Երևան
12 °C
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը փետրվարի 17-ին աշխատանքային այցով եղել է Կոտայքի և Արագածոտնի մարզերի դատախազություններում:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը։
Գլխավոր դատախազին են ներկայացվել 2022 թվականի գործունեության արդյունքները, մասնավորապես՝ մարզերում գրանցված հանցավորության վիճակը, հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքները, բացահայտման ցուցանիշները, ինչպես նաև կատարված վերլուծություններով վերհանված խնդիրներն ու դրանց լուծման ուղղությունները:
Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանի տեղեկացմամբ, 2022 թվականի ընթացքում մարզում գրանցվել է հանցագործության 2 հազար 519 դեպք (2021 թվականին՝ 2 հազար 428): 132 դեպքով կամ 18,9%-ով աճել են միջին ծանրության հանցագործությունների դեպքերը, 68 դեպքով կամ 18,1%-ով նվազել են ծանր հանցագործությունների դեպքերը, ինը դեպքով կամ 45%-ով աճել են առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը:
Մարզի դատախազի խոսքով՝ միջին ծանրության հանցագործությունների դեպքերի 18,9% աճը պայմանավորված է այն հանգամանքով, որ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով անձանց առողջությանն անզգուշությամբ վնաս պատճառելը ՀՀ քրեական նոր օրենսգրքով դասվում է միջին ծանրության հանցանքների շարքին։
Ծանր հանցագործությունների դեպքերի 18,1% նվազումը պայմանավորված է սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների (նվազել է 7 դեպքով կամ 58,3%-ով) և բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողությունների (նվազել է 61 դեպքով կամ 32,3%-ով) դեպքերի նվազմամբ: Առանց հանկարծամահության դեպքերի հաշվառման՝ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը նվազել են մեկով կամ 5%-ով, ինչը պայմանավորված է սպանության փորձերի դեպքերի նվազմամբ։
2022 թվականի ընթացքում Կոտայքի մարզում 241 դեպքով կամ 18,8%-ով նվազել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը (2022 թվականին գրանցվել է 1040 դեպք, 2021 թվականին` 1281):
2022 թվականի ընթացքում ՀՀ Կոտայքի մարզի դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության ոլորտում հարուցվել է 7 հայց՝ ընդհանուր 52 մլն 901 հազար 202 դրամի չափով. բոլոր հայցերը գտնվում են դատաքննության փուլում:
Արագածոտնի մարզի դատախազ Գագիկ Մարգարյանի խոսքով՝ 2022 թվականին արձանագրվել է սեփականության դեմ ուղղված հանցագործության 289 դեպք (2021 թվականին` 329). դեպքերը նվազել են 40-ով, կամ 12,2%-ով, բացահայտումը կազմել է 41,0%՝ նախորդ տարվա 63,2%-ի դիմաց:
Մարզի դատախազն իր զեկույցում անդրադարձել է դատարաններում քրեական գործերի քննության տևողությանը և տեղեկացրել, որ Արագածոտնի մարզի դատախազությունում ուսումնասիրվել են դատարանում քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով կարճված քրեական գործերը:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ այդ գործերի քննության ձգձգումները՝ որպես կանոն, կապված են եղել հանրային պաշտպանների՝ այլ գործերով ծանրաբեռնված լինելու, գործով անցնող վկաների և տուժողների կողմից տարբեր պատճառաբանություններով պարբերաբար դատական նիստերին չներկայանալու և փորձաքննությունների կատարման ժամկետների հետ:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մարզի դատախազներին մի շարք ուղղություններով տվել է հանձնարարականներ, սահմանել դրանց կատարման ժամկետներ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT