Երևան
12 °C
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Գերմանիայում այցելել է Նոյշվանշթայն ամրոց։ Այս մասին նա հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Մյունխենից գնացի Նոյշվանշթայն ամրոցը տեսնելու (կառուցել է բավարական թագավոր Լյուդվիգ 2-րդը, գահակալել է 1861-1901թթ.)։ Մոտ մեկուկես ժամ մեքենայի ճանապարհ էր:
Քաղաքից դուրս գալով՝ մեքենայի պատուհանից նայում էի գերմանական սարերին, դաշտերին, անտառներին ու մտքումս մի հարց էր. տեսնես կամայական գերմանացին այս տեսարաններին նայելիս զգո՞ւմ է նույնը, ինչ որ մենք մեր սարերի, ձորերի, դաշտերի ու անտառների հանդեպ ենք զգում։ Մտածում էի՝ տեսնես իրենց սիրտն է՞լ է թրթռում իրենց հողի, երկրի համար։
Առաջին արձագանքը, որ գիտակցությունս «ուղարկեց» ի պատասխան այս հարցի, այն էր, որ՝ ոչ, իհարկե՝ ոչ, երիցս՝ ոչ։ Բացառված բան է։ Եվ սա նորմալ է։ Ես, որպես միջին վիճակագրական հայ մարդ, աճել եմ այն հոգեւոր եւ գիտակցական սնունդն ընդունելով, որ մեզ մատուցվում է ծնված օրից՝ տանը, ապա՝ մանկապարտեզում, ապա՝ դպրոցում, ապա՝ համալսարանում, բոլոր ֆիլմերով, բոլոր գրքերի յուրովի մեկնաբանություններով, երգերով, կենացներով, բանաստեղծություններով, առօրյա զրույցներով, հումորներով։
Իսկ դա նրա մասին է, որ աշխարհի ուրիշ ոչ մի ժողովուրդ այնքան հայրենասեր չէ, ինչպես մենք՝ հայերս, ոչ մեկի համար իր հողն ու ջուրը նույնը չէ, ինչ մեզ համար, այդ միայն մենք ենք, որ գիտենք հայրենիքի գինը, մենք ենք, որ գիտենք՝ ինչպես սիրել հայրենիքը, ընդ որում՝ հավասարապես՝ հեռվից էլ, մոտիկից էլ։ Ու առհասարակ երբ մենք ժողովուրդ էինք ու գիտեինք՝ ինչ է հայրենիքը, մնացած բոլոր ժողովուրդները դեռ «ծառից ծառ էին թռչում»։ Բայց սա ընդամենը առաջին, ավտոմատ արձագանքն էր, հիմնված, այսպես ասենք, մեր ազգային գոռոզության վրա։
Հաջորդ իսկ պահից ես սկսեցի մեքենայի պատուհանից նկատել միջին վիճակագրական գերմանացի գյուղացու տունը։ Ոնց նկարագրեմ։ Ես ասեմ՝ կինոյի, դուք պատկերացրեք՝ հեքիաթի։ Մաքուր, կոկիկ, գույներով, ծաղիկներով, տարբեր չափերի եւ նշանակության, աչք շոյող աքսեսուարներով՝ էլ արձանիկ, էլ սայլի անիվ, էլ չորացրած բանջարեղեններ, Աստված գիտի, թե էլ ինչեր, փոքրիկ պատուհաններ ու վարագույրներ։ Այգին՝ գծած-մաքուր-հավասար, տան հետնամասը՝ նույնքան մաքուր եւ կոկիկ, որքան դիմացը, ոչ մի ավելորդ թափոն, շինարարական կամ կենցաղային աղբի ոչ մի հատիկ։ Ցախանոցը՝ անհնարինության աստիճան համաչափ շարած փայտերով, փոքր տրամաչափի փայտերը՝ իրար վրա, մեծերը՝ իրար, իսկական նկար։
Նայեցի հերթով, նայեցի երկար ու հասկացա, որ հենց այդ միջին վիճակագրական գերմանացի գյուղացին է սիրում իր երկիրը։ Նա ոչ միայն իր երկիրն է սիրում, այլ սեփական անձն է սիրում։ Ոչ միայն սիրում է, այլեւ հարգում է ինքն իրեն, իր երկիրը, իր պատմությունը, իր պապերին ու իր ժառանգներին։

Ես չգիտեմ՝ այդ մարդու սիրտը թրթռո՞ւմ է արդյոք իրենց սարերին ու դաշտերին նայելիս, թե՞ ոչ։ Բայց նրա անսահման սերը, սրտի հազարավոր թրթիռները ես տեսա իր տան, իր այգու, իր միջավայրի նկատմամբ նրա վերաբերմունքի ու անհոգնել ջանքի մեջ։ Միջին վիճակագրական գերմանացու տունը հենց Սեր էր։ Հայրենիքի հանդեպ Սերը։
Իսկ այն, ինչ մենք ենք բնորոշում որպես հայրենիքի հանդեպ սեր, ոչ թե սեր է, այլ մի մե՜ծ ու երկա՜ր նվնվոց է։ Ամբարտավան, ինքնահավան, ծիծաղելի նվնվոց»,- գրել է Հակոբյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT