«Փոխանակ սելը ճռա, սելվորն է ճռում». Փաշինյանի արձագանքը՝ ադրբեջանցի փախստականներին Հայաստան վերադարձնելու նրանց ծրագրին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձավ Ադրբեջանի որդեգրած քաղաքականությանը, այսպես կոչված՝ ադրբեջանցի փախստականներին իբր թե Հայաստան վերադարձնելու մասին՝ ընդգծելով, որ Ադրբեջանն ագրեսիայի քաղաքականության նոր փուլ է սկսել: 

«Դա հերթական ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանը տարածքային նկրտումներ ունի Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ: Իրականում, եթե շատ անկեղծ լինենք, Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացի փակուղի մտնելը հենց այդ պատճառով է տեղի ունեցել, որովհետև ակնհայտ է եղել, որ այս ագրեսիվ գործողություններից հրաժարվելու մտադրություն Ադրբեջանը չունի ոչ մի պարագայում: Եվ դա Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ապօրինի և ակնհայտ ոտնձգություն է, որը հակասում է Պրահայի և Սոչիի պայմանավորվածություններին և հայտարարություններին: Այսինքն՝ Ադրբեջանն ագրեսիայի քաղաքականության նոր փուլ է սկսել»,- ասաց Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ շատ հաճախ 44-օրյա պատերազմի հետևանքով Հադրութից բռնագաղթած ժողովուրդը Հայաստանի կառավարության դիմաց ցույցեր են անում, և այդ մարդիկ ճիշտ են անում, որովհետև, օրինակ, եռակողմ հայտարարության դրույթներից մեկն այն մասին է, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հովանու ներքո:

«Մինչև այսօր Հադրութի ժողովրդին ոչ մեկ չի առաջարկել վերադառնալ իրենց տներ, և դա եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է Ադրբեջանի կողմից: Մենք այս հարցն անընդհատ բարձրացրել ենք և շարունակելու ենք բարձրացնել: Նույնը, այո, Շուշիից բռնի տեղահանված հայությունը: Ավելին ասեմ՝ նաև հայաթափված Նախիջևանի ներկայացուցիչները իրենք են հարցեր բարձրացնում ՀՀ կառավարության առաջ ու ասում են, որ ՀՀ կառավարությունը խոչընդոտում է, որ իրենք իրենց իրավունքները պաշտպանեն: Գիտեք՝ Նախիջևանում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ինչ մեծ արշավ է եղել: Դեռ 19-րդ դարից սկսած՝ հետևողականորեն հայաթափվել է Նախիջևանը, մինչև Սովետական Միությունը մի հայ չի մնացել այնտեղ: Դուք գիտեք Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբաթի, Շահումյանի Գետաշենի հայության տեղահանման մասին, և ՀՀ կառավարությունը, մենք երբեք չենք խոչընդոտել, որ նրանք իրենց իրավունքները հետապնդեն, որովհետև հարյուր հազարավոր մարդկանց մասին է խոսքը: Չենք էլ քաջալերել, հավանաբար, դա նաև մեր սխալն է եղել, բայց չենք էլ խոչընդոտել»,- հայտարարեց ՀՀ վարչապետը:

Վարչապետը շեշտադրեց այն հանգամանքը, որ Հայաստանից ադրբեջանցիների բռնի տեղահանման դեպքեր ընդհանրապես չեն գրանցվել:

«Մեր արխիվներում պահպանված են փաստաթղթեր, որ Սովետական Հայաստանի կառավարությունը աստղաբաշխական թվերով փոխհատուցումներ է վճարել ադրբեջանցիներին: Այսինքն, նրանք, ըստ էության, իրենց կամքով որոշել են գնալ, նաև պայմանավորված ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակով, բայց Հայաստանում ադրբեջանցիների կոտորածներ չեն եղել: Իսկ Բաքվում, Սումգայիթում եղել են հայերի կոտորածներ, Շահումյանի շրջանի մասին գիտեք: Ես նախորդ օրը պատահական Հայաստանի գյուղերից մեկն էի այցելել, և պարզվեց, որ գյուղի բնակիչները 100 տոկոսով փախստականներ են Ադրբեջանից, որոնց բռնի տեղահանել են, նրանք այդ պահին ինչ հասցրել են, դա են կարողացել հետները բերել Հայաստան: Սա այն դեպքերից մեկն է, երբ ասում են «փոխանակ սելը ճռա, սելվորն է ճռում»»,- նշեց Փաշինյանը:

Նա կարծիք հայտնեց, որ Նախիջևանի, Շահումյանի, Հադրութի, Շուշիի, Կիրովաբաթի, Շամխորի, Բաքվի, Սումգայիթի հայերը և էլի շատ շրջանների հայեր, որոնք հազարամյակներով են ապրել այդ տարածքներում, իրենց իրավունքները հետապնդելու, այդ թվում՝ փոխհատուցումներ պահանջելու իրավունք ունեն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
18868 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին