Վարչապետին ներկայացվել է Զբոսաշրջության կոմիտեի 2022 թվականի գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտե, որտեղ ծանոթացել է 2022թ. գործունեության հաշվետվությանը։

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը, կոմիտեի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք: Վարչապետին զեկուցվել են իրականացված ծրագրերի գլխավոր արդյունքային ցուցանիշները, ինչպես նաև ընթացիկ և առաջիկա ծրագրերը:

Մասնավորապես, ներկայացվել է Հայաստանի զբոսաշրջության ռազմավարության բրենդինգի, ներքին և ներգնա զբոսաշրջության զարգացման, օտարերկրյա պետությունների, տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության, զբոսաշրջային ծառայությունների որակի բարելավման, Համաշխարհային բանկի «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» ուղղությամբ կատարված աշխատանքները: Նշվել է, որ Հայաստանի զբոսաշրջության ռազմավարության բրենդինգի ուղղությամբ իրականացված միջոցառումների արդյունքում մշակվել է նոր միասնական զբոսաշրջային բրենդ՝ «Armenia, The Hidden Track» կարգախոսով (4 զբոսաշրջային ուղղություններով` մշակութային, բնահենք, արկածային և գաստրո), որի արդյունքում Հայաստանը թիրախավորվում է որպես գրավիչ և հետաքրքիր զբոսաշրջային ուղղություն:

Ներքին զբոսաշրջության զարգացման ուղղությամբ իրականացված միջոցառումների արդյունքում ներդրվել է պետության կողմից սոցիալական փաթեթի շրջանակում իրականացվող ծառայությունների համակարգման էլեկտրոնային համակարգ և գրանցվել է ներքին զբոսաշրջության տարեկան 30% աճ:

Ներգնա զբոսաշրջության զարգացման ուղղությամբ ՀՀ մարզերում անցկացվել է 3 փառատոն՝ շուրջ 45000 այցելուով, 4 միջազգային զբոսաշրջային ցուցահանդես՝ 30 կազմակերպության մասնակցությամբ, իրականացվել են Հայաստան ճանաչողական այցեր՝ շուրջ 20 զբոսաշրջային օպերատորների, 10 ԶԼՄ ներկայացուցիչների և հեռուստաընկերությունների մասնակցությամբ, 7 հոդված է տպվել հայտնի ճամփորդական պարբերականներում, գործարկվել է www.armenia.travel պաշտոնական կայքը:

Օտարերկրյա պետությունների, տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության խթանման ուղղությամբ իրականցվել է ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային 67-րդ նիստը, որին մասնակցել են շուրջ 40 երկրից 90 մասնակից: Զբոսաշրջային ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ իրականացված միջոցառումների արդյունքում անցկացվել են հյուրընկալության ոլորտի աշխատողների և արկածային զբոսաշրջային ծառայություններ մատուցողների համար վերապատրաստման դասընթացներ:

Համաշխարհային բանկի «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» ուղղությամբ իրականացված միջոցառումների արդյունքում վերականգնվել է Գառնի-Լանջազատ ճանապարհը, վերականգնվել է «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանից դեպի Խոսրով անտառ պետական արգելոց 600 մետր ճանապարհը, մշակվել է Արենիի զարգացման հայեցակարգը, վերականգվել է Գորիս համայնքի ժառանգության կենտրոնը, վերականգվել է Գորիսի Վարարակն գետի աջ ափը, վերականգնվել ու բարեկարգվել են Դվինի հուշարձանները:

Արդյունքում՝ բարելավվել են ենթակառուցվածքները, ակտիվացել են զբոսաշրջային այցերը, վերականգնվել է պատմական միջավայրը: Ընթացիկ և առաջիկա ծրագրերի շրջանակում զեկուցվել է, որ իրականացվում են զբոսաշրջային տվյալների հավաքագրում և թվայնացում, ներգնա զբոսաշրջության զարգացում. «Աջակցություն զբոսաշրջության զարգացմանը» 2023 թվականի ծրագիրը, օտարերկրյա պետությունների, տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությանն ու զբոսաշրջային ծառայությունների որակի բարելավմանն ուղղված միջոցառումներ, տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը, «Զբոսաշրջային գյուղ», «Զբոսաշրջային կենտրոն» հայտարարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծերի հաստատմանն ուղղված աշխատանքներ:

Ըստ զեկույցի, 2022թ. Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը կազմել է շուրջ 1.67 մլն մարդ, իսկ 2021թ.՝ 870,000, աճը կազմել է 92 տոկոս: Ներքին զբոսաշրջության տարեկան աճը կազմել է 20 տոկոս, 2022թ.՝ 1,696,052, իսկ 2021-ին՝ 1,430,503:

Ներկայացնելով մինչև 2026թ. նախատեսված նպատակները, նշվել է, որ ակնկալվում է տարեկան 2.5 մլն զբոսաշրջիկի այցելություն, 20 զբոսաշրջային կլաստերների զարգացում, 50 պատմամշակութային օբյեկտների վերականգնում: Անդրադարձ է կատարվել ոլորտում նախատեսվող օրենսդրական բարեփոխումներին, ոլորտի վերահսկելիության մեխանիզմների ներդրմանը և ռազմավարության մշակմանը։

Աշխատանքներ են տարվում 50 պատմամշակութային օբեյկետների վերականգնման, զբոսաշրջային նոր երթուղիների մշակման ուղղությամբ: Վարչապետ Փաշինյանը կարևորել է և՛ ներքին, և՛ արտագնա զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերը և ընդգծել, որ պետք է առաջնահերթ կերպով վերականգնման աշխատանքներ իրականացնել զբոսաշրջային մեծ ներուժ և վերականգնման խիստ կարիք ունեցող պատմամշակութային օբյեկտները:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ պետք է զբոսաշրջային տարբեր սեգմենտներին համապատասխան ծառայություններ առաջարկել տարբեր ուղղություններով: «Անհրաժեշտ է թիրախավորել նաև ներքին տուրիզմը և տուրօպերատորներին քաջալերենք, որպեսզի ակտիվորեն աշխատեն նաև այս ուղղությամբ»,- ասել է վարչապետը: Այս առումով, տեղեկացվել է, որ մայիս ամսին կազմակերպվելու է ներքին տուրիզմի զարգացմանը միտված ցուցահանդես:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
18977 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին