Փողն էր պատճառը, ուտում էին, չէին տալիս, մի պահ եկավ՝ դարձել էինք աշխատող. Վաչե Թովմասյանը՝ «32 ատամ»-ի փլուզման մասին

«Ինչքան էլ մեզ որևէ մեկը ներկայացնում էր, մենք թիմ էինք, ընտանիք և որոշում կայացնում էինք բոլորս, ցանկացած մեծ որոշում միասին քննարկվում էր: Մի պահ եկավ, որ մեր որոշումները միասին չէին քննարկվում, դարձել էինք աշխատող, ժողով արեցինք, ասացինք՝ սենց չի լինի, եկեք միասին քննարկենք, ասացին՝ չէ, մենք ենք բրենդը ստեղծել»:

Այս մասին «Tete a tete» հաղորդման ժամանակ Մհեր Բաղդասարյանի հետ զրույցում խոսելով «32 ատամ» ակումբի փլուզման պատճառների մասին՝ ասել է հումորիստ, դերասան Վաչե Թովմասյանը, որն արդեն տևական ժամանակ է՝ բնակություն է հաստատել Հայաստանից դուրս:

Թովմասյանը նաև կեսկատակ-կեսլուրջ ուշագրավ բացահայտումներ է արել:

Հաղորդավարի հարցին, թե որքան էլ բազմիցս խոսել է «32 ատամ» ակումբի տարբեր մասնակիցների հետ, այնուամենայնիվ, այդքան էլ պարզ չի եղել պատճառը, թե ինչո՞ւ, չշարունակվեց ակումբի գործունեությունը, Վաչեն անկեղծ պատասխան է տվել.

«Փողը, էդ չէի՞ք ուզում լսեիք, հա՛, ասում եմ՝ փողն էր պատճառը, ուտում էին, չէին տալիս, վերցնում, գրպանում էին դնում, ոնց որ ցանկացած հայ իրականությունում ղեկավար անձինք»: 

Մհերի ճշտող հարցին, թե ո՞ւմ մասին է խոսքը, երբ այդ ժամանակ ղեկավար անձինք Կարեն Բաբաջանյանն ու Վահագն Գրիգորյանն էին, նա ասել է. «Ես անուններ չեմ տալու, այո, իրենք»:

Վաչե Թովմասյանը հավելել է, որ, իհարկե, իր ասածի մի մասը հումոր է, բայց կա նաև ճշմարտություն:

Նա համոզմունքն է հայտնել, որ հետո «Vitamin»-ը ավելի հաջողված է եղել թե՛ դիտումներով, թե՛ հիշվելու առումով:

Ըստ նրա՝ ծրագիրը կանգ առավ ժամանակին, երբ արդեն ակումբը մոտենում էր լճացման, ու իրենք չսպասեցին, որ այդպես լինի, այլ թողեցին, որ մարդկանց հիշողության մեջ մնա վառ կերպով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2541 դիտում

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի