Թուրքիայի առևտրի նախարարը խոսել է Հայաստանի հետ սահմանները բացելու նախապայմանների մասին

Թուրքիայի առևտրի նախարար Մեհմեթ Մուշը Հայաստանի հետ սահմանակից Կարսի մարզ կատարած այցի ժամանակ խոսել է հայ-թուրքական սահմանի բացման նախապայմանների մասին:

Նա նշել է, որ Անկարայում պատրաստ են բացել հայ-թուրքական սահմանը, բայց այդ հարցն ուղղակիորեն կախված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություների կարգավորումից։

«Մենք հույս ունենք, որ Հայաստանը կազատվի սփյուռքի ու օտարերկրյա պետությունների ճնշումից և կաջակցի սահմանների բացմանն ու ժողովրդի բարեկեցության բարելավմանը»,- նշել է թուրք նախարարը՝ ասելով, որ Թուրքիան պատրաստ է շատ կարճ ժամանակում վերականգնել ենթակառուցվածքները ևս:

«Եթե քաղաքական կայունություն ձեռք բերվի, Կարսի սահմանային անցակետերը կբացվեն, ինչը կհանգեցնի երկկողմ առևտրի զգալի աշխուժացմանը»,- ասել է Մուշը:

Հայ-թուրքական հարաբերություննեի կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչների բանակցությունների չորրորդ փուլից հետո, որը եղել է 2022 թվականի հուլիսի 1-ին, տեղի է ունեցել երկու առանձին հանդիպում՝ Թուրքիայի և Հայաստանի համապատասխան կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Ըստ թուրքական աղբյուրների՝ այդ հանդիպումներից մեկը տեղի է ունեցել սահմանամերձ գոտում, իսկ երկրորդը՝ Ալիջան անցակետում։ Երկու հանդիպումներն էլ անցել են ընկերական մթնոլորտում։

Ապագա բանակցություններում կարող են բարձրացվել մի շարք այլ նոր հարցեր, այդ թվում՝ երկկողմ առևտրի վերսկսումը։

Միաժամանակ, 2022 թվականի հուլիսի 1-ին Վիեննայում կայացած չորրորդ հանդիպմանը երկու կոնկրետ որոշում է կայացվել, այնուհետև կայացել է երկու առանձին հանդիպում՝ կապված այդ որոշումների կատարման հետ։

Թուրքական աղբյուրները գրել էին, որ նորմալացման հինգերորդ բանակցությունների ամսաթիվը դեռ որոշված չէ, սակայն մինչ դրա կայացումը անհրաժեշտ է մի շարք փոխադարձ քայլեր ձեռնարկել: Բանակցություններ կանցկացվեն կա՛մ Թուրքիայում, կա՛մ Հայաստանում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1657 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին