Խորվաթիայի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի, Խորվաթիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանի և ՀՀ-ում Խորվաթիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդար Սունկոյի ուղեկցությամբ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Խորվաթիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:

Նա անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

«Պարոն Գորդան Գրլիչ Ռադմանը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Խորվաթիայից ժամանած պատվիրակության անդամները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պարոն Գորդան Գրլիչ Ռադմանը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանին նվիրեց «The Armenian Genocide. Prelude and aftermath. As reported in the U.S. Press. The Boston Daily Globe (1890-1922)» գիրքը»,- ասվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը ժամանել է ՀՀ ԱԳՆ, որտեղ նրան դիմավորել է նախարար Արարատ Միրզոյանը:

Տպել
231 դիտում

Փոփոխություններ WhatsApp-ում. ինչ նոր ֆունկցիաներ են առաջարկվում

Հայտնի է, թե որ համարի ներքո Բրյունետը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում

Գոհար Ավետիսյանը ցույց է տվել, թե ինչպես է փոխվել իր կազմվածքը վիրահատությունից հետո (լուսանկարներ)

6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Արգենտինայում

Ռուսական զորամասը Մեղրու տարածաշրջանում պայթեցման աշխատանքներ կիրականացնի

Հակառակորդի կրակոցից այսօր զոհված Արշակ Սարգսյանն Ագարակ քաղաքից էր

Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան և Ադրբեջան. հայտնի է քննարկման թեման

Կհայտարարվեն վարժական հավաքներ. հարցը Կառավարության վաղվա նիստի օրակարգում է

Հին Նորքի կոլորիտն ու բլրի վրա գտնվող թաղամասի խնդիրները (տեսանյութ)

Ինչ է կատարվում օրգանիզմում ծխելը դադարեցնելուց հետո

Արցախի պետնախարարը Հանրային խորհրդի անդամներին է ներկայացրել սոցիալ-տնտեսական վիճակը

Վայք-Սարավան ավտոճանապարհին կցորդիչով բեռնատար է այրվում

Խոշոր ավտովթար Աշտարակի խճուղում. բժիշկները պայքարում են տուժածների կյանքի համար

Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում. պատգամավորները խոսափողներով իրար են հարվածել (տեսանյութ)

ՌԴ-ն Կուրիլյան կղզիներից մեկում հրթիռային Bastion համակարգի ստորաբաժանում է տեղակայել

Հրդեհված ավտոտնակում դի է հայտնաբերվել

ՀՀ-ում լայնածավալ շինաշխատանքներ են մեկնարկել. ինչ է կառուցվում (լուսանկարներ)

Վրաստանի դեսպանը համագործակցության հեռանկարներ է տեսնում նաև բարձրագույն կրթության ոլորտում

Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել

Քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանն ազատ է արձակվել

Քեմալ Քըլըչդարօղլուն առաջադրվել է որպես Թուրքիայի նախագահի թեկնածու

ՀՀ-ն սադրանքների չի գնում. ԵՄ առաքելությունը մեզ համար խաղաղություն բերող գործիք է․ Արարատ Միրզոյան

Առաջիկայում կա ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու հնարավորություն. Միրզոյան

Աննա Հակոբյանն ընդունել է ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանին և Վիեննայի կոնսերվատորիայի տնօրենին

Իրանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը շեշտադրվել է Ադրբեջանի կողմից կրոնական գործոնի արհեստական շահարկման փորձը

Ադրբեջանցիները կրակ են բացել իրենց մոտեցած ռուս զինծառայողների վրա, կան տուժածներ (լուսանկարներ)

Պաշտոնյայի ստացած ո՞ր նվերներն են դառնում պետության կամ համայնքի սեփականությունը

Սկսվել է ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի 2023-2024 ուստարվա ընդունելության հայտադիմումների ընդունումը

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նոր հայցադիմումներ են ընդունվել Հակակոռուպցիոն դատարանի վարույթ

Երևանում կանցկացվի «Բացահայտելով թվային ապագան» խորագրով առաջին Doing Digital Forum-ը

Պրոբացիայի ծառայության Երևանի պետին և ավագ մասնագետին «նախազգուշացում» է տրվել

Նոր ագրեսիայի վտանգ կա և՛ ՀՀ-ի, և՛ ԼՂ-ի դեմ. Արարատ Միրզոյան

Ավազի լվացմամբ զբաղվող «Բլեսկ»-ն Արմավիրում ապօրինություն է թույլ տվել

Իսպանիայում ձերբակալվել է «օրենքով գող» «Էրո Տոմսկի» մականվամբ հայտնի Էրիկ Ջաղինյանը

Որտեղ է կառուցվում Հայաստանում ապաստան հայցողների համար նոր կացարանը

Հայաստանը ստացել է Ադրբեջանի հերթական առաջարկները․ Արարատ Միրզոյան

Քասախում 5 հոգով ծեծել են կնոջն ու տղամարդուն. կան ձերբակալվածներ

Ինչ է կատարվում Սոթքի տարածքում. Վարդենիսի համայնքապետարանի հայտարարությունը

ԱԽ քարտուղարն Իրանի փոխարտգործնախարարին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանի և ԼՂ-ի իրավիճակը

Պարեկին կաշառք առաջարկելու կասկածանքով ձերբակալվել է փաստաբան Լևոն Գևորգյանը