Երևան
12 °C
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը նվազել է՝ հասնելով 28%-ի՝ կենսաթոշակային բարեփոխումների նկատմամբ ժողովրդական դժգոհության պատճառով, որը երկրում զանգվածային բողոքի ցույցեր է առաջացրել։ Այս մասին են վկայում IFOP սոցիոլոգիական ծառայության հարցման արդյունքները, որոնք կիրակի օրը հրապարակվել են Le Journal du dimanche թերթի տպագիր տարբերակում։
Հրապարակված տվյալներով՝ ֆրանսիացիների թիվը, ովքեր գոհ են Մակրոնի գործողություններից, վերջին մեկ ամսվա ընթացքում նվազել է 4 տոկոսային կետով։
Ըստ սոցիոլոգների՝ Ֆրանսիայի առաջնորդի վարկանիշը հասել է երբևէ եղած ամենացածր մակարդակին վերջին չորս տարիների ընթացքում և վերադարձել 2019 թվականի սկզբի մակարդակին, երբ երկրում տեղի ունեցավ «դեղին բաճկոնների» շարժումը։
Սոցիոլոգիական ծառայության ներկայացուցիչ Ֆրեդերիկ Դաբին կարծում է, որ պետության ղեկավարի ցածր վարկանիշը «նրա ստացածն է հասարակության մեջ կենսաթոշակային ոչ պոպուլյար բարեփոխումների համար»։
«Սա վատ հաջորդականություն է գործադիր իշխանության ժողովրդականության անկման համար»,- հավելել է նա։ 2022 թվականի դեկտեմբերից Մակրոնի վարկանիշը իջել է 8 տոկոսային կետով, ավելացրել են IFOP-ում։
Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնի ժողովրդականության վարկանիշը նույնպես ընկել է մինչև 29%, ինչն ամենացածրն է կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց ի վեր։
Հարցումն անցկացվել է մարտի 9-ից մարտի 16-ը, մասնակցել է 18 տարեկանից բարձր գրեթե 2000 մարդ։
Կենսաթոշակային աղմկոտ բարեփոխումները
Հինգշաբթի օրը Ֆրանսիայի վարչապետը, ելույթ ունենալով Ազգային ժողովում, հայտարարեց կենսաթոշակային համակարգում փոփոխություններ կատարելու օրինագծի ընդունման մասին՝ առանց խորհրդարանի ստորին պալատում քվեարկության։ Կառավարությունն այդ նպատակով օգտագործել է Ֆրանսիայի Սահմանադրության 49-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված լիազորությունները։ Նման որոշման դեպքում օրինագծի տեքստը համարվում է ընդունված, եթե 24 ժամվա ընթացքում խորհրդարանը չպահանջի քննարկել կաբինետին վստահություն հայտնելոըհարցը։
Ուրբաթ օրը «Ազգային հանրահավաք» կուսակցության մեծ խմբակցությունը՝ Մարին Լը Պենի գլխավորությամբ, և մի խումբ անկախ պատգամավորներ այլ տարածքներից, առաջ քաշեցին Բորնի կաբինետին անվստահություն հայտնելու իրենց սեփական բանաձևերը: Այս երկու առաջարկների քվեարկությունը կարող է տեղի ունենալ երկուշաբթի օրը։ Բանաձևի ընդունման համար անհրաժեշտ է հավաքել խորհրդարանի ստորին պալատի առնվազն 287 պատգամավորի ձայները։ Ազգային ժողովն ունի 577 մանդատ, որից 4-ը թափուր է։
Բարեփոխումը, որը նախատեսում է կենսաթոշակային տարիքի բարձրացում 62-ից 64-ի և կենսաթոշակային մի շարք հատուկ ռեժիմների վերացում՝ սոցիալական համակարգի ֆինանսական հավասարակշռությունն ապահովելու նպատակով, ներկայացվել է հունվարին։
Առաջարկվող փոփոխություններն անմիջապես առաջ են բերել բազմաթիվ բողոքներ։
Արհմիությունները անարդար և անհիմն կոշտ են համարում կենսաթոշակային բարեփոխումները և կոչ են անում հանրաքվե անցկացնել այս թեմայով։ Հարցումների համաձայն՝ ֆրանսիացիների երկու երրորդը դեմ է կառավարության առաջարկած փոփոխություններին։
Արհմիությունների ղեկավարները դատապարտել են վարչապետի՝ խորհրդարանը շրջանցող օրինագիծն ընդունելու որոշումը և խոստացել շարունակել բողոքի ակցիաներն ու գործադուլները, փոխարենը՝ անկարգությունների շարունակության դեպքում Մակրոնը սպառնացել է ցրել խորհրդարանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT