Երևան
12 °C
Ես ՀՀ վարչապետ եմ, բայց կարևոր է նաև, թե ես ո՞ր երկրի վարչապետն եմ ու այդ երկիրը իր գոյության ընթացքում ինչ ուժ է գեներացրել՝ տնտեսական, քաղաքական, ինչ միջզագային հեղինակություն է գեներացրել։ Այս մասին Գերմանիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես եկել եմ, նստել եմ մեքենայի ղեկին, քշում եմ այդ մեքենան, մեկ էլ «պագրիշկան» վրայից թռնում է և այդպես շարունակ։ Ի՞նչ կարող ենք մենք անել, որ Հայաստանի շահն ունենանք որպես նպատակակետ, Հայաստանի հզորացումը դարձնել մեր բարձրագույն նպատակ՝ տնտեսական, քաղաքական, բոլոր առումներով։ Աշխարհում մեր երկրից փոքր երկրներ կան, որ 10 անգամ ավելի մեծ երկրներից տնտեսապես, քաղաքականապես, ռազմական առումով ավելի հզոր են։ Մենք պետք է հզորացնենք մեր պետությունը։ Պետությունը հզորացնելու ձևը աշխատել և պետբյուջեն գեներացնելն է»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը նաև նշեց, որ որ բարեգործական ծրագրերի նկատմամբ սկեպտիկ վերաբերմունք ունի։ Մարդը պետք է աշխատի, իր աշխատանքով իր ընտանիքը պահի։ Լինել, ապրել, աշխատել և հարկեր վճարել Հայաստանում։ Պետք է դատապարտել հարկերի չվճարումը։
«Մի խոշոր բացահայտում է եղել, ոչ մեկի անմեղության կանխավարկածը չխախտելով, ասեմ, հայտնաբերվել է, որ մի սուպերմարկետ 4 միլիարդ դրամի հարկեր չի վճարել։ Երեկ այդ թեմայով մի ռեպորտաժի տակ արված մեկնաբանություններն էի կարդում, ու ինչ են մարդիկ մեկնաբանում՝ այս սուպերմարկետին բռնել են, որ մյուսի գործերը լավ գնա։ Ոչ ոք չի ասում, որ դա իրականություն է, ասում են՝ սարքեցին, «Նոր Զովքը» փակում են, որ «Երևան Սիթին» ավելի լավ աշխատի։ Եղավ, ձեր ասածն է, հրապարակային դատավարությունը ցույց կտա՝ ինչը ինչի համար է եղել։ Մեզ համար կապ չունի՝ բոլորը պետք է վճարեն հարկերը, իսկ չվճարումը պետք է համարժեք պետական արձագանք ստանա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ քրեական հետապնդում էր ներկայացվել ընկերության սեփականատիրոջ, տնօրենի, գլխավոր հաշվապահի և օժանդակող այլ ընկերության սեփականատիրոջ նկատմամբ:
ՔԿ-ի հաղորդագրության համաձայն՝ «Նոր Զովք»-ում առերևույթ հարկային չարաշահումներին վերաբերող քրեական վարույթով մեղադրյալ 4 անձինք կալանավորվել են:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԲՏԱ նախարարն ու Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետը քննարկել են համատեղ նախագծերի հնարավորությունը
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է նոր կեղծիքի մասին
Նազելի Բաղդասարյանն Արաբական Միացյալ Էմիրություններից կգործուղվի Բելգիա
Աննա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել Աբու Դաբիից
Իրան-ԱՄՆ միջուկային հարցի շուրջ բանակցությունները տապալման եզրին են․ փետրվարի 6-ի հանդիպումը չի կայանա
Երևանում տեղի է ունեցել ԵՄ-ՀՀ քաղաքական և անվտանգային հարցերով բարձր մակարդակի երկխոսության նիստը
«ՄԿՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը կասեցվել է
Արարատ Միրզոյանը ԱՄԷ ԱԳ նախարարի հետ համագործակցության հարցեր է քննարկել
Միքայել Աջապահյանի՝ խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի փետրվարի 6-ին
Սրտատրոփ հետևելու ենք․ նախարարը՝ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող գեղասահքի պատվիրակ զույգին
Վարչապետացուի բուծարան ունեն. ռուսները ուզում են խցկվել TRIPP-ի մեջ, բայց հալները հալ չէ. Շիրինյան. տեսանյութ
Ճապոնիայում Հայաստանի տնտեսական ներուժի մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված քայլերի անհրաժեշտություն կա
Խաղաղությունը բոլորի համար միակ մխիթարությունն է, խաղաղությունը զոհերի նկատմամբ ամենամեծ հարգանքն է․ Փաշինյան
Սերժի ու Քոչարյանի բուֆետի հաշիվը ես էի փակում, հիմա միլիարդատեր են դարձել. Արշակյան. տեսանյութ
Սաստիկ բուք է․ անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են
Ներկայացված ԶԼՄ-ներն այս պահի դրությամբ տարածել են բացառապես սուտ հայտարարությունը․ ԱԳՆ
ՄԻՊ-ը անդրադարձել է ոստիկանի կողմից քաղաքացու նվաստացման դեպքին. ինչ քայլեր են ձեռնարկվել
Կոնվերս Բանկը մեկ օրում ավարտել է Արմլիզինգի պարտատոմսերի տեղաբաշխումը
Մեր օրինակն ապացուցում է, որ խաղաղությունը հնարավոր է՝ չնայած երկարատև հակամարտությանը, երբ կա քաղաքական կամք
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ստացան «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը․ տեսանյութ
Հակամարտության էջը փակ է, հակառակ դեպքում անիմաստ կլիներ Ադրբեջանի նախագահի, ինձ համար արժանանալ այս մրցանակին
Աբու Դաբիում շարունակվում է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխությունը․ լուսանկարներ
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է
Չկա ավելի արժանապատիվ բան, քան խաղաղությունն է․ Ռուբինյան
Քննարկման առանցքում են եղել աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտներում կատարված բարեփոխումներն ու անելիքները
Ժաննա Անդրեասյանն այցելել է Աշոցքում մարզվող Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող դահուկավազորդներին
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա 6-8 աստիճանով․ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք
ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի տնտեսական մոդելի սիմվոլն է․ Առաքելյան
Դավիթ Խուդաթյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը․ ինչ ծրագրեր են քննարկվել
Նոր հույս ու շունչ էր պակասում․ ծնվել է հերոս Արթուր Մխիթարյանի եղբայրը
Ռեստորանում ապօրինի պահվող լուսանը և կարմիրգրքյան թռչունները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ
Հեռահաղորդակցության օպերատորների ծառայությունների դիմաց Իդրամով վճարման անհնարինության և առկա իրավիճակի մասին
Ալեն Սիմոնյանը Լավրովի հետ հանդիպում կունենա
Կոնգրեսից «սրտիկ» ՀՀ վարչապետին. Ստեփան Սարգսյան
Քաղցկեղի առնվազն 40-60% դեպքերը հնարավոր է կանխարգելել, բազմաթիվ տեսակներ վաղ փուլում՝ լիովին բուժել. նախարար
Անդրազգային կազմակերպությունը կատարել է 410 մլն դրամ հափշտակություն, փողերի լվացում. 1 անձի գործը դատարանում է
Գյուղոլորտի արդիականացումը ռազմավարական առաջնահերթություն է. թիրախը գերակատարված է. Մանավազյան
ՀԷՑ-ի ավտոպարկի կենտրոնական կայանատեղիի և մեկ այլ տարածքի վարձակալության պայմանագրերը կասեցվել են. Պետրոսյան
Վարչապետն ու Աբդելսալամին հույս են հայտնել՝ մրցանակը նոր ազդակ կհաղորդի հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT