանաբար հայ-թուրքական օրակարգ ստեղծելու ու հնարավորինս այն ինքնուրույնացնելու ուղղությամբ:

Եթե մինչև Թուրքիայի երկրաշարժը շանսերը չափազանց ցածր էին, այսօր դրանք մի փոքր ավելացել են: Եթե Արևմուտքը կարողանում է թուրք-ռուսական սիրախաղի վրա երկար ժամանակ ատամներ կրճտացնելուց հետո Թուրքիայի ներքին խոցելիությունն օգտագործել, որպեսզի նրան բերի արևմտյան ճամբար, ինչո՞ւ պետք է մենք սթափ չմոտենանք ու փորձարկենք վերոնշյալ խնդրի լուծումը այդ նորահայտ գործոնի դեպքում:
Պետք է փորձել: Առանց հուսահատվելու ու առանց կանխորեշելու արդյունքները: Սա մեկ ճակատամարտի գործընթաց չէ, ինչպես որ այդպիսին չի եղել հայ-թուրքական հարաբերությունների ողջ պատմությունը:

Այնպես որ՝ շատ կարևոր է, որպեսզի ցեղախմբային ու էմոցիոնալ մտածողության դաշտում մշակված որևէ սադրանք որևէ անհատի կամ խմբակի կողմից չմթագնի այս փոքր ու թույլ հեռանկարը:

Ստադիոնում, խաղի ժամանակ որևէ չմտածված սադրանք ոչ միայն քաղաքական հետևանք է ունենալու, այլ նաև մարզական. մեր ֆեդերացիայի նկատմամբ պատիժներից մինչև չգիտեմ ինչ: Ի վերջո՝ նաև պատասխան խաղ է լինելու, այս անգամ՝ թուրքերի հյուրընկալությամբ:

Այնպես որ՝ տաքգլխության ժամանակը չէ, ցեղախմբային վարքագծի ժամանակը չէ. մենք պետություն ենք, ու մեր դիվանագիտությունը պետք է անխոցելի լինի՝ հանրային վարքից, ժողովրդական դիվանագիտությունից մինչև պաշտոնական դիվանագիտություն: Ասվածը որևէ կերպ չնույնացնել մեր իրավունքների մասին չխոսելու հետ:

Հաղթանակ մեր Հայաստանի բոլոր բնագավառներում՝ քաղաքականից մինչև մարզական

Հետգրություն. որևէ ավելորդ մեկնաբանություն բացառելու համար ասեմ, որ բացի 1.5 միլիոն անմեղ ազգակիցներիս կոտորածը ու հայրենասպանությունը, հորական Կատյա տատիկիս առևանգել են թուրքերը. նշվածներից ոչ մեկը չի մոռացվել, ոչինչ չի ներվել առանց առնվազն ներողության խոսք հնչեցնելու... Այնպես որ ինձ պետք չէ որևէ բան հիշեցնել...»:

Հիշեցնենք՝ Հայաստան-Թուրքիա հանդիպումը կկայանա վաղը՝ մարտի 25-ին`ժամը 21։00-ին։

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը քիչ առաջ լուսանկարներ էր հրապարակել «Զվարթնոց» օդանավակայանից և տեղեկացրել, որ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականը ժամանել է Երևան։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
21188 դիտում

ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը

Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան

Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ

ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ

Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ

ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի

Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք

Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում

Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները

ՌԴ-ն այս պարտության հետ չի համակերպվի. մեզնից իր կամքով չի հրաժարվի, ՀՀ-ն պետք է պատրաստ լինի. տեսանյութ

Ապարանի ջրամբարի լցվածության ծավալով պայմանավորված կաշխատի ջրամբարի հեղեղային ջրթողը․ ցուցաբերել զգոնություն

24 ծրագիր՝ 234 միջոցառումով, կատարողականը՝ 93.5 տոկոս․ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է 2025-ի կատարողականը

ԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ

Իրար հերթ չտալով փորձում են ճողոպրել․ ասում էինք, չէ՞, երազելու եք ՀՀ-ից փախնելու մասին, բայց չեք կարողանալու

Առևանգել են ՍՊԸ աշխատակցին, ազատելու դիմաց տնօրենից պահանջել ունեցած պարտքը․ քրվարույթի նյութերը դատարանում են

Facebook, Instagram և Messenger-ի աշխատանքում այս պահին լայնածավալ խափանումներ են

Ազատի կացարանում զոհված զինծառայողների գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքը երկարաձգվել է

Ուժեղ կարկուտ և տեղատարափ Նահապետավանում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կիևյան կամուրջը տևական ժամանակ փակ է լինելու

«5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր․ ՀՌԸ նիստին մասնակցել է նաև ԺՀՄԻԳ ներկայացուցիչը

Դավիթ Խուդաթյանն այցելել է Երևան-Սևան ճանապարհի՝ կայծակից փլուզված կամրջի հատված

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ հորդառատ անձրևային եղանակը կպահպանվի

Ընտրությունների արդյունքները ժողովրդի կողմից Ձեր քաղաքականության նկատմամբ վստահության հավաստումն են․ Միրզիյոև

Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել

Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են ՀՀ տարածքում

Ընտրակաշառքի բուրգը պետք է բացահայտվի․ Ռուբինյան

Իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելու մասին կոչեր են հնչեցրել, նախաձեռնվել են վարույթներ

2025-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը գյուղատնտեսության ոլորտին հատկացրել է 43 մլրդ դրամ. Պապոյան

Ամենադարդն էն ա, որ 1,5 միլիոնն օգնեց Փաշինյանին, այսինքն՝ մեզ խաբեցին էդ միլիոնուկեսով. Կարապետյան

Վերջնականացրել ենք դիզայնը. ՆԳ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին

Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել

Ձերբակալվել է ԵՊՀ դասախոս, «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր Ալեն Ղևոնդյանը

Ընկերուհուս մաման ա, ասում ա նենց չլնի՝ սաղ օրը կանգնենք, 20 հազար դրամ տան. ԲՀԿ-ին առնչվող նոր ձայնագրություն

Սամվել Կարապետյանն ընդունում է ընտրություններում իր պարտությունը

Վրաերթ Արմավիրի մարզում. տուժածը մահացել է

Մեր աշխատանքը չի ավարտվում միայն ընտրության օրով, շարունակում ենք աշխատել, կլինեն նոր բացահայտումներ․ Սարգսյան

Սահմանապահները թույլ չեն տվել, որ Նարեկ Կարապետյանը հատի ՀՀ սահմանը

«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը մեկնարկել է Երևան-Ալմաթի-Երևան երթուղով չվերթերը

Պարզում ենք՝ արդյո՞ք գործ ունենք թմրամիջոցի հետ․ ՆԳ նախարարը՝ 12-ամյա երեխային ենթադրյալ թմրամիջոց տալու մասին