Երևան
12 °C
Պարզվել է, որ Պաշտպանության նախարարությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված Գեղարքունիքի մարզի Բերդկունք համայնքում գտնվող զորամասը (զորանոցը՝ 1878.3 մ2, պահակատունը, շտաբը, էլեկտրական ենթակայանը, կաթսայատունը, պոմպակայանը՝ 370.1 մ2 մակերեսով և հատուկ նշանակության 1.9 հա հողամասը) 2012 թվականի նոյեմբերի 30-ին առուվաճառքի պայմանագրով օտարվել է ՌԴ քաղաքացի Գ.Վ.-ին:
Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից՝ նշելով, որ համաձայն առուվաճառքի պայմանագրի՝ Նախարարության անունից ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գ.Հ.-ի կողմից 2012 թվականի նոյեմբերի 13-ին տրված լիազորագրով` որպես լիազոր անձ, հանդես է եկել քաղաքացի Ա.Հ.-ն:
Անշարժ գույքի՝ շինության և հողատարածքի վաճառքի գինը կազմել է 101 մլն 326 հազար դրամ: Առուվաճառքի պայմանագիրը վավերացրել է Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ա.Ա.-ն:
2012 թվականի դեկտեմբերի 3-ին և դեկտեմբերի 10-ին Գ.Վ.-ն դիմումներ է ներկայացրել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ (այսուհետ՝ Կոմիտե)՝ խնդրելով կատարել իրավունքի պետական գրանցում, սակայն Կոմիտեն մերժել է իրավունքի պետական գրանցման վերաբերյալ դիմումները՝ հիմնավորելով, որ գնված օբյեկտի սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը հանդիսանում է հատուկ նշանակության հողատարածք, որը չի կարող լինել քաղաքացու սեփականություն, ուստի դիմումին ընթացք կտրվի սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակությունը փոխելուց և հասցեի որոշում ներկայացնելուց հետո:
Կադաստրային գործում առկա փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության և համայնքի ղեկավարի առաջարկության հիման վրա՝ Գեղարքունիքի մարզի Բերդկունք համայնքի ավագանու 2013 թվականի օգոստոսի 27-ի թիվ 5 որոշմամբ, համայնքի գլխավոր հատակագծի կատարվել են փոփոխություններ. հողամասի «Հատուկ նշանակության հողեր» (ռազմական) նպատակային նշանակությունը փոփոխվել է՝ ստանալով «Հատուկ պահպանվող տարածքների հողեր» (հանգստի համար նախատեսված) նպատակային նշանակություն:
Կադաստրային գործում առկա է նաև Բերդկունք համայնքի ղեկավար Բ.Դ.-ի կողմից 2013 թվականին տրված տեղեկանք այն մասին, որ վերոնշյալ 1.73 հա (հողամասի չափը քարտեզագրման արդյունքում ճշգրտվել և նվազել է) հողամասը կառուցման և սպասարկման համար «չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ»:
Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի ղեկավարի 2022 թվականի դեկտեմբերի 20-ի 1136-Ա որոշմամբ, Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Բերդկունք բնակավայրի 5-րդ մայրուղու նրբանցքի թիվ 7 հասցեում գտնվող, Գ.Վ.-ին սեփականության իրավունքով պատկանող 1.73 հա հողամասի նպատակային նշանակությունը համապատասխանեցվել է Բերդկունք համայնքի պարզեցված գլխավոր հատակագծում փոփոխության նախագծին: «Հատուկ նշանակության» նպատակային նշանակության հողերից փոխվել է «Հատուկ պահպանվող տարածքների» նպատակային նշանակության հողատեսքի, իսկ հողամասի գործառնական նշանակությունը «Հատուկ նշանակության» (ռազմական) գործառնական նշանակության հողատեսքից փոխվել է «Հանգստի համար նախատեսված» գործառնական նշանակության հողատեսքի: Նույն որոշմամբ հողամասի վրա գտնվող «Զորանոցի» գործառնական նշանակությունը փոխվել է «Հյուրանոցի», իսկ «Շտաբի» գործառնական նշանակությունը՝ «Հյուրատան»:
Վերոնշյալ որոշման հիմքով՝ Գ.Վ.-ի անվամբ Կոմիտեի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 22-ին տրվել է վկայական, որով Բերդկունք համայնքի 5-րդ մայրուղու նրբանցքի 7 հասցեում գտնվող 1.73 հա հողամասի և շինությունների նկատմամբ գրանցվել է վերջինիս սեփականության իրավունքը:
Վկայականի «Հողամասի բնութագրերը» մասում հողամասի նպատակային նշանակությունը նշված է «Հատուկ պահպանվող տարածքներ», գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ «Հանգստի համար նախատեսված», իսկ «Շինությունների բնութագրեր» մասում՝ շինությունների տեսակը փոփոխվել է. «Զորանոցը» անվանափոխվել է «Հյուրանոցի», իսկ «Շտաբը»՝ «Հյուրատան»:
Վերը նշված փոփոխություններից վեց օր հետո՝ 2022 թվականի դեկտեմբերի 28-ին, Գ.Վ.-ն նշված հողատարածքը և շինությունները 158 մլն դրամով վաճառել է Կիպրոսի Հանրապետության քաղաքացի Է.Ա.-ին, այն դեպքում, երբ Սահմանադրությամբ արգելվում է Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց կողմից հողի նկատմամբ սեփականության իրավունք ունենալը (բացառություն են կազմում միայն ՀՀ-ում կացության հատուկ կարգավիճակ ունեցող անձինք):
Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ պարզված հանգամանքներն առերևույթ պարունակում են արարքի կատարման պահին գործող՝ 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված արարքի հատկանիշներ (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը)՝ Դատախազության կողմից ուսումնասիրության արդյունքները 2023 թվականի մարտի 10-ին ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար:
Մարտի 13-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասին 2-րդ կետի հատկանիշներով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որի արդյունքում պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս):
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT