Երևան
12 °C
«ԱՄՆ-ից եկող ուղերձներն ազդակ են, որ Հայաստանն Արևմուտքի հետ բնականոն աշխատանքների է լծվել։ Ադրբեջանին զսպող միակ գործոնը ԱՄՆ-ն է»:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ՝ Էդվարդ Անտինյանը՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարության այն հայտարարությանը, ըստ որի՝ ուժեղ Հայաստանն ավելի շատ հնարավորություններ կունենա ընտրելու գործընկերների և դաշնակիցների։
«Ռուսաստանի հետ կապված մի շարք դժգոհություններ կան․ ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ, երբ Ադրբեջանը ոտնձգության էր դիմում, դաշնակցի արձագանքը բացակայում էր, Լաչինի միջանցքի փակ լինելու հետ կապված ՌԴ-ն տարօրինակ հայտարարություններ է անում, թե «ինքը Արցախի անվտանգության երաշխավորը չէ»։ Եթե երաշխավորը չէ, ապա ի՞նչ է։ Ուրեմն ՀՀ-ն պետք է այլընտրանքներ փնտրի, որովհետև Ադրբեջանը ցանկություն ունի ռազմական ճանապարհով լուծել Արցախի հարցը»,- նկատում է Անտինյանը։
Ըստ նրա՝ հատկապես հիմա, երբ աշխարհաքաղաքական նոր զարգացումներ են տեղի ունենում, Հայաստանը պետք է իր սուվերեն տարածքի անվտանգության երաշխավորն ունենա:
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և անգամ ՄԱԿ-ը չեն կարողանում զսպել ագրեսիան, ռուս-ուկրաինական պատերազմը։ Մեր դեպքում Ադրբեջանին կարող է զսպել ԱՄՆ-ն։ Նահանգները միշտ դրական է գնահատել ՀՀ իշխանություններին, այս համատեքստում կարևոր է նաև Բլինքենի արած հայտարարությունը, որով նա նշում էր՝ ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա, որպեսզի վերաբացվի Լաչինի միջանցքը։ ՀՀ-ն պետք է հետևողական քայլերի դիմի և կարևորի ԱՄՆ-ի հետ համագործակցությունը»,- շեշտում է զրուցակիցը:
Անտինյանի խոսքով՝ Հայաստանը պարտավոր է փնտրել նոր դաշնակիցներ, քանի որ կանգնած է ազգային անվտանգության խնդիրների առաջ։ Ըստ նրա՝ ճանապարհն Արևմուտքն է:
Դիտարկմանը՝ Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին 2024թ. 700 հազար դոլար կտրամադրի՝ ռազմակրթական ծրագրեր իրականացնելու համար, Անտինյանն ասում է՝ ԱՄՆ-ն խոսեց այն մասին, որ դա պետք է Ադրբեջանին պաշտպանվելու Իրանից։ Ըստ նրա՝ սա նշանակում է՝ ԱՄՆ-ն դիտարկում է կայուն հարաբերություններ ՀՀ-ի հետ և չի դիտարկում Հայաստանին որպես գործիք՝ Իրանի դեմ պայքարի համար:
Հարցին՝ արդյոք Ադրբեջանը կրկին կդիմի նոր արկածախնդրությունների, այն է՝ ռազմական բախումների, քաղաքագետն ասում է՝ այս փուլում չի համարձակվի գնալ նոր էսկալացիայի՝ դրանով զայրացնելով ԱՄՆ-ին։
«Լարվածություն ՀՀ սահմաններին կա, բայց հանրությունը խուճապային չպետք է լինի: Մենք միջազգային հանրությանը ցույց ենք տալիս, որ երկրորդ ռազմական ճակատ բացելու միտում չունենք։ ՀՀ-ն պատրաստ է գնալ խաղաղության, ինչն էլ գնահատում է միջազգային հանրությունը»,- ընդգծում է Անտինյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT