Երևան
12 °C
Ինչո՞ւ է Հայաստանը կողմ արտահայտվել Եվրամիության դիտորդների ներկայությանը և չի արձագանքել ՀԱՊԿ առաջարկներին։
Այսօր ԱԺ-ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ իրեն ուղղված հարցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ Հայաստանը Եվրամիության կողմից հայ-ադրբեջանական սահմանին դիտորդներ տեղակայել է այլ պատճառով։ ԵՄ-ն հստակ գծագրել է, թե որն է Հայաստանի Հանրապետության սահմանը, իսկ ՀԱՊԿ-ը Հայաստանին չի պատասխանել ու չի նկարագրել, թե որն է ՀՀ սահմանը։
«ՀԱՊԿ պարագայում մենք խնդիր ենք ձևակերպել. ՀԱՊԿ-ն ունի մանրամասն նկարագրած փաստաթղթեր, այդ թվում՝ ճգնաժամային իրավիճակների արձագանքման կանոնակարգ։ Այնտեղ կա հստակ ըմբռնում ու հասկացություն ՀԱՊԿ պատասխանատվության գոտու մասին, ու ՀԱՊԿ-ից մենք խնդրել ենք սկզբունքային մի բան՝ ճշգրտել ՀԱՊԿ պայմանագրի պատասխանատվության գոտին ՀՀ-ում, այսինքն՝ մեզ ասել, թե որն է Հայաստանի Հանրապետության տարածքը, բայց մենք պատասխան չենք ստացել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
2022-ի հոկտեմբերին, ըստ վարչապետի, Պրահայում կայացած քառակողմ հանդիպման ժամանակ ԵՄ-ն Հայաստանի ու Ադրբեջանի մասնակցությամբ հստակ գծագրել է, թե որն է ՀՀ տարածքը, ինչը կողմերն ընդունել են։
«Իրենք գալիս են այդ տարածքը մոնիտորինգ անելու։ Առանց տարածքի մասին պատկերացման դիտորդական առաքելությունը կլինի առնվազն տարօրինակ, որովհետև իրենց համար պարզ չէ, թե ինչ են դիտում: Հարցն առաջացել է այն իրավիճակից, երբ Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ տարածքներ: Եթե որևէ առաքելություն չգիտի, թե որն է ՀՀ տարածքը, ինչպե՞ս է դիտարկելու՝ օկուպացվա՞ծ է ՀՀ տարածքը, թե՞ օկուպացված չէ»,- նկատեց Փաշինյանը։
Ըստ նրա՝ մինչև ԵՄ առաքելության գործուղումը՝ Ադրբեջանն արևմտյան հարթակներում իր ագրեսիվ գործողություններն ընդդեմ Հայաստանի բացատրում էր նրանով, թե իբր Հայաստանն ավելի ու ավելի շատ ռուսական զորքեր է տեղակայում Հայաստան-Ադրբեջան սահմանին և պատրաստում է հայ-ռուսական համատեղ ագրեսիվ հարձակում Ադրբեջանի դեմ, իսկ Ադրբեջանը փորձում է հավասարակշռել իրավիճակը ու կառավարել իր խոցելիությունը:
«Արևմուտքում փորձ էր արվում Հայաստանը ներկայացնել որպես ՌԴ ագրեսիվ քաղաքականության մասնակից, իսկ ՌԴ-ում փորձ էր արվում ներկայացնել որպես արևմտյան դավադրության մասնակից»,- նշեց Կառավարության ղեկավարը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT