Երևան
12 °C
Մարտի 1-ից 15 տարի անց այսօր Երևանում տեղի ունեցավ այդ օրվա զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացման արարողությունը։
Հուշարձանը տեղադրվեց Զաքյան, Բեյրութի և Գրիգոր Լուսավորիչ փողոցներով շրջապատված այգում՝ նույն վայրում, որտեղ 2008 թվականի Մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով զոհվեց 10 (2 ոստիկան, 8 քաղաքացիական անձ) մարդ և վիրավորվեցին տասնյակ ոստիկաններ, զինծառայողներ ու քաղաքացիական անձինք։
Քանդակի հեղինակ Ալբերտ Վարդանյանն այն անվանակոչել է «Ազդեցություն և հակազդեցություն», արձանն ամբողջությամբ բրոնզապատ է։
Հուշարձանի բացմանը ներկա էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, զոհվածների ընտանիքների անդամները, նրանց համախոհ և գաղափարակից ընկերները:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Մարտի 1-ի իրադարձություններին, իր խոսքում ընդգծեց՝ Մարտի 1-ին նվիրված այս հուշարձանը պետք է տեսանելի վկայություն լինի՝ ինչով ենք մենք զբաղված ամեն օր, ինչ ենք մենք կառուցում վաղվա օրվա համար։
«Մենք այսօր ոգեկոչում ենք զոհերի հիշատակն ու վերհիշում այդ օրվա իրադարձությունները, դրան նախորդող իրադարձությունները։ Մարտի 1-ը ամենևին էլ սգո օր չէ, որովհետև մենք սգում ենք զոհերի փաստը, ոգեկոչում ենք նրանց հիշատակը, բայց Մարտի 1-ը այլ համատեքստ ունի, և մեր եղբայրների կյանքի, պայքարի խորհուրդը այլ բանի մասին է։ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո առիթ ունեցա ասելու, որ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ է, որ ընտրությունները ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման միջոց են։ Ես անձամբ եմ էականորեն ներգրաված եղել այդ իրադարձություններին։ Իրականում Մարտի 1-ը 2008 թվականի ժողովրդավարության պակասի մասին է, ժողովրդի ազատ կամքը դեֆորմացնելու, արտահայտելու որոշումներ կայացնելու հնարավորությունից զրկելու մասին է։ Մարտի 1-ի խորհուրդը այնպես պետք է ընկալենք, որ այդ պայքարի զոհողությունները հասել են իրենց նպատակակետին․ այսօր ՀՀ-ում ընտրություններ կեղծելը շրջված էջ է»,- ասաց վարչապետը:
Ըստ նրա՝ դրա երաշխավորը որևէ Կառավարություն, իշխանություն չէ, այլ ՀՀ ժողովուրդը, որը 30-ամյա անկախության, պետականության ընթացքում ճշգրտում է իր նպատակակետը, որը անկախ, ինքնիշխան, ուժեղ պետություն, ազատ և ստեղծագործ կյանքում ապրելու տեսլականն է, ազատ և երջանիկ կյանքով ապրելու տեսլականը։
«Ուզում եմ ընդգծել, որ Մարտի 1-ը այն մասին է, թե ինչպես ենք մենք օգտագործում այն ժամանակը, որը մենք ունենք որպես պետություն, անկախ երկիր։ Մարտի 1-ի հետևանքները հետագայում նաև 2022 թվականի սեպտեմբերին արտահայտվեցին այն վատնված ժամանակները, որոնք պետք է մենք օգտագործեինք։ Մարտի 1-ի հուշարձանը պետք է տեսանելի վկայություն լինի՝ ինչ ենք մենք կառուցում վաղվա համար, որովհետև այս օրը այս օրն է՝ որպես երեկվա հետևանք․ վաղը այսօր է լինելու՝ կրկին որպես երեկվա հետևանք։ Մարտի 1-ի զոհերը անկախության և ինքնիշխանության, իրավունքների համար ընկած մեր բոլոր եղբայրների օրինակը մեզ պետք է անընդհատ պարտադրի վերադառնալ այս հարցին՝ ինչն ենք ճիշտ անում, սխալ, որտեղ ենք համոզված, որ ճշմարիտ ենք ընկալում իրականությունը»,- նշեց Կառավարության ղեկավարը:
Վարչապետը նաև շեշտեց՝ մենք պետք է ամեն ինչ անենք, որ արժանի լինենք Մարտի 1-ի զոհերին, 44-օրյա, Արցախյան առաջին, 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմների զոհերին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT