Երևան
12 °C
Թեպետ Հայաստանին հաջողվել է Եվրամիության հետ համաձայնության գալ նոր շրջանակային համաձայնագրի հացում, որը նախատեսվում է ստորագրել նոյեմբերին կայանալիք Արեւելյան գրոծընկերության երկրների ղեկավարների Բրյուսելի գագաթնաժողովում, սակայն Կատալոնիայի շուջ առաջացած ճգնաժամը կարող է փոխել իրադրությունը:
Այս կարծիքին է Բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերությունում ավագ խորհրդատու Արթուր Մարտիրոսյանը: Նրա խոսքով, խնդիրը ոչ թե արդեն իսկ համաձայնեցված եւ հրապարակված Հայաստան-ԵՄ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն» է, այլ Եվրամիության ներսում տեղի ունեցող գործընթացները: «Ինտրիգը ոչ թե փաստաթղթի հետ է կապված, այլ, որքան էլ տարօրինակ է՝ Կատալոնիայի իրադարձությունների», - նշում է նա ու հավելում, որ կան եվրոպական մի շարք երկրներ, որոնք փորձում են քաղաքականացնել գործընթացը։ «Բանակցությունները շարունակվում են, և ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կկարգավորվի հարցը»,- նշեց բանակցային գործի մասնագետը:
Նրա խոսքով, այնուամենայնիվ 2013 թ-ի սեպտեմբերի իրադարձություններից հետո, երբ Երեւանը ընտրեց եվրասիական ուղին, Եվրամիության հետ բանակցություններում հայկական կողմին հաջողվել է հեռանալ «կամ-կամ» ձևակերպումից, համոզել ԵՄ-ին, որ կարող է լինել «և-և»: «Իրականում այժմ բարդ է ասել՝ կլինի՞ դա, թե՞ ոչ։ Ամեն ինչ կախված է նրանից, թե Կատալոնիայի իրադարձություններն ինչպես կզարգանան։ Մի բան է ստորագրել համաձայնագիրը, այլ բան՝ անցնել դրա կատարմանը: Շատ բան կախված կլինի հայկական կողմի արհեստավարժություներից, որ բանակցային գործընթացը հեռու պահի քաղաքականացված երանգներից», - պարզաբանեց Մարտիրոսյանը։
Ի սկզբանե նշվում էր, որ այս տարվա նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արեւալյան գործընկերության երկրների ղեկավարների գագաթաժողովում Հայաստանը եւ Եվրամիությունը կստորագրեն նոր շրջանակային համաձայնագիրը:
Այնուհետեւ, սակայն Կատալոնիայում ծավալվող ճգնաժամի ֆոնին ՀՀ որոշ բարձրաստաիճան պաշտոնյաներ սկսեցին մի կողմից վստահեցնել, որ համաձայնագրի ստորագրման «խոչընդոտ չկա», այնուհետեւ միանգամից հավելելով՝ «հստակ ժամկետ ասել չենք կարող»: Միեւնույն ժամանակ հայկական կողմը տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերով մեսիջներ է ուղարկում Եվրամիությանը, որ Բրյուսելի գագաթաժողովին ընդունվելիք հռչակագրերում, եթե անդրադարձ լինի ԱլԳ տարածաշրջանի կոնֆլիտներին, մասնավորապես՝ ԼՂ հակամարտությանը, ապա Կատալոնիայի ճգնաժամը ոչ մի կերպ չպետք է ազդի այս հարցում ԵՄ դիրքորոշումների վրա:
«ԱլԳ բրյուսելյան հռչակագիրը, եթե անդրադառնալու լինի տարածաշրջանային հիմնախնդիրներին, հակամարտություններին, ապա ԵՄ-ն հետևողական լինի այն կարծիքների առումով, որոնք արձանագրված են ՄԽ գործունեության շրջանակներում, որոնք արձանագրված են Հայաստանի հետ ստորագրվելիք նոր փաստաթղթում, և վերջապես՝ նախորդ՝ Ռիգայում կայացած գագաթնաժողովում», - ընդգծում է tert.am-ի հետ զրույցում Արմեն Աշոտյանը՝ հույս հայտնելով, որ ԵՄ ներսում ծագած խնդիրները, նկատի ունի Կատալոնիայի անկախության հանրաքվեն և դրան հետևած զարգացումները, չեն խաթարի կոնֆլիկտների նկատմամբ առանձնացված քաղաքականությունը, որն ուներ ԵՄ-ն: Նրա խոսքով, սա Հայաստանի համար աքսիոմատիկ մոտեցում է:
Մարտիրոսյանի հետ չհամաձայնեց Կովկասի ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, ով կարծում է, որ քաղաքական խնդիրներ ՀՀ-ԵՄ բանակցային գործընթացում չկան: «Խնդիրները տեխնիկական են», - ասաց նա ու հավելեց, որ իր կարծիքով համաձայանագիրը կկնքվի: Նա հիշեցրեց, որ այդ մասին նաեւ վերջերս հայտարարեց ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը, ում խոսքով ստորագրման արարողությունը կարող է տեղի ունենալ մոտավորապես նոյեմբերի 24-ին։
Վերջերս Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով Եվրամիության հանձնակատար Յոհաննես Հանը Էստոնիայի մայրաքաղաքում անցկացվող Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ժամանակ հայտարարեց, որ Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրը կստորագրվի նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում:
Միեւնույն ժամանակ Իսկանդարյանը միանշանակ չի պնդում, որ Բրյուսելում կողմերը հաստատ կստորագրեն փաստաթուղթը: «Բայց երբեք մի ասա՝ երբեք, և եթե չհասցնեն նոյեմբերի 24-ին, ապա ավելի ուշ կստորագրեն, բայց հաստատ կստորագրեն։ Կան խնդիրներ, բայց դրանք քաղաքական չեն։ Եվրոպացիների հետ համաձայնությունը կա, հարևանների հետ բարդությունները հարթվել են», - ասաց նա։
Երկու բանախոսներն էլ վստահ են, որ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի մասով Ռուսաստանի հետ «ամեն ինչ համաձայեցված է», ուստի 2013 թ-ի ուրվականի մասին պետք չէ խոսել: «Ռուսաստանի հետ ամեն ինչ համաձայնեցված է, լուրջ հակասություններ չկան։ Բայց նորից՝ ոչինչ բացառել չի կարելի։ Թեպետ դրա հավանականությունը քիչ է»,-ասաց Իսկանդարյանը։ Արթուր Մարտիրոսյանն էլ նշեց, որ ընդհանուր առմամբ, ամեն ինչ համաձայնեցված է, հակասություններ չկան խաղացողների հետ: Նրա կարծիքով, ՌԴ-ն էլ ուզում է ԵՄ հետ հարաբերությունները կարգավորել, քանի որ երկուսն էլ շատ բան են կորցնում այդ հակասություններից։
Միեւնույն ժամանակ փորձագետները նշում են, որ շրջանակային համաձայնագրի ստորագրումը դեռեւս չի նշանակում, որ այն միանգամից կյանքի է կոչվելու: Այն դեռ պետք է անցի բավականին երկար վավերացման գործընթաց ՀՀ-ում եւ Եվրամիության անդամ պետություններում: Այս գործընթացում, որն, ըստ մասնագետների կանխատեսումների կարող է տեւել մեկ տարուց ավելի, հնարավոր է առաջանան նոր բարդություններ: Օրինակ, ԵՄ անդամ երկրներից Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի Հունգարիայի հետ։ Այդ կապերը խզվեցին Բուդապեշում ՀՀ Պն սպա Գուրգերն Մարգարյանին կացնահարած, մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելուց հետո:
Փորձագետերի խոսքով, այս հարցում թերեւս Հայաստանը հույս է կապում ԵՄ-ի պաշտոնյաների հետ, որոնք Հունգարիայի հետ կապված հնարավոր խնդիրները կփորձեն կարգավորել:
Իսկանդարյանի խոսքով, պարտադիր չէ, որ ՀՀ-ի և Հունգարիայի հարաբերությունները կարգավորվեն, բոլոր միություններում էլ հակասություններ կան: «Այս փաստաթղթում կան կոնկրետ բաներ, որոնք Հայաստանը պետք է կատարի, կան նաև ԵՄ-ի կոնկրետ պարտականությունները։ Դա երկարատև աշխատանք է, այն գործընթաց է, ոչ թե միանգամյա ակտ, որը ստորագրեցիր և վերջ։ Դա տեւական աշխատանք է», - ասաց նա ու ընդգծեց, որ բոլոր միությունները միայն համագործակցության հարթակ չեն, այլ նաև՝ տարաձայնությունների։
«ԵՄ-ն իր մեջ ներառում է 28 երկիր, որոնք տարբեր են, ունեն խնդիրներ նույնիսկ իրենց ներսում, ուր մնաց՝ մյուս երկրների հետ։ Հունգարիան հազվագյուտ երկիր է, նրանց պետք չէ Հայաստանը, որպեսզի խնդիրներ ունենան ԵՄ ներսում», - նշում է Ալեքսանդր իսկանդարյանը։ Այժմ, նրա խոսքով, պետք է ուղղակի մտնել «այդ ջրի մեջ», իսկ հետո կլինեն սովորական դիվանագիտական ու բյուրոկրատական գործընթացներ, որոնք կմաքրեն այդ հակասությունները։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կա 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT