ԱՄՆ-ը կողմ է Ռուսաստանի հետ ուղիղ կապին՝ էսկալացիայի վտանգը նվազագույնի հասցնելու համար. Սպիտակ տուն

ԱՄՆ իշխանությունները պատրաստակամ են Ռուսաստանի ղեկավարության հետ կապի ուղիղ միջոց պահպանել՝ ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու սարքի կործանման պատճառով էսկալացիայի վտանգը նվազեցնելու համար:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը;

«Մենք ակնհայտորեն չենք ցանկանում զինված հակամարտություն Ռուսաստանի հետ,  կողմ  ենք կապի ուղիղ միջոցներին՝ էսկալացիայի վտանգը նվազագույնի հասցնելու նպատակով»,-ասել է նա՝ հավելելով, որ Նահանգները շարունակելու է օգտվել միջազգային օդային տարածքում թռիչքների իր իրավունքներից:

ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին էլ հայտարարել է, որ Վաշինգտոնը դեմ է Ռուսաստանի կողմից Սև ծովի վրա կիրառված ավիացիոն սահմանափակումներին և հավելել է, որ ԱՄՆ-ը կշարունակի թռիչքներն այդ տարածքում: Քիրբիի խոսքով՝ ԱՄՆ-ը չի ցանկանում, որ անօդաչու թռչող սարքը հայտնվի որևէ այլ երկրի ձեռքում:

ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը մարտի 14-ին  հայտնել էր, որ Սև ծովի տարածքում ռուսական Սու-27 կործանիչը բախվել է ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքին, բախումից հետո անօդաչուն ընկել է ջուրը։ Որոշ հրապարակումների համաձայն՝ ամերիկյան ԱԹՍ-ն խոցել են ռուսական կործանիչները:

Եվրոպական հրամանատարությունը նաև նշել է, որ անօդաչու սարքը «սովորական գործողություններ» է կատարել Սև ծովի տարածաշրջանի միջազգային օդային տարածքում, և միջադեպը հանգեցրել է վթարի ու ընդհանուր կորստի:

Տեղի ունեցած օդային միջադեպից հետո ԱՄՆ պետքարտուղարություն է կանչվել Վաշինգտոնում ՌԴ դեսպանը:

ՌԴ պաշտպանության նախարարությունը մեկ օր անց հանդես է եկել Սև ծովի տարածքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հայտարարությամբ՝ հերքելով ամերիկյան կողմի պնդումը իր անօդաչու թռչող սարքի՝ ռուսական կործանիչների կողմից խոցվելու մասին:

ՌԴ ՊՆ-ն միաժամանակ նշել է, որ ամերիկյան ԱԹՍ-ն ինքն է կորցրել կառավարումն ու բախվել Սև ծովի ջրերին:

Ավելի վաղ ԱՄՆ և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Լլոյդ Օսթինը և Սերգեյ Շոյգուն, ինչպես նաև շտաբի պետեր Մարկ Միլին և Վալերի Գերասիմովը հեռախոսազրույցներ են ունեցել միջադեպի վերաբերյալ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
22412 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին