Անդրանիկ Թևանյանը «փորացավ ունի». ինչ է կանգնել քաղաքականության «100 ազնիվ ձևի» տիրապետող երեսփոխանի «կոկորդին»

Հայաստանի սահմանին ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման փաստը կանգնել է որոշ շահագրգիռ ուժերի կոկորդին՝ ոչ մի կերպ կուլ չի գնում։ 

Կոկորդում ի հայտ եկած խցանման պատճառած անհարմարությունը վերացնելու համար այդ շահագրգիռ ուժերը ցուցաբերում են խեղդվողին հատուկ վարքագիծ՝ հարայհրոց, «SOS», որն ուղեկցվում է ընդհուպ հակապետական, ՀՀ ազգային անվտանգությանն սպառնացող հայտարարություններով։

Նախ արձանագրենք, թե ովքեր են անթաքույց դեմ արտահայտվել հիշյալ առաքելության տեղակայմանը՝ ռազմավարական դաշնակից ՌԴ-ն եւ տեղական ընդդիմությունը, մասնավորապես՝ խորհրդարանական։ Նույնիսկ Ադրբեջանն է համեմատաբար զուսպ արձագանքել այդ առաքելության գործարկմանը՝ «հավար գցելու» իր տոնայնությամբ զիջելով վերոհիշյալ երկու սուբյեկտներին։

ՀՀ սահմանները դիտարկելու եկած առաքելությանն ընդդիմացող պիոներներից մեկն էլ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանն է, որը, փաստորեն, հարկատուներիս վճարած գումարներով աշխատավարձ է ստանում եւ դեմ է, որ նույն այդ հարկատուների պետության սահմանները դիտարկեն համապատասխան մասնագետները, եւ զսպվի հրադադարը խախտող, ՀՀ-ի նկատմամբ ագրեսիա իրականացրած(ող), ՀՀ տարածքի որոշ հատվածը օկուպացրած Ադրբեջանի ռազմատենչ վարքագիծը։

Ստացվում է, որ ԵՄ առաքելությանն ընդդիմացող Թեւանյանն ու նրա վարքը կառավարող ուժերն էլ իրենց հերթին են «առաքելություն» իրականացնում, միայն թե՝ խառնակչական, սադրիչ՝ ի լուր աշխարհի եւ տարածաշրջանի դերակատարների հայտարարելով, թե ՀՀ-ն, ԵՄ դիտորդներ հրավիրելով, զբաղված է «աշխարհաքաղաքական շահերի բախում հրահրելով»։  

Այս քարոզչական նարատիվի մոլի պաշտպաններն այժմ տեսանելիորեն մեկ կոնկրետ թիրախի վրա են աշխատում՝ Իրանի, եւ օգտագործելով այդ երկրի գերզգայուն վերաբերմունքն իր սահմանների մոտ «օտար ուժերի» տեղակայման հարցին մոտեցումը՝ փորձում են ամեն կերպ հասնել նրան, որ մեր հարավային հարեւանը ԵՄ առաքելությանը դեմ արտահայտվի՝ դրանից բխող հետեւանքներով, որոնցից մեկն էլ առաքելության վիժեցումն է։ Իսկ եթե ոչ, ապա այնպիսի քարոզչական ֆոն ապահովել, թե իբր Իրանը կտրուկ դեմ է ՀՀ-ի՝ տարածաշրջան բերած ԵՄ «մուխանաթ առաքելությանը»։

Ինչո՞ւ մուխանաթ, քանի որ թմբկահարում են, թե՝ տեսեք-տեսեք՝ դրա կազմում ֆրանսիական ժանդարմներ են ներգրավված լինելու:

Օրերս, ինչպես հայտնի է, ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, հայ-իրանական աշխատաժողովի շրջանակում պատասխանելով լրագրողների հարցերին, ԵՄ առաքելության տեղակայման հարցին նույնպես անդրադարձել էր եւ, ըստ էության, կողմ արտահայտվել։

Աշխատաժողովը լուսաբանած մի շարք ԶԼՄ-ներ, կարեւորելով դեսպանի հարցին անդրադարձը, հետեւյալ վերտառությամբ նյութեր թողարկեցին՝ «Իրանը դեմ չէ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայմանը»։

«Այլ երկրները կարող են իրենց նպաստը բերել տարածաշրջանում անվտանգության եւ խաղաղության ապահովման առումով։ Տարածաշրջանի երկրների մասնակցությամբ խնդիրների լուծումը կարող է ապահովել անվտանգությունը, խաղաղությունը, որը հիմնված կլինի երկխոսության եւ քննարկումների վրա»,- ասվում է «Լուրերի» կայքում հրապարակված լուրի մեջ՝ վերտառությամբ՝ «Իրանը դեմ չէ ՀՀ-Ադրբեջան սահմանին ԵՄ առաքելության տեղակայմանը. Աբբաս Բադախշան Զոհուրի»։

Իրանի՝ ԵՄ առաքելությանը դեմ չլինելու մասին միտքը ներառող լուրեր են թողարկել նաեւ հայկական մի շարք ԶԼՄ-ներ, մասնավորապես՝ «Արմենպրեսս» լրատվական գործակալությունը, որին հղումով՝ նույն՝ «Իրանը դեմ չէ ՀՀ-Ադրբեջան սահմանին ԵՄ առաքելության տեղակայմանը» վերտառությամբ լուրեր են թողարկել դաշնակցության շահերը սպասարկող yerkir.am-ը, panarmenian.net-ը, ինչպես նաեւ 1in.am-ը, որը նույնիսկ «օրվա միտք» էր դիտարկել դեսպանի հիշյալ հայտարարությունը՝ նյութը թողարկելով այսպիսի վերնագրով. «Օրվա միտքը. Իրանը դեմ չէ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը»։

Նկատենք, որ հիշյալ վերնագրով լուր թողարկել էր նաեւ armeniasputnik.am-ը, որը, սակայն, որոշ ժամանակ անց խմբագրել է նյութի վերնագիրը, ու այժմ այն այսպես է վերնագրված՝ «ՀՀ-ում Իրանի դեսպանը մեկնաբանել է Հայաստանում ԵՄ դիտորդների տեղակայումը»։ Նյութը որոնողական համակարգերում փնտրելիս հենց այդ վերնագրով է երեւում, սակայն հղումը բացելիս հայտնաբերում ենք, որ վերնագիրը փոխված է։ Թե ինչո՞ւ է նման խմբագրական ձեւափոխություն տեղի ունեցել, չենք կարող ասել:

«Իրանը դեմ չէ հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդների եւ ֆրանսիացի ժանդարմների տեղակայմանը. Զոհուրի» վերնագրով էլ լուրը հրապարակել է նաեւ «24news»-ը՝ հղումով՝ «Սպուտնիկ Արմենիային»: Իսկ fip-ը ծավալուն հրապարակմամբ անդրադարձել է Թեւանյանի մի շարք հայտարարություններին, այդ թվում՝ ԵՄ առաքելության հետ կապված Իրանի դիրքորոշմանը՝ նյութը վերնագրելով այսպես՝ «Իրանը դեմ չէ ԵՄ դիտորդներին, Փաշինյանը չի հաստատել Ալիեւի պրահյան պնդումը․ Թեւանյանի ժամանակավրեպ ու սխալ պնդումները»։

Նույնատիպ վերնագրով՝ «Իրանը դեմ չէ հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդների կամ ֆրանսիացի ժանդարմների տեղակայմանը. դեսպան» վերտառությամբ լուրը թողարկել է նաեւ «Հայկական ժամանակ»-ը։ Եվ հենց ՀԺ-ի հրապարակումը, պարզվում է, անասելի ցավ եւ տառապանք է պատճառել իր «ընթերցողներից» մեկին՝ Անդրանիկ Թեւանյանին, այն աստիճան, որ վերջինս հատուկ այդ նյութի վերնագրի հետ կապված «ռեւիզիա» է իրականացրել. դեսպանի հետ հանդիպմանը փորձել է ճշտել՝ արդյոք վերջինս նման միտք հայտնե՞լ է՝ հրապարակելով իր հարցուփորձի արդյունքները։

ՀԺ-ի ուշադիր ընթերցող, «7or.am» կայքի կեղծանունավոր թղթակից Ա․ Թեւանյանը «Ֆեյսբուք»-ում՝ «ՀՀ-ում Իրանի դեսպանը հերքում է ԵՄ դիտորդների թեմայով տարածված լուրը․ իշխանությունների հերթական սուտը» վերտառությամբ մի տեքստ է հրապարակել եւ ահա թե ինչ մտահանգման եկել:

«Երեկ Փաշինյանի «Հայկական ժամանակը» մի անստորագիր նյութ էր հրապարակել, որը վերնագրել էր այսպես․ «Իրանը դեմ չէ հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդների կամ ֆրանսիացի ժանդարմների տեղակայմանը․ դեսպան»։

Այս «ֆեյք» վերնագիրը դնելու նպատակն այն էր, որ լուրերին միայն նկարներով ու վերնագրերով հետևողներին կերակրեին այն բանով, թե, իբր, ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին նման բան է ասել։ Մինչդեռ դա սուտ է։ Դեսպանը նման հայտարարություն չի արել»։

Նիկոլ Փաշինյանը պրահյան գործընթացի արդյունքում Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս և Հայաստանը դարձրել աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ։ ԵՄ դիտորդներին հրավիրելն այդ բախման սցենարի մեջ է տեղավորվում, ինչի մասին բացահայտորեն խոսում է Ռուսաստանը։․․․ ԵՄ դիտորդների մուտքը Հայաստան մեր ռազմավարական դաշնակցին ու բարեկամ Իրանին դուր չի գալիս։ Փաշինյանը գիտի այդ մասին, բայց ունի պարտավորություններ և կատարում է դրանք, որպեսզի կարողանա հետագայում իր անձնական անվտանգությունն ապահովել։

Փաշինյանի այս քաղաքականությունը լրջորեն մտահոգում է մեր քաղաքացիների մի ստվար հատվածին։ Եվ ահա փորձելով խաբել նրանց՝ Փաշինյանն իր թերթով ու իր մյուս քարոզչամիջոցներով տարածել է ՀՀ-ում Իրանի դեսպանի խոսքը, որը վերջինս իրականում չի ասել։  

Այսօր հրավիրված էի ու մասնակցում էի Իրանի իսլամական հեղափոխության 44-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը։ Իմ այն հարցին, թե արդյոք իրե՞ն են պատկանում «Հայկական ժամանակի» նյութի վերնագրում գրված խոսքերը, ՀՀ-ում ԻԻՀ-ի դեսպանը հերքեց։ Աբբաս Բադախշան Զոհուրին ասաց, որ ինքն էլ է տեսել նման վերնագիր, ինչը չի համապատասխանում իրականությանը։

«Ես ասել եմ, որ տարածաշրջանային երկրների միջև խնդիրները պետք է հենց իրենց՝ տարածաշրջանի երկրների մասնակցությամբ լուծվեն։ Ինչ վերաբերում է այն բանին, որ ես, իբր, հայտարարել եմ, թե Իրանը դեմ չէ հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդների կամ ֆրանսիացի ժանդարմների տեղակայմանը, ապա ես այդպիսի նախադասություն չեմ օգտագործել»,- ինձ հետ զրույցում ասաց ՀՀ-ում Իրանի դեսպանը։

Թյուրընկալումներից խուսափելու համար ես երեք լեզվով (հայերեն, անգլերեն, պարսկերեն (թարգմանչի օգնությամբ) հստակեցրեցի հարցս ու դեսպանից նույն պատասխանը ստացա, որ ինքն այդպիսի բան չի ասել, այսինքն՝ չի ասել, որ Իրանը դեմ չէ հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդների կամ ֆրանսիացի ժանդարմների տեղակայմանը, և որ իր անունից «Հայկական ժամանակում» հայտնված ուղիղ խոսքը չի համապատասխանում իրականությանը»:

Էթիկայից ելնելով՝ ես դեսպանին տեղյակ պահեցի, որ մեր զրույցի այդ մասը ես՝ իր թույլտվությամբ, կհրապարակայնացնեմ։ Ինքն ասաց, որ խնդիր չկա։ Եվ այսպես, բռնվեց իշխանական քարոզչամիջոցների տարածած հերթական սուտը»,- եզրափակել է Թեւանյանը:

Նախ, նկատենք, որ «ռեւիզոր» Թեւանյանը, առաջնորդվելով իրեն պատկանող կայքի աշխատաոճի սկզբունքներով, կարծում է, թե ՀԺ-ում թողարկվող ամեն լուր ու հոդված նախ անցնում է թերթի նախկին խմբագիր Նիկոլ Փաշինյանի «խմբագրական մամլիչով», գրախոսվում, «դզվում, փչվում», դրանում միտումնավոր կերպով ներառվում են սադրիչ, մանիպուլյատիվ, կեղծ մտքեր եւ ձեւակերպումներ, դրանք վերագրվում են որոշ դեսպանների, ապա նոր՝ թողարկվում՝ ընթերցողին թյուրիմացության մեջ գցելու եւ աշխարհաքաղաքական սկանդալներ հրահրելու նպատակով։

Պարզապես զավե՛շտ է:

Այն, որ Իրանի դեսպանը, ըստ էության, դեմ չի արտահայտվել ԵՄ դիտորդների տեղակայմանը, դա արձանագրել են մի շարք ԶԼՄ-ներ եւ համապատասխան լուրեր ու նյութեր հրապարակել:

Ծիծաղելի է Թեւանյանի այն նկատառումը, թե նյութն անստորագիր է։ Տեղեկացնենք ՀԺ-ի «հավատարիմ» ընթերցող պատգամավորին, որ մեր հրապարակած լուրերը (նկատենք՝ լուրերը) սովորաբար անստորագիր են լինում։ (Հիմնականում անստորագիր էին նաեւ դեսպանի հայտարարությունը լուսաբանած մյուս կայքերի հրապարակումները)։ «Հայկական ժամանակ»-ը, սակայն, հավելել է եւս մեկ միտք՝ ժանդարմների մասին հիշատակումը՝ նկատի առնելով այն, որ ԵՄ առաքելությունը ներառում է որոշակի թվով ժանդարմներ, ինչի մասին հայտարարել են տարբեր աղբյուրներ։

Փաստորեն, քաղաքականության «100 ազնիվ ձեւի» տիրապետող Անդրանիկ Թեւանյանի համար մեր դրած վերնագիրն այնքան անտանելի է եղել, որ վերջինս պատճենել է այն, ցույց տվել դեսպանին, ապա կցել իր գրառմանը եւ «ֆեյք» գրիֆի տակ տիրաժավորել։ Տիրաժավորման սրբազնագույն գործին էլ միացել են մի շարք կայքեր եւ, իհարկե, «5-րդ ալիք»-ն իր ահեղադղորդ ռեպորտաժով։  

Այսպիսով՝ «սուտը» բացահայտված է, Թեւանյանի պարտքը՝ կատարված, հանրությունն էլ «աշխարհաքաղաքական» սպասվող «աղետի» մասին՝ տեղեկացված:

Բայցեւայնպես, հարց է ծագում՝ եթե դեսպանը չի արել ԵՄ դիտորդների տեղակայմանը կողմ լինելու մասին հայտարարություն, ինչը, նկատենք, չափազանց կարեւոր է, եթե չասենք՝ գերկարեւոր թեմա, ապա ինչո՞ւ ՀՀ-ում Իրանի դեսպանությունն օպերատիվ պարզաբանմամբ հանդես չի եկել՝ հերքելով նրան վերագրվող միտքը։ Դեսպանի՝ Թեւանյանի կողմից մեջբերված խոսքից տպավորություն է, որ նա հերքել է ոչ միայն ժանդարմների մասին հիշատակմամբ նախադասություն արտաբերելը, այլ՝ ԵՄ դիտորդների տեղակայման մասին իր՝ կողմ արտահայտված լինելն ընդհանրապես։ 

Այնուամենայնիվ, եթե դեսպանին վերագրվող խոսքը մեջբերելիս մեր նյութի վերնագրում առկա՝ մասնավորապես ժանդարմների մասին հիշատակումը խեղաթյուրում է նրա խոսքը, ապա հայցում ենք հարևան և բարեկամ պետության ներողամտությունը թյուրըմռնման համար:

Միաժամանակ պատրաստվում ենք հարցում ուղարկել ՀՀ-ում Իրանի դեսպանություն՝ պարզաբանելու՝ ինչպե՞ս է ստացվել, որ մի շարք ԶԼՄ-ներ դեսպանին են վերագրել միտք, որը նա չի հայտնել, բառացի ի՞նչ է ասել, եւ արդյոք Թեւանյանի հետ հանդիպման ժամանակ հերքե՞լ է իր՝ մի շարք ԶԼՄ-ների կողմից «թյուրըմբռնված» հայտարարությունը եւ հարակից մի շարք հարցեր։

Հեղինե Մանուկյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
26597 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին