Երևան
12 °C
Մեր մեջ կան իրական էսթետներ, ովքեր խոցվում են հասարակ երեւույթներից՝ մեր սովորական քաղաքներից, մեր սովորական փողոցներից, մեր սովորական կարկանդակից, մեր սովորական եգիպտացորենից, մեր սովորական ռեստորաններից, մեր սովորական ձվածեղից։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ անդրադառնալով հանգստյան օրերին Գյումրիում և Իջևանում անցկացված հանգստի, զբոսանքի ժամանակ արված լուսանկարների շուրջ քննադատություններին և հրապարակելով իր ու Նիկոլ Փաշինյանի համատեղ չհրապարակված լուսանկարներ, որոնք հիմնականում արված են Հայաստանից դուրս:


Աննա Հակոբյանի գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Օ՜, ո՜չ։ Ինչպե՞ս կարելի է։ Այդ ամենի հետ իրենք ի՞նչ կապ ունեն։ Դրանք իրենցը չեն։ Իրենցը բա՜րձր ճաշակն է, ոստրենե՜րը, դասական երաժշտությո՜ւնը։
Իսկապես: Չէ՞ որ մեր ապուպապերի պորտալարը եվրոպական մայրաքաղաքներում են կտրել, մեր արյունն էլ դարերի ընթացքում կապույտ է դարձել։
Եվ խնդրեմ՝ գեղեցի՜կ, էսթետի՜կ, ա՜չք շոյող լուսանկարներ, մեր ծագումին համապատասխա’ն լուսանկարներ։
Հ.Գ. Մի երկու երկիր եղած, մի երկու գիրք կարդացած, մի երկու անգամ օպերա լսած, մի երկու ոստրե կերած միջին վիճակագրական հայ «ուսյալ-մտավորականը» ոչ միայն չի’ սիրում, այլեւ ամաչո’ւմ է միջին վիճակագրական հայ մարդուց, նրա տնից, նրա խանութից, նրա կերածից, նրա լսածից, առհասարակ Երեւանի փոքր կենտրոնից դուրս գտնվող ամեն ինչից։

Դրա համար էլ այն, ինչ մենք բնորոշում ենք որպես հայրենիքի հանդեպ սեր, ընդամենը նվնվոց է՝ ամբարտավանների’, ինքնահավանների’, ապրո’ղ հայրենիքից, ապրո’ղ քաղաքներից, ապրո’ղ հայրենակիցներից, նրանց կենցաղից՝ կարկանդակից, եգիպտացորենից, ռեստորանների երաժշտությունից ամաչողների’, այդ ամենը չսիրողների’, այդ ամենից իրենց «հեռացնողների’» անհոդաբաշխ նվնվոց։
Որովհետեւ, եթե այդ ամենը չես սիրում, բա ի՞նչն ես սիրում։


Ասեմ ինչը՝ քանդված եկեղեցիները, որովհետեւ ուրիշն է քանդել, կորցրած քաղաքները, որովհետեւ ուրիշներն են ապրում այնտեղ, Կոտորածի հուշարձանը, որովհետեւ ուրիշն է կոտորել, Մասիս սարը, որովհետեւ սահմանից անդին է։ Մի խոսքով այն ամենը, ինչը սիրելը չի ենթադրում պատասխանատվություն, հոգատարություն, ջանք, քրտինք, աշխատանք։ Ընդամենը՝ նվնվոց»։


Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT