Հայաստան է ժամանել ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական խումբը. ԿԳՄՍՆ-ում քննարկվել են կրթության զարգացման ծրագրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի քաղաքականությունների և ցկյանս կրթության համակարգերի բաժնի ղեկավար Բորեն Շակրունի գլխավորած փորձագիտական խմբին: Առաքելությունը Հայաստան է գործուղվել կրթության ոլորտում կարիքների գնահատման նպատակով:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը:

Ողջունելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին՝ Ժաննա Անդրեասյանը նախ նրանց ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի խնդրին՝ այս համատեքստում անդրադառնալով, մասնավորապես, շուրջ 30 հազար երեխաների կրթության և հիմնարար մյուս իրավունքների խախտմանը: ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է, որ խնդրի առնչությամբ 2022 թվականի դեկտեմբերին համապատասխան նամակ է ուղարկվել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարներին։

«Ադբրեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի արդյունքում խախտվել են շուրջ 120 հազար բնակչի հիմնարար մի շարք իրավունքներ. նրանցից 30 հազարը երեխաներ են, այդ իսկ պատճառով ցանկանում եմ անդրադառնալ նրանց կրթության իրավունքի խախտմանը: Սննդի մատակարարման անհնարինության, Ադրբեջանի կողմից գազամատակարարման և էլեկտրաէներգիայի պարբերական խափանումների պատճառով թե՛ մանկապարտեզներում, թե՛ դպրոցներում, և թե՛ կրթական մյուս հաստատություններում խախտվում է երեխաների կրթության իրավունքը․ այս անթույլատրելի իրավիճակը ձգվում է արդեն բավական երկար ժամանակ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և հույս հայտնել, որ միջազգային կառույցների, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հասցեական գործողությունները կնպաստեն խնդրի կարգավորմանը:

Նախարարը բարձր է գնահատել ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությունը՝ «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» մշակման գործընթացում և նշել, որ ծրագրով նախատեսված միջոցառումների պլանն իրականացնելիս ևս ակնկալում են զարգացման գործընկերների աջակցությունը:

«Մեզ համար որպես նպատակներ սահմանվել են ինչպես բովանդակության, այնպես էլ մասնագիտական ներուժի արդիականացումն ու հզորացումը՝ աշխատաշուկայի և ժամանակակից մասնագիտական պահանջներին համահունչ, ներառական, անվտանգ միջավայրի զարգացումն ու հասանելիության ապահովումը բնակչության բոլոր խմբերի համար։ Մենք կարևորում ենք մասնավոր հատվածի հետ համագործակցության, աշխատանքի վրա հիմնված ուսուցման, ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման, ենթակառուցվածքների, նյութատեխնիկական բազայի ապահովման գործընթացները»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Բորեն Շակրունը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և բարձր գնահատել ՀՀ կառավարության մշակած բարեփոխումների նախագիծը՝ կրթության փոխակերպման համատեքստում: Փորձագիտական խմբի ղեկավարը վերահաստատել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատրաստակամությունը՝ աջակցելու տեխնիկական և մասնագիտական կրթության և վերապատրաստման ռազմավարության շրջանակում (EFTP) Հայաստանում իրականացվող բարեփոխումների իրականացմանը. «Հայաստանը մեզ համար կարևոր գործընկեր է: Արդեն ծանոթացել ենք «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրին», որում սահմանվել են շատ հավակնոտ ծրագրեր և թիրախներ: Գնահատում ենք ձեր ջանքերն այդ ռազմավարական փաստաթղթի նախագծման և մշակման գործընթացում: Դա վկայում է կրթության փոխակերպում իրականացնելու ձեր պատրաստակամության մասին: Երեկ հանդիպել ենք նաև զարգացման մյուս գործընկերներին: Կա ընդհանուր դրական տրամադրվածություն կրթության զարգացման պետական ծրագրում և գործողությունների պլանում ներառված գաղափարների իրագործման առումով: Համակարգային բարեփոխումների իրականացման հարցում պատրաստ ենք ցուցաբերել մեր աջակցությունը և քննարկել համագործակցության կոնկրետ ծրագրեր»:

Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի զարգացման, քոլեջների և ուսումնարանների գործունեության, մարդկային կապիտալի զարգացման ու հմտությունների բարելավման կարևորությանը և այս համատեքստում համագործակցության հեռանկարներին: Ժաննա Անդրեասյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ առաջիկայում ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելը, որը մինչ այս կիրառվել է փորձնական ծրագրերով, դարձնել ինստիտուցիոնալ: ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ կրթության ոլորտի քաղաքականությամբ ստեղծվել է մասնավորի հետ համագործակցության նոր ձևաչափերի գործիքակազմ, ինչի արդյունքում դիտարկվում է նաև քոլեջների և ուսումնարանների կառավարման մոդելը փոխելու հնարավորությունը:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկված հարցերի շուրջ գործնական քայլեր ձեռնարկելու վերաբերյալ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
18167 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին