Երևան
12 °C
Գրողն իր ժամանակի վավերագիրն է՝ իր տեսանկյունից. «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է ժամանակակից գրող Դավիթ Սամվելյանը և հավելում, որ յուրաքանչյուր գրող սուբյեկտիվ է՝ ո՛չ պատմիչ է, ո՛չ լրագրող:
«Գրողը իրականությունը գեղարվեստի լեզվով մարդուն ներկայացնողն է, քանի որ միշտ չէ, որ ուղիղ խոսքը մարդուն հասնում է, կամ նա ուզում է դա լսել: Այնպես որ, կարելի է ասել, իրականությունը գեղարվեստորեն ներկայացնողն է, երբեմն էլ՝ հավանական ապագայի, չասենք՝ գուշակ կամ մարգարե, բայց նմանատիպ մի բան»,- նշում է նա:
Սամվելյանը նկատում է, որ գրողին միշտ ժամանակ է պետք՝ նյութը՝ իրականությունը, մարսելու համար: Ըստ նրա՝ եթե նայենք, գրականությունում ստեղծագործությունները, տարբեր դեպքեր, իրականություններ միշտ հետահայաց են ներկայացվել:
Հարցադրմանը, թե ի՞նչն է գրողին և անձամբ իրեն մղում ստեղծագործել՝ դժվար կամ հեշտ ժամանակնե՞ր, իրադարձություննե՞ր, մարդի՞կ, Սամվելյանը պատասխանում է՝ առաջին հերթին՝ մարդիկ:
«Իմ ստեղծագործությունները երկու ուղղություն ունեն, առաջինը՝ մարդիկ, և երկրորդը՝ քաղաքը, որը ինձ համար ոչ միայն կառույցներն են, այլ նաև էլի մարդիկ, որոնք բնորոշում են քաղաքի դիմագիծը: Բնականաբար, «լավ օրից չի, որ գրում ենք», բայց դա ընթացք է, որի մեջ մտնում ես ու չես կարողանում կանգ առնել, այդպես ես կարողանում արձագանքել իրականությանը, դեպքերին կամ քո ժամանակաշրջանին առհասարակ: Գրում ես ու ինքդ քո առաջ «պարտավորություն ստանձնում»: Օրինակ՝ ինձ մի անգամ հարց տվեցին, թե դուք պատերազմի մասին գրե՞լ եք: Ես միշտ թողնում եմ ժամանակ անցնի՝ նստվածք կուտակվի, որպեսզի կարողանամ գրել: Բայց ես գրում եմ ոչ թե խրամատային պատերազմի, այլ մարդկանց, ճակատագրերի վրա թողած՝ դրա հետևանքների մասին»,- անկեղծանում է արձակագիրը:
Դավիթ Սամվելյանի համար ստեղծագործելու առաջին նախապայմանը լռությունն է՝ ներսի հետ խոսակցություն ունենալը: Իսկ բառը գրողի համար ամենապատասխանատու բանն է, որի հետ պետք է շատ ուշադիր լինել:
«Բանաստեղծություն գրում եմ այն ժամանակ, երբ ալարում եմ երկար գրել (ծիծաղում է): Ամեն ինչ սկսվել է բանաստեղծությունից, հետո՝ էսսե, պատմվածք, վիպակ, վեպ... Չեմ տրամադրում ինձ, ասելիքիցս է կախված, թե որ ժանրում կստեղծագործեմ. ուր տարավ, տարավ: Եթե պատմվածք կամ վեպ ես գրում, բնականաբար, այդ կառույցն ունենում ես քո գլխում, բայց նաև պատահում է, որ այնքան ես տարվում գրելու ընթացքում, որ կա՛մ դեպքերն են փոխվում, կա՛մ ընթացքում սյուժեն կարող է լրիվ այլ զարգացում ունենալ: Բանաստեղծության և Էսսեի դեպքում ավելի շատ հույզերն են առաջ մղում. կտրվում ես իրականությունից»,- ասում է արձակագիրը՝ հավելելով՝ պատահում է նաև, որ հերոսները չեն լսում հեղինակին, չեն գնում այն ճանապարհով, որ նրանց համար գծել են նախօրոք. ««Եվ երբեմն նաև հակահերոսներ ենք ստեղծում, որպեսզի նրանց «դեմն առնենք»»:
Ըստ նրա՝ իր պատմվածքների մեծ մասն իրականությունից են վերցված, կան հավաքական կերպարներ, նաև՝ հորինովի, բայց իրականության մեջ նախատիպ ունեցող հերոսներ: Դրանք հիմնականում մեզ են վերաբերում և մեր մասին են: Գրողի խոսքով՝ առաջին հերթին գրելը մղում է և շնորհ, երրորդը՝ աշխատասիրություն. եթե կրում ես այդ կոչումը, պետք է աշխատես քեզ վրա, որ ամեն հաջորդ գրվածքդ շատ ավելի լավը լինի, քան նախորդն էր, առաջին հերթին՝ հենց քո աչքում:
«Անկախ նրանից՝ պահանջարկ կա՞, թե՞ չէ, մտավորականը օրվա մեջ ժամանակ է գտնելու՝ նկարելու, երաժշտություն ստեղծելու, գրելու համար: Ինչ վերաբերում է գրողի դերին, առաջին հերթին պետք է ճշտենք՝ հասարակությունը ո՞նց է վերաբերվում գրողին: Մենք երբեմն գրողներից և առհասարակ արվեստագետներից ինչ-որ բաներ ենք պահանջում՝ առանց հասկանալու, որ նրանց խոսքին «բանի տեղ դնող չկա»: Այդ ժամանակներն անցել են, երբ մեծ տեղ էին տալիս, օրինակ, Պարույր Սևակի, Համո Սահյանի խոսքին: Միշտ ինչ-որ վատ մի քանի օրինակի պատճառով ամբողջ դաշտը փնովում են: Առաջին հերթին գրքի, գրականության հանդեպ պետք է հարգանք լինի, հետո՝ նոր գրողի: Ասում են՝ գրողը միշտ երջանիկ է. երբ իր անունը չեն էլ հիշում, իր ստեղծված գիրքն է սիրվում ու տարածվում»,- նշում է նա:
Այսօր մտավորականի խոսքը ոչ թե արժեզրկվել է մտավորականի պատճառով, այլ հասարակությունը այնպիսին է դարձել, որ, օրինակ, ինչ-որ մի վիճակի մասին ինչ-որ քաղաքական գործիչ, կամ մի բլոգեր մի խոսք ասի, հարցազրույց տա կամ ստատուս գրի, ավելի շատ կկարդան ու կհետևեն, քան թե արվեստագետին, կարծում է արձակագիրը:
Նրա դիտարկմամբ՝ մշակույթի դերը մարդկանց կյանքում փոքրացել է, «մշակույթ» է դարձել սերիալը, ցածրորակ երաժշտությունը:
«Երբեմն կարող է թվալ, թե մշակույթի դաշտում ոչինչ չի կատարվում, բայց վստահեցնում եմ՝ և՛ լավ երաժշտություն է ստեղծվում, և՛ լավ համերգներ կան, և՛ լավ թատրոններ, և՛ լավ գրքեր: Ուղղակի ինչ-որ չափով նաև հասկանալի է այդ միտումը, քանի որ մեր երկիրը միշտ գտնվել է ինչ-որ իրավիճակներում, որ և՛ արտաքին խնդիրներ է ունեցել լուծելու, և՛ սոցիալական խնդիրներ: Եվ հետո, երբ հասարակության մեջ բոլորը խոսող են, լսող չկա, այդ խոսքն արժեզրկվում է, և չես կարող ակնկալել, որ ինչ-որ մեկը պետք է մտավորականի կարծիքը լսի: Ընդհանուր կյանքը մեր երկրում շատ է քաղաքականացվել, որում մեծ դեր ունեն նաև լրատվականները. ինչ մատուցես ժողովրդին, դրա վրա էլ ֆիքսվելու են»,- նկատում է Դավիթ Սամվելյանը:
Նշենք, որ մարտի 3-ը Գրողների միջազգային օրն է:
Հերմինե Կարապետյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
800 ա քո համար, կարաս ասես 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է
Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT