Երևան
12 °C
Սույն թվականի հունվարի 1-ից փետրվարի 23-ն ընկած ժամանակահատվածում Ներքին գործերի նախարարությունը ՀՀ-ում բացահայտել է հանցագործության 2170 դեպք:
Մոտ մեկուկես ամսվա կտրվածքով հանցատեսակներից բացահայտվել է սպանության 4, թմրամիջոցների ապօրինի շրջանառության՝ 105, ընտանեկան բռնության՝ 2, անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների՝ 1, խարդախության՝ 115, քաղաքացիական ողորկափող հրազեն, սառը զենք կրելու՝ 56 դեպք:
ՀՀ ՆԳՆ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից «Հայկական ժամանակ»-ին տրամադրել են նաեւ վերջին 5 տարիներին բացահայտված հանցագործությունների ընդհանուր թիվն ու հանցատեսակների համեմատականները:
Ըստ այդմ՝ 2018-2022 թվականներին ընկած ժամանակահատվածում բացահայտվել է հանցագործության ընդհանուր 93 հազար 287 դեպք:
2022 թվականին ընդհանուր բացահայտվել է 192 հազար 91 հանցագործություն: Հանցատեսակներից ամենաշատ բացահայտումը եղել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերով, ընդհանուր՝ 952: 2022 թվականին թմրամիջոցների ապօրինի շրջանառության արձանագրված դեպքերը, 2021-ի համեմատ, աճել են շուրջ 76 տոկոսով, իսկ իրացնելու նպատակով՝ 95 տոկոսով:
Խարդախության՝ 1405 դեպք, սպանության՝ 79, ընտանեկան բռնության՝ 357, քաղաքացիական ողորկափող հրազեն, սառը զենք կրելու՝ 112, անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների՝ 1 դեպք:
Վերջին 5 տարիների համեմատականով ամենաշատ հանցագործությունները բացահայտվել են 2021 թվականին, ընդհանուր՝ 21 հազար 636 դեպք:
2021 թվականին հանցատեսակներից բացահայտվել է սպանության 81 դեպք, ի դեպ, այս թիվը եւս 5 տարվա կտրվածով ամենամեծն է բացահայտումների շարքում: Հանցատեսակներից բացահայտվել է նաեւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության 952, խարդախության՝ 1883 դեպք, ընտանեկան բռնության՝ 565, քաղաքացիական ողորկափող հրազեն, սառը զենք կրելու՝ 108 դեպք, անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների՝ 3 դեպք:
2020 թվականին բացահայտվել է ընդհանուր 17 հազար 806 հանցագործություն: Սեքսուալ բնույթի բռնի գործողությունների բացահայտումը գերակշռել է՝ 5 դեպք: Մեծ է նաեւ ընտանեկան բռնության թիվը՝ 586: Բացահայտվել է նաեւ սպանության 61, թմրամիջոցների ապօրինի շրջանառության՝ 655, խարդախության՝ 1551, քաղաքացիական ողորկափող հրազեն, սառը զենք կրելու՝ 59 դեպք:
2019 թվականին բացահայտվել է ընդհանուր 17 հազար 701 հանցագործություն: Գերակշռել են քաղաքացիական ողորկափող հրազեն, սառը զենք կրելու բացահայտման դեպքերը, ընդհանուր՝ 115: Բացահայտվել է նաեւ 44 սպանության, 661 թմրամիջոցների ապօրինի շրջանառության, 1426 խարդախության, 526 ընտանեկան բռնության եւ անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների 2 դեպք:
2018 թվականին բացահայտվել է ընդհանուր 16 հազար 853 հանցագործություն: 2018 թվականին հանցատեսակներից բացահայտվել է սպանության 46, թմրամիջոցների ապօրինի շրջանառության՝ 653, խարդախության՝ 1315, քաղաքացիական ողորկափող հրազեն, սառը զենք կրելու՝ 59, անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների՝ 4 դեպք:
Տարիների համեմատականով ընտանեկան բռնության ամենաշատ բացահայտված դեպքերը եղել են 2018 թվականին, ընդհանուր՝ 772: Նկատենք՝ նախորդ տարի Հայաստանի Հանրապետությունում կնոջ սպանության 10 դեպք է գրանցվել, որոնք ընտանեկան բռնության զոհ են դարձել:
Նշենք, որ 2022 թվականի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 960 քրեական վարույթ։ Դատարան ուղարկված վարույթներից ամենաշատը եղել են ֆիզիկական ներգործության կամ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքերով։ Դատարան ուղարկված վարույթներով 125 մեղադրյալից 108-ը եղել են ամուսիններ, 4-ը՝ տատ կամ պապ, 5-ը՝ քույր կամ եղբայր, 8-ը՝ զավակ կամ թոռ:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով այս ցուցանիշներին, նկատում է՝ ՆԳՆ ոստիկանության գործողությունների արդյունավետությունը գնահատելու համար նախ հարկավոր է հասկանալ, թե բացահայտված հանցագործություններից քանիսը ո՞ր թվականներին են կատարվել եւ քանի՞ տարվա ընթացքում են բացահայտվել. ընդհանուր քանի՞ հանցագործությունից է քանիսը բացահայտվել:
Անդրադառնալով հանցատեսակներից թմրադեղերի ապօրինի շրջանառության՝ նախորդ տարվա մեծ թվով բացահայտումներին՝ իրավապաշտպանն ասում է՝ անգամ տրամադրված թվերն են խնդրահարույց, որովհետեւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության տակ ընտրում են մի շարք հոդվածներ, եւ դրանց մի մասը առանց շահադիտական նպատակների տարածմանն է վերաբերում:
«Մի բան է, երբ 1 տոննա թմրամիջոց է հայտնաբերվում, մեկ այլ բան, եթե անչափահասներին են դրանք հրամցնում եւ այլն»,- ընդգծում է նա:
Ըստ Սաքունցի՝ թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեմ պայքարում պետք է առողջապահական, կրթական եւ մի շարք այլ կարեւոր գործոններ հաշվի առնվեն:
Խոսելով 2020 թվականին հանցատեսակներից անչափահասների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների բացահայտման դեպքերի մասին՝ նա ասում է՝ մտահոգիչ է, սակայն կրկին հասկանալի չէ ստույգ պատկերը, քանի որ չգիտենք, թե քանի՞ ահազանգ է ստացվել, ու քանի՞ հանցագործություն է եղել հենց 2020 թվականին:
Անդրադառնալով հարցին, թե ինչքանո՞վ են խոցելի Հայաստանում անչափահասներն այդ տեսանկյունից, եւ որքանո՞վ են իրազեկված ու պաշտպանված նրանք մեր երկրում սեռական դաստիարակության տեսանկյունից՝ զրուցակիցը շեշտում է. «Տվյալ հանցագործության դեմ պայքարը միայն ոստիկանությունով չի կարող սահմանափակվել, խնդիրը խորքային է: Մանկապարտեզից սկսած՝ պետք է լուրջ աշխատանք տարվի երեխայի սեռական դաստիարակության ուղղությամբ, ինչը չի արվում»:
Սաքունցի համոզմամբ՝ պետության առաջնային գործը պետք է լինի ոչ թե հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելն ու պատժելը, այլ այդ գործողություններին հանգեցնող պատճառների մեջ խորամուխ լինելն ու դրանց վերացման ուղղությամբ ջանքեր գործադրելը:
«Ցավոք սրտի, այն ջանքերը, որոնք պետք է գործադրվեն սեռական դաստիարակության, ընտանեկան բռնությունների կանխարգելման ուղղությամբ, այսօր լիարժեք չեն: Հայտնի չէ, թե, օրինակ, այս տարվա սեռական բռնության 1 դեպքն ի՞նչ ընտանիքի, սոցիալական ի՞նչ կարգավիճակում գտնվող երեխայի նկատմամբ է տեղի ունեցել: Կամ 2020 թվականի այդ 5 դեպքերը որտե՞ղ են կատարվել՝ դպրոցո՞ւմ, փողոցո՞ւմ, թե՞ տանը: Ոստիկանությունը երեւի կունենա այդ բոլոր տվյալները, բայց դրանք պետք է ուղենիշ հանդիսանան, որպեսզի մյուս գերատեսչություններն ավելի շատ աշխատեն խնդրի կարգավորման ուղղությամբ, իրենց պարտականություններն ավելի ճիշտ կատարեն, որ նման դեպքեր չլինեն կամ նվազեն»,- ասում է նա:
Ըստ Արթուր Սաքունցի՝ անչափ կարեւոր են խնդրի բացահայտման ու կանխարգելման համար պետության մոտեցումները:
«Իսկ ո՞վ է ասել, որ մեր երկրում տեղի ունեցած ինքնասպանության դեպքերը քրեորեն պատժելի պատճառներ չունեն. քրեակատարողական հիմնարկներում տեղի ունեցող ինքնասպանությունները ինչպե՞ս կարող են համարվել քրեորեն ոչ հետապնդելի արարքներ: Բայց արդյո՞ք մեր իրավապահ համակարգը խորապես հետամուտ է լինում դրանց բացահայտմանը»,- ասում է իրավապաշտպանը:
Ըստ նրա՝ գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ վերոնշյալ բոլոր դեպքերին պետությունն ավելի շատ պատժողական մոտեցում է ցուցաբերում, քան կանխարգելիչ. «Պետք չէ ամեն ինչ հասցնել այն կետին, որ վերջին միջոցը մնա քրեական պատասխանատվության ենթարկելը, կամ հանցագործության բացահայտումը: Եթե մի երկրում սոցիալական բեւեռացումը վերացած չէ, էլ ինչի՞ մասին կարելի է խոսել: Իտալիայում, երբ քաղաքացուն մեղադրում են խանութից ուտելիք գողանալու համար, դատարանը նրան մեղավոր չի ճանաչում, որովհետեւ համարում է, որ եթե անձը սոված է, ուրեմն պետությունն իր պարտականությունները չի կատարել»:
Սաքունցի համոզմամբ՝ յուրաքանչյուր քրեական հանցագործության հետեւում կա պետության՝ պարտականությունները չկատարելու կամ լիարժեք չկատարելու հանգամանքը:
«Կրթության համակարգից երեխաներ են դուրս մնում, հետո էլ ծրագիր են մշակում կրթության համակարգից դուրս մնացած երեխաների թիվը նվազեցնելու համար: Ասում են՝ մենք որոշ ժամանակ հետո կհասնենք այդ թվի նվազմանը: Հարգելիներս, ո՛չ, այդ խնդիրը հենց հիմա պետք է վերացնել: Ցանկացած երեխա, եթե կրթական համակարգից դուրս է մնում, անկախ պատճառներից, արդեն նրա կրթության իրավունքի կոպիտ խախտում է: Իսկ կրթություն չստացող երեխան պարզ է, թե ինչ «հետաքրքրություններ» կարող է փնտրել փողոցում: Այդ գիտակցումը կա՞: Ես չեմ տեսնում»,- նշում է զրուցակիցը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT