2018-ից հետո ռուսական ծառայությունները փորձել են ՀՀ-ին տանել գաղութատիրական քաղաքակրթության. տեղի է ունեցել համաժողով

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի ժողովրդավարական ուժերի՝ ՀՀ-ի եվրոպական ինտեգրման գործում համագործակցությանը նվիրված համաժողով, որին մասնակցել են տարբեր քաղաքական ուժերի առաջնորդներ, անդամներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Բացման խոսքում «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը, խոսելով նախաձեռնության մասին, ասել է, որ, իրենց դիտարկմամբ, Ռուսաստանը չի կատարում և չի պատրաստվում կատարել դաշնակցային իր պարտավորությունները: Վերջինս ակնկալել է, որ քննարկումից հետո համագործակցության մասին հուշագիր կստորագրվի:

«Մենք Հայաստանում տեսնում ենք վտանգ այնպիսի գործընթացների, որոնք կարող է գեներացնել Ռուսաստանը՝ Հայաստանի իշխանությունը խաթարելու համար, որին էլ անհրաժեշտ է դիմադրել միասնական ջանքերով, ինչին վերաբերող հարցերին է միտված այս քննարկումը»,- մանրամասնել է Խուրշուդյանը:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ համոզմունք է հայտնել, որ Հայաստանին այսօր ամենից շատ անհրաժեշտ են լուծումներ և գաղափարներ, որոնք երկրում ստեղծված իրավիճակը հաղթահարելու հնարավորություններ կտան:

«Կարծում եմ՝ այս հավաքը պետք է ավելի շատ լուծումներ և առաջարկներ անի, որոնք իրատեսական են, հնարավորինս քիչ վտանգներ են պարունակում, և որոնք, ի վերջո, կարելի է առաջարկել մեր հանրությանն ու միասնական հանդես գալ»,- ընդգծել է նա:

Քննարկման նախաձեռնողներից, Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն էլ նշել է՝ իրենց նպատակն է համախմբել հայ հասարակության ժողովրդավարական խմբերին, ստեղծել քաղաքացիական հասարակության այնպիսի որակ և ընդհանրություն, որը կապահովի Հայաստանի եվրաինտեգրման երաշխիքները, որպեսզի դա կախված չլինի օրվա իշխանություններից, այլ դառնա ազգային օրակարգ:

«Մոտ 1 ու կես տարի առաջ Հայաստանի եվրոպական կուսակցությունն սկսեց մասնակցել արտախորհրդարանական հավաքներին Կառավարության ղեկավարի հետ: Մեր առաջին հանդիպման օրը ես ասացի վարչապետին՝ ՀՀ-ի անվտանգության, քաղաքական, տնտեսական զարգացման և մշակութային ինքնության բոլոր մարտահրավերներն ու խնդիրները ունեն մեկ լուծում՝ Հայաստանի եվրաինտեգրումը: Այսօր ես ուրախությամբ կարող եմ ասել՝ սույն գաղափարը գնալով դառնում է ոչ միայն հասարակական, այլև պետական օրակարգ»,- ասել է նա: 

Վերջինս կարևորել է այն փաստը, որ արդեն Հայաստան են ժամանել ԵՄ դիտորդները. «Այս քայլով եվրոպական քաղաքակրթությունը գծում է իր հարավ-արևելյան նոր սահմանը, և դա համընկնում է ՀՀ-ի սահմանի հետ: Ըստ իս՝ մեզ համար կարևորագույն թվացող խնդիրներից մեկը՝ Արցախյան խնդիրը, նույնպես գտնվելու է այդ գործընթացի շրջանակներում, ուստի համոզված եմ, որ սա խորհրդանիշ է, մեր հավաքը տեղին է, և ուզում եմ, որ այն մեր և Արցախի համար բերի սպասված պտուղների»:

Սոցիոլոգ Կարեն Սարգսյանն էլ ուրախությամբ փաստել է, որ, ի վերջո, կարողացան հավաքվել այս գաղափարի շուրջ, որի մասին տարիներ շարունակ խոսվել է:

«Իրական աշխատանքները դեռ նոր են սկսվում, այն էլ՝ ծանր ծավալի և քիչ երևացող, որովհետև ամենօրյա ռեժիմով պետք է մոնիթորինգ իրականացվի: Մենք արդեն մեծ հաշվով եվրաինտեգրված ենք, քանի որ ԵՄ դիտորդական խումբը Եվրոպայի համապարփակ անվտանգային ծրագրի կարևոր մաս է: Մենք մեր երկիրը պետք է տանենք նրան, որ ամբողջ քաղաքացիական հասարակությունը քրտնաջան աշխատի այս ուղղությամբ և հնարավորինս արագ, առանց մեծ ցնցումների ինտեգրվի այն համակարգում, որը մեզ համար կբերի ոչ միայն անվտանգություն, այլև արժանապատիվ և բարեկեցիկ կյանք»,- նկատել է նա:

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանն էլ կարծիք է հայտնել, որ սա սպասված, սակայն ինչ-որ չափով ուշացած քննարկում է, որովհետև ՀՀ-ում 2018 թվականի հեղափոխությունից հետո ռուսական հատուկ ծառայությունները փորձեր են կատարել Հայաստանին տանել գաղութատիրական ռուսական քաղաքակրթության:

«ԵՄ դիտորդների տեղակայման մասին լուրից հետո տեսնում ենք այդ հատուկ ծառայությունների հերթական ակտիվության փորձերը, որոնք պետք է կանխել: ՀՀ-ն պետք է քայլ առ քայլ գնա դեպի քաղաքակիրթ աշխարհ, ու այն կորուստները, որոնք կրել ենք՝ լինելով Ռուսաստանի ռազմավարական դաշնակից, թերթել այդ էջը»,- ասել է նա: 

Մկրտչյանը, անդրադառնալով Արցախի հարցին, նշել է. «Լուրջ մտավախություններ ունեմ, որ Արցախի բնակչությունը ռուսաֆիկացված է, և արցախահայությունը փորձում է ընդդիմանալ Հայաստանի վարվող արտաքին քաղաքականությանը: Կարծում եմ՝ Ռուսաստանն այստեղ ևս խաղադրույք կկատարի Արցախի վրա՝ տարածաշրջանում նոր «Դոմբաս» կերտելով: Սրանից զատ՝ մենք խնդիր ունենք նաև ՀՀ-ի ներսում գործող ագենտուրայի մասով»:

«Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանն էլ ողջունելի է համարել, որ քննարկման ներկաների մեծամասնությունը ոչ թե կուսակցականներ են եղել, այլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ. «Ողջունում եմ այս իրադարձությունն ու կարևորում այն: Եվրոպական ինտեգրումը, թերևս, միակ հնարավոր ու ճիշտ ճանապարհն է այս տարածաշրջանում»:

Քաղաքագետ Էդգար Առաքելյանի կարծիքով էլ՝ այս հանդիպումը վերջին իրադարձություններից հետո բավականին կարևոր է:

«Նման հանդիպումները պետք է օգնեն գալ որոշակի համագործակցության ու կոնկրետ գործողությունների՝ հաշվի առնելով նաև ԵՄ առաքելության տեղակայումից առաջ և հետո հյուսիսից եկած հոխորտանքներն ու սպառնալիքները Հայաստանի հասցեին: Այս մասով լուրջ աշխատանքներ պետք է տարվեն: Մենք չպետք է թույլ տանք, որ ԵՄ առաքելությունը վարկաբեկվի, չպետք է թույլ տանք նաև Հայաստանի 5-րդ շարասյանը ոտնձգություններ կատարել ՀՀ-ի ինքնիշխանության վրա, ովքեր պնդում են, թե Հայաստանը ինչ-որ կառույցի մաս պետք է դառնա»,- շեշտել է նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
25862 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին