Երևան
12 °C
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հիշեցրեց, որ Արդարադատության միջազգային դատարան Հայաստանի Հանրապետությունը դիմել էր դեռ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին՝ հիմնվելով ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի դրույթների վրա, որը նախատեսում է դատարանի իրավազորություն:
«Այսինքն՝ երբ առաջանում է վեճ կոնվենցիայի անդամ պետությունների միջև, այդ կողմերը կարող են վեճը փոխանցել դատարանին վերջնական լուծում ստանալու համար, և այս ընթացիկ գործի շրջանակներում ՀՀ-ն նաև ներկայացրել է մի շարք ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին պահանջներ»,- նշեց Կիրակոսյանը:
Վերջինս մանրամասնեց, որ առաջին պահանջը ներկայացվել էր դիմումի սկզբնական հայտի հետ միասին, և 2021 թվականի հոկտեմբեր ամսին Հաագայում տեղի ունեցան լսումներ, որոնք վերաբերում էին առաջին պահանջին: Արդյունքը եղավ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը, որով բավարարավեցին մի շարք պահանջներ, առնվազն՝ երեք ուղղությամբ:
«Գերեվարված անձանց նկատմամբ իրավունքների խախտումն արգելելու և նրանց իրավունքները երաշխավորելու համար: Երկրորդը վերաբերում էր հայկական մշակութային ժառանգության օբյեկտների պաշտպանությանը և ավելի կոնկրետ պարտավորեցնում էր Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր վանդալիզմ են իրականացրել կամ վնասել մշակութային ժառանգության օբյեկտները: Երրորդն ատելության խոսքի դադարեցումն էր, ներառյալ՝ պաշտոնատար անձանց կողմից, քանի որ ապացույցների զգալի մասը մեզ մոտ բարձրաստիճան պաշտոնյանների կողմից շարունակական ատելության խոսքի դրսևորումներն էին, այդ թվում՝ նախագահ Ալիևի կողմից»,- մանրամասնեց նա:
Շարունակելով՝ Կիրակոսյանն ասաց՝ երկրորդ ժամանակավոր միջոցի դիմումը ներկայացվել է սեպտեմբերյան ագրեսիայից հետո, քանի որ, ցավոք, ունեցանք նոր գերեվարված զինծառայողներ. «Մենք դիմեցինք դատարանին՝ պահանջելով, որ դատարանը որոշումը փոփոխի և կիրառած ժամանակավոր միջոցը տարածի արդեն նոր գերեվարված անձանց նկատմամբ: Դատարանը ֆորմալ առումով չփոփոխեց այդ որոշումը, սակայն մեկնաբանություն տվեց՝ ասելով, որ իր որոշումը նաև տարածվում է հետագայում գերեվարված անձանց նկատմամբ»:
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը հիշեցրեց, որ Միջազգային դատարանում երրորդ դիմումը նախորդ տարվա վերջին ներկայացված դիմումն էր, որի արդյունքում 2023 թվականի հունվարի 30-ին և 31-ին Հաագայում ունեցանք լսումներ: «Երևի նկատել եք, որ մեր բոլոր հայցերը, ժամանակավոր միջոցներ կիրառելու դիմումները ուղղեկցվում են Ադրբեջանի կողմից նամանատիպ հայելային հայցերով: Դրանց նպատակը հնարավորինս աղմուկ ստեղծելն է՝ փորձելով նվազեցնել Հայաստանի կողմից ներկայացվող դիմումների էֆեկտը, որը, կարծում եմ, չի հաջողվում Ադրբեջանին»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT