Երևան
12 °C
Թուրքիայի առաջիկա նախագահական ընտրություններում ամենահավանական ընդդիմադիր թեկնածուն կլինի Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, սակայն ընդդիմադիր դաշինքում համակրանքներ կան Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավասի նկատմամբ, հաղորդում է Hürriyet թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Թուրքիայի նախագահ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ մայիսի 14-ին Թուրքիայում նշանակված են համընդհանուր (ինչպես նախագահական, այնպես էլ խորհրդարանական) ընտրություններ։ Նա ասել է, որ մարտին կառավարությունը խորհրդարանին կառաջարկի համընդհանուր ընտրությունների օր ընդունել մայիսի 14-ը, իսկ մերժման դեպքում ինքը կօգտագործի նախագահի լիազորությունները։
Բանն այն է, որ Էրդողանի լիազորությունները բավարար են հրամանագրից 60 օր հետո խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու համար։ Էրդողանը լինելու է հանրապետության միության թեկնածու:
Թուրքիայի վեց ընդդիմադիր կուսակցությունների դաշինքը մտադիր է մարտի 2-ին հայտարարել նախագահի միասնական թեկնածուի անունը, ավելի վաղ հայտարարել էր «Լավ կուսակցություն» դաշինքի անդամ Քուրշադ Զորլուն։
«Նախագահի համար Քըլըչդարօղլուի թեկնածության մասին տեղեկություններ կան։ Մարտի 2-ի հանդիպմանը կքննարկվի նախագահի թեկնածությունը, կլինի միայն Քըլըչդարօղլուի անունը։ Մարտի 2-ի հանդիպումից առաջ կարևորագույն իրադարձությունը Աքշեների ( «Լավ կուսակցության» առաջնորդ) և Քըլըչդարօղլուի հանդիպումն էր:
Ընդդիմադիր դաշինքը համակրում է Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշին, ով ավելի վաղ հայտարարել էր, որ իր համար «պատիվ» կլինի ընդդիմադիր թեկնածու դառնալը։
Ավելի վաղ Habertürk հեռուստաալիքը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել էր, որ մի շարք ավերիչ երկրաշարժերի ֆոնին Թուրքիայում համընդհանուր ընտրությունները կարող են հետաձգվել վեց ամսից մինչև մեկ տարի ժամկետով։ Ըստ հրապարակման՝ իշխող կուսակցության պահանջով Բարձր ընտրական հանձնաժողովը հանդես կգա համապատասխան նախաձեռնությամբ։
Այնուամենայնիվ, նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը մատնանշել է մայիսին կայանալիք համընդհանուր ընտրությունների միտում, եթե առաջիկա օրերին հակառակ քաղաքական կոնսենսուս չլինի:
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էդրողանը իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության ժողովի ընթացքում, այսօր, անդրադառնալով ընտրությունների օրվա հետ կապված ընդդիմադիրների քննադատությանն, ակնարկել է, որ օրն անփոփոխ է, այն կկայանա մայիսի 14-ին:
Մասնավորապես ավերիչ երկրաշարժից հետո ընդդիմադիրները շրջանառում էին խոսակցություններ՝ ընտրությունների տեղափոխման անհրաժեշտության մասին, որոնց ի պատասխան Էրդողանն ասել է.
«Լա՛վ իմացեք, որ թուրք ժողովուրդը մայիսի 14-ին անելու է այն, ինչն անհրաժեշտ է»:
Էրդողանի խոսքերով, Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդն է վերջնական որոշումներ կայացնելու, թեպետ «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) կուսակցության նախագահ Քըլըչդարօղլոն հակադարձել էր, ասելով որ բարձրագույն ընտրական խորհուրդը իրավասու չէ նման որոշումներ կայացնել:
Հիշեցնենք, որ մայիսի 14-ը Թուրքիայի պատմության մեջ մնացել է որպես Ադնան Մենդերեսի («Էրդողանի հոգևոր հայր») ընտրություններում հաղթելու օր:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT