Դատախազությունը սկսել է Երևանի այգիներում հողատարածքների տրամադրման իրավական հիմքերի ուսումնասիրությունը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ փետրվարի 28-ին ամփոփվել են Երևան քաղաքի դատախազության կողմից 2022 թվականի ընթացքում կատարված աշխատանքները: Գլխավոր դատախազին են ներկայացվել մայրաքաղաքում նախորդ տարի արձանագրված հանցավորության վիճակն ու 2021 թվականի հետ համեմատական վերլուծությունը: 

Դատախազության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ Երևան քաղաքի դատախազ Լիլիթ Գրիգորյանի խոսքով՝ վերջին տարիներին հանրապետությունում գրանցված հանցագործությունների գրեթե կեսը բաժին է ընկնում Երևան քաղաքին. 2022 թվականին ևս հանրապետությունում արձանագրված դեպքերի 57.4 տոկոսը կատարվել են մայրաքաղաքում: 

Բացառությամբ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների՝ մյուս բոլոր հանցատեսակներով աճ է արձանագրվել (վիճակագրական տվյալների մեջ որպես հանցագործություն հաշվարկվել են նաև հանկարծամահության դեպքերը): 

2022 թվականի ընթացքում Երևան քաղաքում գրանցվել է հանցագործության 21 հազար 604  դեպք (2021 թվականին՝ 16 հազար 438): Բացահայտումը կազմել է 30.5%՝ նախորդ տարվա 49.6%-ի դիմաց: Երևան քաղաքի դատախազը մտահոգիչ է համարել այն փաստը, որ 2022 թվականին արձանագրվել է և՛ ծանր (2022 թվականին՝ 2 հազար 542 դեպք, 2021 թվականին՝ 2 հազար 942), և՛ առանձնապես ծանր հանցագործությունների (2022 թվականին՝ 500, 2021 թվականին՝ 202) դեպքերի աճ:  Ըստ Գրիգորյանի՝ 2022 թվականի ընթացքում մայրաքաղաքում թեև արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով անձանց առողջությանն անզգուշությամբ վնաս պատճառելու դեպքերի աճ, սակայն դրանց թվում նվազել են մահվան ելքով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերը՝ կազմելով 42 (2021 թվականին՝ 64): 2022 թվականին արձանագրվել է նաև անչափահասների կողմից կատարված հանցագործությունների դեպքերի նվազում (2022 թվականին` 105, 2021 թվականին՝ 147): 

2022 թվականին Երևան քաղաքում կոռուպցիոն հանցագործությունների թվում արձանագրվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու 225 (2021 թվականին՝ 126), կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության և կաշառք տալու 102 դեպք (2021 թվականին՝ 113): 

Երևան քաղաքի դատախազությունը 2022 թվականի ընթացքում պետական շահերի պաշտպանության ոլորտում կատարել է մի շարք ուսումնասիրություններ, որոնցից մեկով տվյալներ են ձեռք բերվել ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ մասնավորեցման ոչ ենթակա գույքը, մասնավորապես՝ ընդհանուր օգտագործման հողերը սեփականության իրավունքով մի շարք քաղաքացիների օտարելու վերաբերյալ, որի արդյունքում պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս (ուսումնասիրությունների արդյունքներով նախաձեռնվում են իրավական գործընթացներ): 

Երևան քաղաքի դատախազ Լիլիթ Գրիգորյանը տեղեկացրել է, որ համաձայն ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հանձնարարականի՝ մեկնարկել է Երևանի ընդհանուր օգտագործման հողերի, մասնավորապես՝ զբոսայգիների, պուրակների և այգիների  տարածքներում գործող հասարակական նշանակության օբյեկտներով ծանրաբեռնված հողատարածքների տրամադրման իրավական հիմքերի ուսումնասիրությունը՝ նպատակ ունենալով հայտնաբերել սեփականության իրավունքի պետական գրանցման ոչ իրավաչափ դեպքերը: 

Գլխավոր դատախազը ներկայացված խնդիրների լուծման վերաբերյալ հանձնարարականներ է տվել, սահմանել դրանց կատարման ժամկետներ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1087 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ