Հանրային քրեական հետապնդում է հարուցվել ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանի նկատմամբ

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանի նկատմամբ։ Որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Այս մասին հաղորդագրություն է տարածել դատախազության հանրային կապերի բաժինը, որում ասված է․

«Հ. Բ.-ն, 2009 թվականի հունվարի 26-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 5-ը զբաղեցնելով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը, ապա՝ 2018 թվականի մարտի 22-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնը, 2017, 2018, 2019 և 2020 հայտարարագրերում թաքցրել է գույքերի և եկամուտների վերաբերյալ տվյալները:

Մասնավորապես՝ Հ. Բ.-ն 2018 թվականի փետրվարի 26-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) է ներկայացրել հայտարարագիր, որում նշել է, որ իր անվամբ շարժական գույքեր առկա չեն, դրամական միջոցներ չունի, իսկ որպես եկամուտ՝ հայտարարագրել է 6.43 դրամ, մինչդեռ 2017 թվականի դեկտեմբերի 5-ի դրությամբ, վերջինիս անվամբ հաշվառված են եղել 102 մլն 665 հազար դրամով ձեռք բերված «MERCEDES-BENZ S500L 4MATIC», «MERCEDES-BENZ S450 4MATIC» և «VAZ 21011» մակնիշների ավտոմեքենաներ: Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ նրա բանկային հաշվեհամարներին առկա է եղել տարբեր արժույթներով շուրջ 2 մլն 37 հազար 125 դրամին համարժեք գումար, բացի այդ, նշված ժամանակահատվածում Հ.Բ.-ի բանկային հաշվեհամարները եկամտի տեսքով համալրվել են շուրջ 174 մլն 358 հազար 867 դրամով:

2018 թվականի մարտի 22-ից Հ.Բ.-ն նշանակվել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնին: 2018 թվականի հունիսի 29-ին Հանձնաժողով է ներկայացրել հայտարարագիր՝ նշելով, որ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ իր անվամբ առկա է «MERCEDES-BENZ S500» մակնիշի ավտոմեքենա, ունի 864 հազար 493 ՌԴ ռուբլի, որը 2018 թվականի մարտի 22-ի դրությամբ, համարժեք է եղել 7 մլն 296 հազար 320 դրամին: Մինչդեռ Հ.Բ.-ի անվամբ հաշվառված են եղել «MERCEDES-BENZ S450 4MATIC» և «VAZ 21011» մակնիշների ավտոմեքենաներ, բանկային հաշվեհամարներին առկա է եղել տարբեր արժույթներով շուրջ 14 մլն 904 հազար 669 դրամ (հայտարարագրած գումարից 7 մլն 608 հազար 349 դրամով ավելի):

2019 թվականի ապրիլի 12-ին ներկայացրած տարեկան հայտարարագրում Հ.Բ.-ն նշել է, որ հարկային տարում շարժական գույք չի օտարվել, որպես եկամուտ՝ հայտարարագրել է ՀԱՊԿ-ից որպես աշխատանքի վարձատրություն ստացված 2 մլն 880 հազար ՌԴ ռուբլի: Մինչդեռ 2018 թվականի հունիսի 23-ին, Հ.Բ.-ն իր անվամբ հաշվառված «MERCEDES-BENZ S450 4MATIC» մակնիշի ավտոմեքենան նվիրատվության պայմանագրով օտարել է դստերը: Բացի այդ, 2018 թվականի ընթացքում Հ.Բ.-ի բանկային հաշվեհամարները եկամտի տեսքով համալրվել են շուրջ 28 մլն 747 հազար 168 դրամով, որում ներառված չի եղել ՀԱՊԿ-ից որպես աշխատանքի վարձատրություն ստացված գումարը:

Հ.Բ.-ն, 2020 թվականի մայիսի 19-ին ներկայացրած տարեկան հայտարարագրում նշել է, որ տվյալ տարվա սկզբում իր անվամբ հաշվառված է «MERCEDES-BENZ S500» մակնիշի ավտոմեքենա, իսկ որպես եկամուտ՝ հայտարարագրել է ՀԱՊԿ-ից որպես աշխատանքի վարձատրություն 3 մլն ՌԴ ռուբլի: Մինչդեռ հայտարարագրման տարվա սկզբում Հ.Բ.-ի անվամբ հաշվառված է եղել «VAZ 21011» մակնիշի ավտոմեքենա, իսկ բանկային հաշվեհամարները եկամտի տեսքով համալրվել են շուրջ 20 մլն 579 հազար 945 դրամով, որում ներառված չի եղել ՀԱՊԿ-ից որպես աշխատանքի վարձատրություն ստացված գումարը:

2021 թվականի մարտի 1-ին ներկայացրած հայտարարագրում Հ.Բ.-ն նշել է, որ իր անվամբ հաշվառված է «MERCEDES-BENZ S500» մակնիշի ավտոմեքենա, իսկ որպես եկամուտ՝ հայտարարագրել է ՀԱՊԿ-ից որպես աշխատանքի վարձատրություն 2 մլն 940 հազար ՌԴ ռուբլի: Մինչդեռ Հ.Բ.-ի անվամբ հաշվառված է եղել «VAZ 21011» մակնիշի ավտոմեքենա, բացի այդ, 2020 թվականի ընթացքում՝ մինչև պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ, Հ.Բ.-ի բանկային հաշվեհամարները եկամտի տեսքով համալրվել են շուրջ 196 մլն 330 հազար 475 դրամով, որում ներառված չի եղել ՀԱՊԿ-ից որպես աշխատանքի վարձատրություն ստացված գումարը:

Դատախազի որոշմամբ, 2023 թվականի մարտի 6-ին Հ.Բ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 01.08.2003 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (5 դրվագ), որը համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի 2-րդ մասին (հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը, որը հանգեցրել է գույքի և առանձնապես խոշոր չափերով եկամուտների չհայտարարագրմանը):

Հ. Բ.-ի նկատմամբ կիրառվել է համակցված այլընտրանքային խափանման միջոցներ, այդ թվում՝ բացակայելու արգելքը»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5035 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ