Գոհարի հիմնական ազդեցիկ գործոնը նրա ժպիտն է. Հացիկում ապրող աղջկա պատրաստած արձանիկները դարձել են Շիրակի մարզի այցեքարտը

Աշխարհի քարտեզի վրա Շիրակի մարզի փոքր Հացիկն անտեսանելի մի կետ է կամ չկա, բայց Հացիկում մի ցուցանակ կա, որն աշխարհում հայտնի է դարձնում այս համայնքը։

«Գոհարի արվեստանոց» ցուցանակի սլաքին հազարավոր մարդիկ են արդեն հետևել և՛ Հայաստանից, և՛ արտերկրից, նրանց թվում՝ նաև դեսպաններ ու պաշտոնատար այլ անձինք։

Այս ցուցանակը տանում է արվեստի մի աշխարհ, որտեղ Գոհարը ստեղծագործում է արդեն երկու և ավելի տասնամյակ. նկարել սկսել է 2 տարեկանից։

327147671_1301532207412950_7777239073587838473_n.jpg (306 KB)326310636_551026476987449_5207167448393322905_n.jpg (463 KB)325540114_760771062139587_1750672678334560509_n.jpg (86 KB)8.jpg (451 KB)

«Գործ էի անում, ինձ անընդհատ ընդհատում, խանգարում էր, ստիպված թուղթ ու գրիչ տվեցի, որ զբաղվի։ Տեսա՝ մարդ նկարեց, հետո՝ տան հեռախոսը, վրայի ճաքերը, քիչ-քիչ ավելացրեց տան առարկաները։ Զարմացա, նաև՝ ուրախացա։ Այդ պահից հասկացանք, որ Գոհարին ի վերուստ նկարելու շնորհ է տրված»,- պատմում է մայրը։

Գոհարը լսողության հետ կապված խնդիր ունի, նաև՝ չի խոսում բոլորի նման։ Նկարելը դարձել է նրա ու շրջապատի մարդկանց հաղորդակցության միջոցը։

318600093_6489657211049873_1597926602170944884_n.jpg (285 KB)

Ընտանիքը Գոհարին տանը չի փակել, աղջիկը մեծացել է ազատ, այնպես, ինչպես բոլոր իր լսող հասակակիցները, նրանցից առավել՝ աշխույժ ու ինքնուրույն։

«Երբ շատ փոքր էր, անգամ տառաճանաչ չէր, մենք իրեն խանութ էինք ուղարկում, օրինակ՝ հաց առնելու։ Գնում էր գրված թղթով, հացն առնում, գալիս էր։ Հետո էդ թուղթը հանեցինք, ինքը գտավ, որ առանց թղթի կարող է գնալ խանութ։ Երբ արդեն գնաց դպրոց ու տառաճանաչ դարձավ, հեշտացավ օտարների հետ հաղորդակցումը, գրավոր ձևով էր շփվում։ Մենք իրեն չենք փակել, ու ինքն էլ էն մարդը չէր, որ կարողանայինք փակել. նա ծնված օրվանից էր ազատ մարդ։ Բարդություններ ու դժվարություններ հիմա էլ կան, և դրանք ամեն օր են հաղթահարվում»,- մեր զրույցում ասում է Հասմիկը՝ Գոհարի քույրը։

Նրանք խոսքով՝ իրենք արել ենք ռեաբիլիտացիոն աշխատանք՝ առանց իմանալու ներառականություն բառը. «Ամբողջ ընտանիքով ենք դա արել ու ապացուցել մեր ծանոթներին, անծանոթներին, աշխարհին, որ խնդիր ունեցող մարդը ևս մարդ է, ունի իրավունքներ, կարող է կայանալ: Եվ բնավ խղճահարության կարիք չկա, ուղղակի պետք է նրան մի քիչ օգնել, մնացածն ինքն իրեն կանի»:

319198725_1334295760654970_4873826410969823673_n.jpg (208 KB)

Առաջին անհատական ցուցահանդեսը Գոհարն ունեցել է 12 տարեկանում Գյումրու գեղագիտական կենտրոնում։ Այդ օրը, ըստ Հասմիկի, աղջիկն առաջին մեծ սթրեսն է ապրել։

«Առաջին լուրջ միջոցառումը դա էր, որ կենտրոնի տնօրենը կազմակերպեց, ու մենք շատ զարմացանք, որ Գոհարը պատրաստ է անհատական ցուցահանդեսի։ Այդ ցուցահանդեսում էլ ունեցավ առաջին վաճառքը. արտերկիր տարան նկարները։ Դա առաջին լուրջ հարվածը եղավ Գոհարին, շատ հիվանդացավ, բարձր ջերմություն ունեցավ, զառանցում էր, ասում՝ տարան, գողացան իմ նկարները, աշխարհը սև է։ Հետո, երբ առողջացավ, մենք բացատրեցինք, որ ինքը նաև պետք է տա, վաճառի այդ նկարները, որպեսզի կարողանաս նորերը ստեղծել։ Բայց մինչև հիմա էլ դժվարությամբ է վաճառում, նույնիսկ կան մարդիկ, որոնց ընդհանրապես ոչինչ չի վաճառում։ Եթե մարդը դուրը չեկավ, չի վաճառի, ամեն մարդու էլ նվեր չի տա»,- ասում է Հասմիկը։

12.jpg (279 KB)325506294_884406022773211_7012532476239733100_n.jpg (198 KB)319061773_699938625036041_2536449230426445449_n.jpg (251 KB)

Գոհարը կայացման երկար ճանապարհ է անցել՝ ընտանիքի ձեռքը բռնած: Ամուր հենարան ունենալով՝ բարձր գնահատականներով ընդունվել և ավարտել է Գեղարվեստի պետական ակադեմիան, հաճախել քանդակագործ Զավեն Կոշտոյանի մասնագիտական դասերին ու նրանից քաղել առավելագույնը։

328010939_1548933828925939_5610399513996956221_n.jpg (272 KB)326017689_723621146012502_6271806803009820386_n.jpg (241 KB)

Նկարչությունից խեցեգործության անցումը ևս աղջկա ինքնուրույն որոշումն է եղել։ Մի քանի տարի աշխատելով Իտալիայի հյուպատոսությանը կից գործող արվեստանոցում՝ 2015-ին հայրիկի հետ որոշել է, որ սկսելու է իր ինքնուրույն քայլերն արվեստի այդ ճյուղում։ Հենց իր արձանիկներով էլ Գոհարը մուտք է գործել մեծ աշխարհ. «Գոհար» բրենդն այսօր հայտնի ապրանքանիշ է։

327022877_888829125692998_2373021565827801191_n.jpg (308 KB)326955822_3326748884306231_3423915429479034197_n.jpg (555 KB)326795269_2420172481463702_1712383102852517291_n.jpg (211 KB)

«Եթե տարիներ առաջ ինձ ասեին, որ Գոհարը պետք է հայտնի դառնա, մենք բիզնես ունենանք, աշխարհի տարբեր ծեգերից հյուրեր մեր տանը, չէի հավատա։ Իսկ հիմա իրականություն է»,- անկեղծանում է քույրը:

327022877_888829125692998_2373021565827801191_n.jpg (308 KB)

Գոհարը արձանիկներ, տարբեր հուշանվերներ է պատրաստում, թեմատիկ ու մասնագիտական շարքեր ունի, Մեծ Հայքի տարազներով տիկնիկներին մեծ հպարտությամբ է ամենուր ներկայացնում։ Ամեն դետալ համաձայնեցված է ազգագրագետների հետ. տարազների մեջ շատ զգույշ է պետք լինել։

Գոհարի խոսքով՝ սա մեր պատմությունն է, նույնությամբ կրկնօրինակելու, տարածելու, հանրահռչակելու գործում մեծ պատասխանատվություն պետք է ունենալ։

տտ.jpg (149 KB)

Նրա արվեստանոցում կան նաև գինեկոլոգներ, ատամնաբույժներ, գերանդի սրող հողի մշակներ, լավաշ թխող կանայք և այլք, իհարկե, արձանիկների տեսքով: Այս շարքը ծնվել է պատահական, այցելուներից մեկի խնդրանք-պատվերով։

Ովքե՞ր են Գոհարի գնորդները, հարցին դժվարանում է ընտանիքը պատասխանել։ Ցույց տալով աղջկա արվեստանոցը, իրենց տունն ու բակը՝ ասում են՝ այստեղ եղել են Հայաստանի բնակավայրերի, ինչպես նաև տարբեր ազգությունների հազարավոր մարդիկ՝ աշխարհի գրեթե բոլոր անկյուններից։

0.jpg (184 KB)325698919_743020867099698_2313710306011677796_n.jpg (240 KB)

Բոլոր այս արձանիկները ծնվում, թրծվում, շունչ ու հոգի են ստանում այն արվեստանոցում, որին տարիների ընթացքում հենց այդ նույն հոգին ու շունչն են տվել Գոհարն ու նրա երջանկահիշատակ հայրը։

Հորից աղջիկը շատ բան է սովորել՝ ինչպես կառավարել, կարգավորել հսկա վառարանները, վերահսկել հոսանքի կայունությունն ու նման տեխնիկական հարցեր։ Այդ տարածքում ներկաներին ամեն ինչ թույլատրվում է, բացառությամբ՝ ծխելուց և նոր պատրաստվող աշխատանքներին դիպչելուց։

326266776_748701143332266_6179449177508730677_n.jpg (183 KB)00.jpg (242 KB)327166589_1146560052722954_7180422968541403839_n.jpg (181 KB)319512086_1321359991953620_682379677715901253_n.jpg (194 KB)326564723_1200620864176343_7655034089336490376_n.jpg (258 KB)326564723_1200620864176343_7655034089336490376_n.jpg (258 KB)

Գոհարն այժմ հիմնական զբաղվածությանը նաև կարողանում է զուգակցել վարպետության դասերով, անհատական պարապմունքներ է անցկացնում, ակտիվ մասնակցում հայաստանյան և արտերկրի տոնավաճառներին։

Աղջիկը, չնայած չի խոսում այնպես, ինչպես բոլորը, սակայն շատ արագ լեզու է գտնում և՛ մեծերի, և՛ փոքրերի հետ։ Տառաճանաչների դեպքում հազվադեպ, սակայն դիմում է թուղթ ու գրչի օգնությանը։ Կարողանում է ռուսերենով և անգլերենով հաղորդակցվել։ Սակայն հիմնական գործոնը Գոհարի ժպիտն է. այն առավել է բոլոր լեզուներից և հաղորդակցման ցանկացած տեխնիկայից։ Ակտիվ է նաև համացանցում։

318765698_545366800817770_1597780705908823002_n.jpg (338 KB)319124483_812682919824104_4324022537382491181_n.jpg (252 KB)

Հիմա կարևոր նպատակի վրա է կենտրոնացել․ որոշել է Հացիկում իր ստուդիան ունենալ։ Ուրիշ մտքեր էլ կան, ասում է՝ դրանց մասին էլ հետո կպատմի։

Զրույցի վերջում մեզ ու բոլորին քույրերը տեղեկացնում են, որ 2021-ից Զբոսաշրջության պետական կոմիտեն իր օրինակելի փորձառությունների մեջ է ներառել Գոհարին, և Հայաստան եկող զբոսաշրջիկին առաջարկվում է նաև այցելել Հացիկ, տեսնել Գոհարին։

Սամսոն Մատինյան

Լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի

Տպել
4659 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ