Երևան
12 °C
«Պատանի լրագրողների դպրոցում» նախօրեին դանակահարված եւ «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված ատամնաբույժ Լեւոն Սահակյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:
Բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ 22-ամյա երիտասարդը շնչում է արհեստական շնչառության ապարատով, գիտակցություն չունի:
«Մենք անընդհատ քնացնում ենք նրան, եթե չքնացնենք՝ գիտակցություն կունենա, բայց աշխատելիս մեզ կխանգարի»,- տեղեկացրեց բժիշկը:
Հարցին, թե արդյո՞ք Լեւոն Սահակյանի վիճակում որեւէ դրական տեղաշարժ կա՝ բժիշկը պատասխանեց. «Շատ աննշան, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում: Ցավոք սրտի, դեռեւս վտանգ սպառնում է կյանքին»:
Հիշեցնենք, որ դանակահարվածը Սեւան քաղաքի բնակիչ, ատամնաբույժ Լեւոն Սահակյանն է: Նա Հրազդանի բժշկական կենտրոնի ուռոլոգ Տիգրան Սահակյանի որդին է: Վնասվել են նրա սիրտն ու թոքը: 22-ամյա տղան դանակահարվել է Երեւանի Թերլեմեզյան 3 հասցեում, որտեղ տեղակայված է «Պատանի լրագրողների» դպրոցը։
Դպրոցում, որտեղ դանակահարվել է երիտասարդը, աշխատում է նրա նշանածը՝ Սեւան քաղաքի բնակչուհի Արեգնազ Թ.-ն: Վերջինս դպրոցի ղեկավարության հետ 80 հազար դրամի աշխատավարձի վեճ է ունեցել, եւ նրա նշանածը որոշել է գնալ դպրոց ու հասկանալ աշխատավարձը չվճարելու պատճառը: Դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանը նրան հանդիպման է կանչել, որից հետո Լեւոն Սահակյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ): Կատարված զննությամբ դպրոցի բակում և դպրոցի ներսում հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ դպրոցի տնօրեն Վ.Ղազարյանի աշխատասենյակում՝ արնանման հետքերով ծալովի դանակ։ Վահան Ղազարյանը ձերբակալվել է։
Նշենք, որ «Պատանի լրագրողների դպրոցում» եռամսյա դասընթացներ են կազմակերպվում պատանիների համար, որի ավարտին տրվում են վկայականներ: Դպրոցում պատանիներն ուսումնասիրում են հաղորդավարական գործ, լրագրություն, օպերատորություն և մոնտաժ, իսկ լավագույնները մասնակցում են Կենտրոն հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Օրագիր» լրատվական հաղորդաշարին: Պատանի լրագրողներին ժամանակ առ ժամանակ այցելում են հանրահայտ դեմքեր, լրագրողներ եւ նրանց հետ կիսվում իրենց փորձով ու գիտելիքներով:
Վահան Ղազարյանը նաեւ «Վան» հեռուստաստուդիայի տնօրենն է, որը պատրաստում է «Օրագիր» մանկապատանեկան լրատվական թողարկումը եւ հեռարձակում «Կենտրոն» հեռուստաընկերությամբ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ասում են հաղթող ենք, դուք գողցող եք, թալանչի, Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած Հայաստանն առաջնորդել եք դեպի թակարդ
Սրան-նրան 5000 դրամ բաժանելով՝ ձեզ թվում է՝ քաղաքացուն կարող եք առնե՞լ․ դուք ո՞վ եք, արդեն փոսում եք․ Փաշինյան
Ուզում են Հայաստանում վերականգնել քֆուրապետությունն ու կաշառապետությունը․ բոլորդ հայտնվելու եք ճաղերի հետևում
Գնահատեք այս պահի լրջությունը․ եթե խաղաղությանը տիրություն չանենք, չի ապրի․ Նիկոլ Փաշինյան․ տեսանյութ
2 մլն 482 հազար 872 քաղաքացի․ հրապարակվել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվը
ԵՆԲ խումբը և Ամերիաբանկն ընդլայնում են աջակցությունը հայկական բիզնեսին ԵՄ-ի կողմից ապահովված երաշխիքի միջոցով
Թե բա՝ «ՔՊ-ի վրով պռագոն են արել գողերը, ով պիտի ընտրե ՔՊ, բ*-ի տղա է», սրանց բոլորի տեղը բանտն է. Իոաննիսյան
Քֆուրի հույսին մնացած ընդդիմության մասին․ խղճում ենք ձեզ. Ռուբինյանը տեսանյութ է հրապարակել
Յունիբանկը՝ «Yerevan Dialogue 2026» միջազգային համաժողովի գործընկեր
ՔՊ-ի վրով պռագոն են էրել գողերը, ով բդի ընտրե ․․․ տղա է․ ձայնագրություն «Ուժեղ Հայաստանի» ընտրակաշառքի գործով
Արարատի մարզային քննչական վարչությունը նոր պետ ունի
Ադրբեջանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ռուսական Առաջին ալիքի հաղորդումներից մեկում ցուցադրված քարտեզի համար
Երջանկություն է խաղաղության պայմաններում գնալ հերթական ընտրությունների. Ավանեսյան
ԱՄՆ-ն ռազմական արկածախնդրություն է ընտրում ամեն անգամ, երբ դիվանագիտական լուծումը մոտ է. Արաղչի
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք
ՀՀ-ում իրավիճակը վերահսկելի է, վտանգ չկա. ինչ է հայտնի հանտավիրուսի մասին
Վիրահատությունն իմ կնոջ համար եղավ առանց ոչ մի կոպեկի, Ձեր արածն անգնահատելի է. սյունեցի տղամարդը՝ Ավանեսյանին
Ոստիկանության ծառայողները կօգտվեն արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկերից. ԱԺ-ն ընդունել է նախաձեռնությունը
24 ժամը լրացավ, կհանդիպենք դատարանում. Ալեն Սիմոնյանը՝ Նարեկ Կարապետյանին
Հայաստան-ԵՄ մշակութային համագործակցության նոր փուլ․ քննարկվում են ստեղծարար ոլորտի առաջնային ուղղությունները
Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել ՀՀ-ի և մի շարք այլ երկրների ժողովուրդներին
Պայմանավորվում ենք՝ Գորայքում որևէ անձ առևտուր անելուց խանութից առանց ՀԴՄ-ի դուրս չգա․ վարչապետ
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող 2,7 մլն դրամ արժեքով ևս 1 հողամաս վերադարձվել է համայնքին
Մեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆ
Կաթի գնի սուբսիդավորման ծրագիրը այս շաբաթ ընդունելու ենք․ վարչապետ
Հայաստանը շարունակում է միգրացիայի կառավարման համակարգի արդիականացման աշխատանքները. ՆԳՆ
Նոր Գեղիում բախվել են թիվ 253 երթուղին սպասարկող ավտոբուսը և 2 մեքենա. կա 4 տուժած
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
Հայաստանում գնաճը պահպանվել է նպատակային միջակայքում՝ միջինը մոտ 3%. ԿԲ
Հայաստանը դուրս է եկել գոյատևելու ժամանակաշրջանից, եկել է ապրելու ժամանակը. Փաշինյան
Հաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները
Անգեղակոթի ճանապարհը մեկ Բրեժնևն է ասֆալտ արել, մեկ՝ ես. վարչապետը կատակել է. տեսանյութ
«Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի մարզի գրասենյակներում խուզարկություններ են
Մայիսի 28-ին ով կարող է, թող գա Հանրապետության հրապարակ, ուզում ենք ցույց տալ՝ ինչ է եղել վերջին տարիներին
Արարատի մարզի դատախազն իր դիմումի հիման վրա ազատվել է աշխատանքից
ՀՀ վարչապետն ու ՔՊ թիմը քարոզարշավ են իրականացրել Գորայքում ու Անգեղակոթում
«Զովետի» ՍՊԸ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք. արտադրությունը կասեցվել է
Ծանրամարտի երիտասարդական ԱԱ. մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից
Երևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվել
Մաղթում եմ քաղաքական ուժերի միջև բովանդակային քննարկումներ ու պոզիտիվ քարոզարշավ. Միրզոյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT