Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության հերթական դեպքը. կալանավորվել է 1 անձ

ՔԿ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են Արմավիրի մարզի բնակչի կողմից առերևույթ թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու դեպքի մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես, 2023թ․ փետրվարի 17-ին՝ ժամը 14:10-ի սահմաններում, Կորեայի Ձոր կոչվող հատվածում ծառայություն իրականացնող պարեկները նկատել են, որ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, տեսնելով իրենց, ձեռքի տոպրակը նետել է: Կասկածելով, որ տոպրակի մեջ առկա զանգվածը հնարավոր է թմրամիջոց լինի, նշված անձը, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա, տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին:

Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերջինս հանդիսանում է Վաղարշապատ քաղաքի 1983թ. ծնված բնակիչ, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են դեղնականաչավուն յուրահատուկ հոտով զանգվածներ՝ 1.32 և 5.42 գրամ ընդհանուր քաշով:

Փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերված փաթեթների պարունակությունը, նախնական տվյալներով, հանդիսանում է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը, վերջինիս խոսքով, ձեռք է բերվել կայքի միջոցով:

Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է տղամարդու կողմից նետված տոպրակը՝ դեղնականաչավուն զանգվածի պարունակությամբ: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Փորձաքննությամբ հաստատվել է, որ փաթեթներում առկա ընդհանուր 541.97 գրամ նախնական քաշերով զանգվածները հանդիսանում են «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ:

Հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին, որը բավարարվել է, և Վաղարշապատի բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ իրացնելու նպատակով, քննությամբ դեռևս անհայտ օգտատիրոջից, առանձնապես խոշոր չափի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու համար:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին, որն ամբողջությամբ բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ՝ թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը, ապօրինի շրջանառության շղթան պարզելու ուղղությամբ:

ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1067 դիտում

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով