Երևան
12 °C
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում երեկ պրեմիերա էր: «Երվանդ Ղազանչյան» թատերասրահում տեղի ունեցավ Ռիչարդ Կալինովսկու «Հրեշը լուսնի վրա» պիեսի հիման վրա բեմադրության առաջնախաղը:
Պատմությունը Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած երկու հայ որբերի մասին է, որոնք իրենց ողջ կյանքի ընթացքում այդպես էլ չկարողացան հաշտ լինել կատարվածի հետ:
Պիեսի գլխավոր հերոսներից, լուսանկարիչ Արամ Թումասյանին որբությունն ու միայնությունը դարձրել են քարից էլ կարծր, եւ տպավորություն է, թե այդ մարդն անհոգի է, որն ապրում է հստակ գծված կանոններով՝ երբեք չշեղվելով դրանցից, առաջնորդվում է միայն ու միայն աստվածաշնչյան պատգամներով՝ չփորձելով լսել ու հասկանալ դիմացինին:

Իսկ ահա Սեդան, որն ընդամենը 15 տարեկան աղջիկ է, սովից ու ծանր հիվանդություններից հրաշքով փրկվելուց հետո ապրել ու մեծացել է մանկատանը: Սեդայի անբաժան մասնիկն է իր տիկնիկը՝ ծնողներից մնացած միակ հիշատակը, որը նա իր գրկում է պահում միշտ ու ամենուր:

Թե ինչպե՞ս են այս երկու որբացած մարդիկ հանդիպում եւ ի՞նչ դժվարությունների միջով անցնում, հանդիսատեսը կիմանա բեմադրությունը դիտելուց հետո, կտեղեկանա նաեւ զույգի կյանքում բեկումնային փոփոխություն ու երջանկություն բերող՝ բոլորովին անսպասելի օտար երեխայի մասին:
Ներկայացման գործող հերոսներին մարմնավորում են դերասաններ Իշխան Ղարիբյանը, Հայկ Հովհաննիսյանն ու Մարիամ Ղազանչյանը: Թարգմանությունը Սոնա Ազարյանինն է:
«Հրեշը լուսնի վրա» բեմադրիչը թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանն է:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում խոսելով պիեսի ընտրության մասին՝ Ղազանչյանը նկատում է՝ այս գործն աշխարհի մոտ 30 երկրներում է թարգմանվել ու բեմադրվել:
Հեղինակին՝ Ռիչարդ Կալինովսկուն, Հակոբ Ղազանչյանն անձամբ ճանաչում է, ասում է՝ երբ տարիներ առաջ հանդիպել են, անչափ հետաքրքիր ու երկար զրույց են ունեցել: Այս նույն գործը մոտ 15 տարի առաջ Ղազանչյանը բեմադրել է Պատանի հանդիսատեսի թատրոնում: Այն ժամանակ երեխային ուրիշ մարդ է մարմնավորել, սակայն Սեդայի եւ Արամի կերպարներում հանդես գալը կրկին նույն դերասաններին է վստահվել:
Ղազանչյանն ընդգծում է՝ ««Հրեշը լուսնի վրա»-ն տեսակով շատ օրիգինալ է, երեւի թե պատճառներից մեկն էլ այն է, որ հեղինակը հայ չէ՝ Լեհաստանից ԱՄՆ ներգաղթած հրեա է»:
«Այս անգամ ինձ համար տարօրինակ երեւույթներ ի հայտ եկան. այն ժամանակ, երբ ես բեմադրում էի, հետո ներկայացումը նայում, չէի հուզվում: Շտկումներ էի անում, կարգադրում եւ այլն, ավելի մեխանիկական էր մոտեցումս, իսկ այս անգամ հատկապես վերջին փորձերին ու առաջնախաղի օրը անընդհատ հուզվում էի: Մի պահ մտածում էի՝ գուցե տարիքից է, բայց հասկացա, որ՝ ոչ. այս հուզմունքն անմիջական կապ ունի այն ամենի հետ, ինչ այսօր կատարվում է»,- անկեղծանում է բեմադրիչը:

Ըստ Հակոբ Ղազանչյանի՝ ցեղասպանության թեմայի վերաբերյալ պետք է անընդհատ խոսել: Նա մտավախություն ունի, որ այսօրվա սերնդի մոտ կատարվածը կարծես մոռացության մատնված լինի:
«Այնպիսի տպավորություն ունեմ, որ տարեցտարի մոռացվում է, բայց մենք չպետք է դա թույլ տանք, անընդհատ, տարբեր հարթակներում ու տարբեր ձեւաչափերով պետք է խոսել ու պատմել»,- ասում է նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT