Արմավիրի մարզում 7 նոր բժշկական ամբուլատորիաների կառուցման աշխատանքները մեկնարկել են

Արմավիրի մարզում մեկնարկել է 7 նոր բժշկական ամբուլատորիաների կառուցման աշխատանքների գործընթացը, որի շրջանակներում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը նախարարության, մարզպետարանի և համայնքապետարանի պատասխանատուների հետ այցելել են «Նալբանդյանի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ:

Նրանք ծանոթացել են նորակառույց անբուլատորիայի շենքային պայմաններին, հնարավորություններին և հագեցվածությանը և դիտարկել նման ֆորմատով ամբուլատոիաներ կառուցելու հարցը:

ԱՆ լրատվական վարչությունից հայտնում են՝ նախարարը նշել է՝ հանրապետության մարզերում 2023 թվականին նախատեսվում է կառուցել 20 ամբուլատորիա և 5 պոլիկլինիկա, որոնց նախագծման աշխատանքները ներառված են բյուջեում:

20 անբուլատորիաներից 7-ը կառուցվելու է Արմավիրի մարզում:

«Այցի նպատակն է ծանոթանալ նման գյուղական ամբուլատորիայի ֆորմատին՝ հասկանալու թե՛ չափերի, թե՛ հարմարավետության, թե՛ որոշակի կուտակված փորձի մասով ինչ ունենք լրացնելու, որ հաջորդ ամբուլատորիաների նախագծմանը շատ ավելի պատրաստված լինենք»,- իր խոսքում ասել է նախարարը:

Նշվում է, որ ամբուլատորիաները տեղակայված են լինելու Գայ, Ջրառատ, Շենավան, Տանձուտ, Վարդանաշեն, Խանջյան, Նորապատ բնակավայրերում: Առողջապահության նախարարության համապատասխան մասնագետները ուսումնասիրել են հողատարածքների վերաբերյալ Արմավիրի մարզպետարանի առաջարկությունը և արձանագրել, որ ներկայացված հողատարածքներն ընդհանուր առմամբ ընդունելի են բժշկական կազմակերպությունների շենքերի կառուցման համար։ Այս պահին իրականացվում են հողային հատկացումների աշխատանքները:

Այնուհետև մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի ուղեկցությամբ նախարարն այցելել է «Զարիշատ (Արամ) Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ՝ ծանոթանալու ինֆեկցիոն բաժանմունքի մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին, ինչպես նաև կառավարության կողմից բժշկական կենտրոնին տրամադրված 130,250.0 հազար ՀՀ դրամով ձեռք բերված սարքավորումներին (անզգայացման ապարատ, էՕՊ, թվային ռենտգեն սարք, էնդոսկոպիկ ապարատ, սոնոգրաֆիա):

Նշում է, որ կառավարության 22.12.2022 թվականի նիստում գործադիրը հավանության էր արժանացրել Արմավիրի մարզի առողջապահական հաստատություններին 205, մլն 380.0 հազար դրամ գումար հատկացնելու նախագիծը՝ բժշկական սարքավորումներ ձեռքբերելու նպատակով:

Ձեռք բերված սարքավորումներն շահագործման են հանձնվել դեռևս 2022 թվականի դեկտեմբերից:

Նախարարի շրջայցի վերջին այցն Արմավիրի բուժկենտրոնի երեխայի զարգացման և վերականգնողական բաժանմունքն է եղել, որտեղ ծանոթացել է կենտրոնի հնարավորություններին, տրամադրվող ծառայություններին:

Այցի վերջում մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ մարզի առողջապահության ոլորտում թեև խնդիրները բազմազան են, բայց առաջնային օղակում գտնվող խնդիրների լուծման շարքում ամեն ինչ արվում է համայնքներում բուժամբուլատորիաների և համայնքային ենթակառուցվածքների շատ շենքերի վերանորոգման, հիմնանորոգման, ինչպես նաև բուժամբուլատորիաների, բժշկական կենտրոնների կահավորման, սարք-սարքավորումների ձեռքբերման և մասնագիտական հմտությունների բարելաման առումով:

Նմանատիպ աշխատանքները շարունական են լինելու՝ մարզում բժշկական ծառայությունների որակը բարելավելու նպատակով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
41148 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին