Երևան
12 °C
«Բարի գալուստ ID տաղավար, որտեղ կենտրոնում դու ես»․ այս կարգախոսով է DigiTec ամենամյա էքսպոյում ներկայանում Իդրամ ընկերությունն իր գործընկերների հետ։
DigiTec-ի ընթացքում ID տաղավարում են լինելու Իդրամը, IDBank-ը, idplus լոյալության համակարգը, Idram Junior ֆինանսական հավելվածն ու IDBusiness հարթակը։ Ընկերությունները համախմբվել են՝ հաճախորդներին տալու ֆինանսական ոլորտի ամենանորարար և ամբողջական լուծումները։
Այսպիսով, ընկերությունները հանդես են գալիս մեկ ընդհանուր էկոհամակարգի ներքո, որի ներսում յուրաքանչյուր ծառայություն, յուրաքանչյուր առաջարկ մշակված է բացառապես հաճախորդների հարմարավետության համար և նրանց կարիքների շուրջ։
Իդրամ ընկերության մարքեթինգային նախագծերի ղեկավար Սևակ Շիրաչյանի խոսքով՝ Իդրամը որպես Հայաստանի առաջատար ֆինտեխ համակարգ ամեն օր նոր նշաձողեր է սահմանում․ «Իդրամը բոլորի համար է․ ի ապացույց այս կարգախոսի վերջերս առաջարկեցինք երեխաների համար նախատեսված առաջին ֆինանսական հավելվածը՝ Idram Junior-ը, որի շնորհիվ մեր երեխաները կսովորեն անհպում վճարումներ կատարել, կառավարել ֆինանսներն ու լինել անկախ՝ միաժամանակ լինելով ծնողների վերահսկողության ներքո։ Իսկ մեր գործընկերների հետ մշտապես առաջարկում ենք նոր հնարավորություններ բիզնեսի և հաճախորդների համար»։
Այս պահին Idram&IDBank հավելվածով կարելի է․
- անհպում և անկանխիկ QR վճարումներ կատարել ավելի քան 15․000 վաճառակետերում և 900+ առցանց խանութներում,
- Վճարել Իդրամ QR-ով և ստանալ/կուտակել բոնուսներ idplus թվային լոյալության հավելվածում ավելի քան 1100 վաճառակետերից, որոնց թիվը արագ աճում է,
- օգտվել հավելվածում առկա 500+ ծառայություններից՝ կատարելով փոխանցումներ, վճարելով կոմունալներ, կրթավճարներ և պետական տուրքեր, վարկեր, լիցքավորել բջջային հաշիվը, գնել տոմսեր անմիջապես հավելվածում և դեռ շատ ավելին,
- ցանկացած վճարում կատարել Rocket line թվային ապառիկի միջոցով վայրկյանների ընթացքում, իսկ 5000 կետերում դա անել առանց տոկոսի հետվճարի,
- դառնալ առցանց IDBank-ի հաճախորդ և օգտվել ամբողջական թվային բանկինգի հնարավորություններից։
Իդրամի առավելություններն անսահման են ոչ միայն հաճախորդների, այլև Իդրամի գործընկեր դարձած բիզնեսների համար։ Եվ այսպես, դառնալով Իդրամի գործընկեր՝ ․ Դուք հնարավորություն ունեք
- Ունենալ ներկայացուցչություն շուկայի առաջատար մանրածախ հարթակում,
- Առանց ներդրումների միանալ անհպում և առցանց QR վճարումների համակարգին վաճառակետերի, ինչպես նաև առցանց խանութների համար (այդ թվում․ web և mobile checkout),
- Ստանալ լուծումներ ցանկացած առևտրային ծրագրի համար,
- Ստանալ վաճառքների գումարը շատ արագ,
- Միանալ Rocket line 0% թվային ապառիկի հարթակին՝ ներգրավելով նոր հաճախորդներ, ավելացնելով հաճախորդների լոյալությունը, վաճառքների ծավալը,
- Առանց ներդրումների ստանալ սեփական թվային լոյալության հարմար համակարգ idplus հարթակում, որով կարող եք Ձեր հաճախորդների համար մշակել և կառավարել ամենատարբեր ակցիաներ, բոնուսներ ձեզ մոտ գնումների դիմաց՝ ընդհուպ մինչև ընտրելով ակցիայի օրը, ժամը, ապրանքի տեսակը, բոնուսի չափերը ըստ ապրանքատեսակի և այլն։
Իդրամի SMM թիմի ղեկավար Լիա Սարգսյանի խոսքով ՝ DigiTec էքսպոն լավագույն առիթն է մեր նոր հաճախորդներին ծանոթացնելու մեր բոլոր գործընկերների հետ, իսկ մշտական հաճախորդներին ևս մեկ անգամ հիշեցնել, որ իրենց ֆինանսական բոլոր խնդիրները լուծելի են մեկ էկոհամակարգում։
«Սոցցանցերում մենք մշտապես ակտիվ ենք, պատմում ենք մեր թվային ծառայությունների մասին, այս տարի էլ որոշել ենք օգտագործել DigiTec հարթակը և խրախուսել մեր օգտատերերին՝ կազմակերպելով հերթական խաղարկությունը, որի մրցանակն է ուղևորություն դեպի Դուբայ երկու անձի համար»,- ասում է Լիա Սարգսյանը։
DigiTec էքսպոյին կարող եք մասնակցել մինչև մարտի 12-ը ներառյալ՝ մոտենալով ID տաղավար և բացահայտելով ամենանորարար ու ժամանակակից լուծումները ֆինանսական ոլորտում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT