ՆԳՆ-ում փաստաբանների բռնության դեպքի առթիվ ծառայողական քննություն է նշանակվել

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունի բաժնում նշանակվել է ծառայողական քննություն՝ կապված երեկ փաստաբանների նկատմամբ ոստիկանությունում կիրառված բռնության դեպքի առթիվ։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը:

Նշենք, որ ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն էր հայտարարություն տարածել, որի համաձայն՝ փետրվարի 9-ին Ներքին գործերի նախարարության ոստիկանության էրեբունու բաժնում ծեծի են ենթարկվել փաստաբաններ Մարզպետ Ավագյանն ու Էմանուել Անանյանը, նույն տեղեկատվության համաձայն՝ նախորդիվ ոստիկանության նույն բաժնում բռության են ենթարկվել նաև փաստաբանների անչափահաս պաշտպանյալները։

ՄԻՊ-ը համապատասխան գրություններ է հասցեագրելու ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ներքին գործերի նախարարություն՝ նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով։

Տեղի ունեցածի վերաբերյալ նաև հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը՝ հայտնելով, ՀՀ քննչական կոմիտեի փաստաբանից ստացվել է հաղորդում՝ 2023 թվականի փետրվարի 9-ին քրեական մի վարույթի շրջանակում իրականացված քննչական գործողության ժամանակ մի խումբ անձանց՝ ծառայողական լիազորություններն օգտագործելով՝ իր և գործընկեր այլ փաստաբանի՝ մասնագիտական գործունեության ընթացքում իրենց նկատմամբ բռնություն գործադրելու մասին։

Միևնույն ժամանակ նաև ՀՀ ոստիկանության երկու աշխատակիցներից է հաղորդում ստացվել քննչական բաժնում 2 փաստաբանների կողմից իրենց և ոստիկանության մյուս ծառայողների հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու, այդ ընթացքում դրսևորած բացահայտ արհամարհական վերաբերմունքի և բռնություն գործադրելու դեպքի վերաբերյալ:

«Նշված հաղորդումների առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, ինչպես նաև 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաքձեռնվել է քրեական վարույթ: Փաստաբանները ճանաչվել են տուժող, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,- հավելել է նա։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1505 դիտում

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին