2 տղամարդկանց վեճը վերածվել է խմբային հաշվեհարդարի. դանակահարվել է եղեգնաձորցի 2 երիտասարդ

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են քննչական և վարութային գործողություններ՝ Եղեգնաձոր համայնքի երկու բնակչի առողջությանը ծանր և միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2023թ․ փետրվարի 11-ին՝ ժամը 23։40-ին, «Եղեգնաձոր» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ Եղեգնաձոր համայնքի 33-ամյա բնակիչը՝ «ձախ ազդրի վերին երրորդականի ծակած-կտրած վերք» և վերջինիս 32-ամյա ազգականը՝ «որովայնի խոռոչը թափանցող, ծակած-կտրած վերք» ախտորոշումներվ, տեղափոխվել են նշված բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի վայրը, որի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր, պարզվել են նաև դեպքի մի շարք հանգամանքներ, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով նույն համայնքի բնակիչ է՝ ծնված 1985թ.:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2023թ․ փետրվարի 11-ին Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոցում գործող մթերային խանութում վիճաբանություն է տեղի ունեցել ենթադրյալ հանցագործությունը կատարած 38-ամյա տղամարդու և 32-ամյա տղամարդու միջև, որից հետո վերջիններս՝ յուրաքանչյուրն իրենց ընկերների և ազգականների հետ, ուղևորվել են Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 126-րդ կմ հատվածից դեպի աջ գտնվող ամայի տարածք:

Այնտեղ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում 38-ամյա տղամարդը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել Եղեգնաձոր համայնքի 32 և 33-ամյա բնակիչներին, այնուհետև «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի։

Նախաքննության ընթացքում կատարվել են առգրավումներ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձին (անձանց), ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող կտրող-ծակող առարկան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու նպատակով։

Նախաքննությունը շարունակվում է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1147 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ