Երևան
12 °C
Անցյալ տարի Հայաստան է այցելել 1 միլիոն 700 հազար զբոսաշրջիկ, «Ավարայր» տուրիստական գործակալության հիմնադիր-տնօրեն Արկադի Սահակյանի խոսքով, սակայն, Երևանի օդանավակայանն օգտագործվել է նաև որպես տրանզիտային կետ, որը նպաստել է այս թվին:
«Ռուսաստանից, Ուկրաինաից եկողները մի քանի օր մնացել են այստեղ, այնուհետև Եվրոպա կամ այլ երկրներ գնացել»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց նա:
Ըստ նրա՝ դոլարի փոխարժեքի տատանումով պայմանավորված՝ կտրուկ նվազել է զբոսաշրջային գործակալությունների ստացած եկամուտները:
«2021 թվականի հունիս-հուլիսից արդեն վաճառել էինք 2022 թվականի փաթեթները: Վաճառքն արվել է այն ժամանակ, երբ դոլարը մոտ 500 դրամ էր, իսկ 2022 թվականի մայիս ամսից, երբ արդեն հիմնական տուրիստական հոսքը սկսվել էր դեպի Հայաստան, դոլարը ձգտում էր 400-ի, և այս պայամններում ոչ մի գործակալություն չի կարող արդեն հրապարակած գները փոխել: Տասնյակ հազարավոր փաթեթներ են վաճառվել 500 դրամի հաշվարկով և դրա դիմաց՝ ստացել 400 դրամ: 25 տոկոս կորուստ է եղել»,- ասաց նա:
Արկադի Սահակյանի խոսքով՝ եթե առաջ Հայաստանում օրեկան հանգիստը կազմակերպելը տատանվում էր 120-130 դոլարի սահմանում, այսօր այդ թիվը ձգվում է մինչև 200 դոլար:
Ըստ նրա՝ զբոսաշրջային փաթեթի գինը մինչև 50 տոկոս թանկանում է, սակայն այս ցուցանիշն այդքան մտահոգիչ չէ, որքան այն, որ Հայաստանում չի իրականացվում զբոսավարների համապատասխան լիցենզավորում: Սահակյանի պնդմամբ՝ այստեղ կա նաև ազգային անվտանգության խնդիր: Մեկ գիդը տարվա ընթացքում մի քանի հարյուր զբոսաշրջիկի հետ է հանդիպում, և նրա թերի ու չստուգված գիտելիքները պատմության, կրոնի, լեզվի մասին կարող են վնասել մեզ:
«Ամենավատ օրինակը բերեմ, որի հետ շատ եմ առնչվել. ՀՀ-ում անորակ զբոսավարների աշխատանքի հետևանքով մենք ունենք երեք-չորս շրջանառվող տարբերակ եղեռնի մասին, յոթ տարբերակ՝ Հայ առաքելական եկեղեցու պատմության մասին, մի քանի տասնյակի հասնող մոտեցումներ՝ հայ ժողովրդի պատմության, Հայոց պետականության մասին: Ճանաչողական երկրի համար սա անթույլատրելի մոտեցում է»,- նշեց Սահակյանը և հավելեց, որ նույն բանը տեղի է ունենում Ղարաբաղի հարցի շուրջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT