Երևան
12 °C
Հակակոռուպցիոն դատարանում փետրվարի 2-ին շարունակվել է «Վստրեչի Ապեր» անունով հայտնի Արամ Վարդանյանի, նրա որդու և դստեր դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ներկայացրած հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։
Այս մասին գրում է hetq.am-ը։
Նիստը նախագահել է դատավոր Կարապետ Բադալյանը, դատախազության ներկայացուցիչներն են եղել՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Նելլի Տեր-Թորոսյանը, նույն վարչության տնտեսագետ Արթուր Կարապետյանը։ Պատասխանող կողմը, թեև ծանուցված եղել է, չի ներկայացել նիստին, փոխարենը ներկայացուցիչներն են գտնվել դատարանի դահլիճում՝ փաստաբաններ Արամազդ Կիվիրյանը և Լուսինե Սահակյանը։
Դատական նիստից առաջ «Հետքի» թղթակիցը միջնորդություն է ներկայացրել՝ լուսանկարահանում իրականացնելու խնդրանքով։ Պատասխանողների ներկայացուցիչները ժամանակ են խնդրել դիրքորոշում հայտնելու համար, ապա առարկել՝ նշելով, որ դեմ են թե լուսանկարահանմանը, թե ձայնագրմանը։ Արամազդ Կիվիրյանի խոսքով՝ այս դատական գործը բազմաթիվ գաղտնի տեղեկություններ է պարունակում, այդ թվում՝ նաև անձնական բնույթի, որոնք ենթակա չեն որևէ կերպ հրապարակման։ Նա նշել է, որ այս հիմքով ավելի վաղ դատարանին միջնորդություն են ներկայացրել գործը դռնփակ քննելու խնդրանքով, ինչը մերժվել է։
Դատարանը մասնակի բավարարել է միջնորդությունը՝ թույլատրելով լուսանկարել միայն դատարանին և հայցվոր կողմին, իսկ ձայնագրում իրականացնելը օրենքով թույլատրելի է։ Պատասխանողների ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը, ընդհատելով դատավորին, ասել է, որ հայտարարություն ունի անելու նիստի ձայնագրման հարցի մասին, սակայն դատարանը չի թույլատրել։ Կիվիրյանը ցանկացել է դիրքորոշում հայտնել, դատարանը կրկին չի թույլատրել այդ հարցի վերաբերյալ քննարկումը շարունակել։ Մթնոլորտը լարվել է
Լուսինե Սահակյանն ասել է, որ առարկում է դատարանի գործողություններին, ի պաստախան՝ դատարանը հայտնել է․ «Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը դատարանի գործողությունները առարկելու իրավունք չի վերապահում Ձեզ»։
Այնուհետև դատախազ Նելլի Տեր-Թորոսյանը միջնորդություն է ներկայացրել հայցի հիմքի և առարկայի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ։ Նրա խոսքով՝ այս միջնորդության համար հիմք է հանդիսացել փորձագետի համապատասխան եզրակացությունը վերահաշվարկ կատարելու վերաբերյալ։ Դատախազն ասել է, որ բացի բովանդակային փոփոխությունից, եղել է նաև տեխնիկական բնույթի փոփոխություն այն առումով, որ այն գույքերը, որոնք ենթակա են բռնագանձման հօգուտ Հայաստանի Հանրապետության և դիտարկվել են Արամ Վարդանյանին պատկանող, այդ գույքերի բռնագանձման անհնարինության դեպքում իրավասու մարմինը շուկայական արժեքի բռնագանձման պահանջը ներկայացրել է Արամ Վարդանյանին։
Դատախազությունը պահանջում է Արամ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել Երևանի Էրեբունի վարչական շրջանի Ռոստոմյան փողոց 7/5 հասցեում գտնվող անշարժ գույքը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 37 մլն 880 հազար դրամ։
Երևանի Սայաթ-Նովա պողոտայի 2/8 հասցեում գտնվող շինության քառորդ մասը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 93 մլն 970 հազար դրամ։
Երևանի Սայաթ-Նովա պողոտայի 2/5 հասցեում գտնվող շինության քառորդ մասը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 120 մլն 405 հազար դրամ։
Երևանի Սայաթ-Նովա պողոտայի 2/10 հասցեում գտնվող տարածքի քառորդ մասը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 7 մլն 355 հազար դրամ։
Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի Հովսեփյան փողոցի 24/3 հասցեում գտնվող բնակարանի ներկայիս միջին շուկայական արժեքը՝ 77 մլն 110 հազար դրամ։
Bentley Continental GT տրանսպորտային միջոցի ներկայիս միջին շուկայական արժեքի՝ 17 մլն դրամի և 1 մլն դրամի տարբերության 9․4 %-ը, այն է՝ 14 մլն 304 հազար դրամ։
BMW X6 ավտոմեքենայի ներկայիս շուկայական արժեքի և արդեն վճարված 1 մլն դրամի տարբերությունը՝ 6 մլն 805 հազար դրամ։
104 մլն 13 հազար 540 դրամ գումար, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։
130 մլն 763 հազար 776 դրամ վարկերի և լիզինգի պայմանագրերի շրջանակներում ոչ օրինական եկամուտներից կատարված վճարումների գումարը, որը փոխանցվել է բանկերին։
70 մլն դրամ՝ «Հանդիպում առաջին» ՍՊԸ-ի մասնակցության օտարումից ստացված դրամական միջոցներ։
12 մլն դրամ՝ Քաջազնունի փողոց 4/5 հասցեի կաթսայատան օտարումից ստացված դրամական միջոցներ։
24 մլն 300 հազար դրամ Երևանի Հակոբյան փողոց 2/49 հասցեում գտնվող անշարժ գույքի օտարումից ստացված դրամական միջոցներ։
45 մլն դրամ՝ Էրեբունի վարչական շրջանի Արցախի պողոտա 17/8 հասցեում գտնվող անշարժ գույքի օտարումից ստացված դրամական միջոցներ։
35 մլն դրամ՝ Էրեբունի վարչական շրջանի Արցախի պողոտա 17/9 հասցեում գտնվող անշարժ գույքի օտարումից ստացված դրամական միջոցներ։
46 մլն 98 հազար 106 դրամ՝ Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի 1 նրբանցք 5 հասցեում գտնվող անշարժ գույքի օտարումից ստացված դրամական միջոցներ։
21 մլն 600 հազար դրամ՝ Արցախի պողոտայում գտնվող անշարժ գույքի վարձակալությունից եկամուտ։
6 մլն 300 հազար դրամ՝ Արցախի պողոտայում գտնվող անշարժ գույքի վարձակալությունից եկամուտ։
Քաջազնունի փողոց 4/5 հասցեի կաթսայատան ներկայիս շուկայական արժեքի, այն է՝ 145 մլն 560 հազար դրամի և արդեն վճարված 12 մլն դրամի տարբերությունը՝ 133 մլն 560 հազար դրամ։
Կարեն Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել Կոտայքի մարզի Քաղսի 4-րդ թաղամասի 110 հասցեում գտնվող բնակելի տունը, իսկ անհնարինության դեպքում՝ Արամ Վարդանյանից բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 12 մլն 930 հազար դրամ։
Արցախի պողոտա 10 Բ շենքի 26 բնակարանը, իսկ անհնարինության դեպքում՝ Արամ Վարդանյանից բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 22 մլն 850 հազար դրամ։
Արամ Վարդանյանին պատկանող Արցախի պողոտայում գտնվող բնակելի տներից մեկը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել միջին շուկայական արժեքը՝ 243 մլն 885 հազար դրամ։
Արցախի պողոտայի 10/7 խանութը, իսկ անհնարինության դեպքում՝ Արամ Վարդանյանից բռնագանձել միջին շուկայական արժեքը՝ 44 մլն 555 հազար դրամ։
Արցախի պողոտայի 14/20 հասարակական շինությունը՝ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 78 մլն 380 հազար դրամ։
Կոտայքի մարզի Հրազդանի Վանատուր թաղամասի Հայ ֆիդայիների փողոցի 46 հողամասը, անհնարինության դեպքում՝ Արամ Վարդանյանից բռնագանձել միջին շուկայական արժեքը՝ 1 մլն 660 հազար դրամ։
Կոտայքի մարզի Քաղսի համայնքում գտնվող անշարժ գույքը, իսկ անհնարինության դեպքում՝ Արամ Վարդանյանից բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 4 մլն 85 հազար դրամ։
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Սարալանջի փողոցի 6-րդ նրբանցքի 23-րդ հողամասը։ Իսկ անհնարինության դեպքում՝ Արամ Վարդանյանից բռնագանձել միջին շուկայական արժեքը՝ 9 մլն 910 հազար դրամ։
Toyota LC ավտոմոքենան, իսկ անհնարինության դեպքում՝ Արամ վարդանյանից բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 13 մլն 350 հազար դրամ։
Ելենա Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել Արցախի փողոց 19/10 հասցեում գտնվող անշարժ գույքը, իսկ անհնարինության դեպքում՝ Արամ Վարդանյանից բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 95 մլն 100 հազար դրամ։
Արցախի փողոց 19/15 հասցեում գտնվող անշարժ գույքը, իսկ անհնարինության դեպքում՝ Արամ Վարդանյանից բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 169 մլն 605 հազար դրամ։
Mercedes-Benz S 320 մակնիշի ավտոմեքենան, անհնարինության դեպքում՝ Արամ Վարդանյանից բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 3 մլն 200 հազար դրամ։
Արցախի պողոտա 11/9 հասցեում գտնվող անշարժ գույքի օտարման գործարքից 45 մլն դրամ ստանալու պահանջի իրավունքը։
Արցախի պողոտայում գտնվող ևս մեկ անշարժ գույքի օտարման գործարքից 45 մլն դրամ ստանալու պահանջի իրավունքը։
Range rover evoque 2.0 ավտոմեքենան, իսկ անհնարինության դեպքում՝ Արամ Վարդանյանից բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 12 մլն 775 հազար դրամ։
Դատախազը հայտնել է, որ հայցի փոփոխված միջնորդության մեջ որպես հիմք նշված բոլոր գույքերի ձեռքբերման պահի դրությամբ օրինական եկամուտները բացակայել են՝ բացառությամբ Range Rover տրանսպորտային միջոցի, որի պարագայում օրինական որոշ եկամուտներ առկա են, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ ապացույցների հետազոտման փուլում գուցե պատասխանողների ներկայացուցիչների կողմից այնպիսի ապացույցներ ներկայացվեն, որոնք կարող են տարբերվող գնահատականի արժանանալ դատարանի կողմից, այս պահի դրությամբ՝ ամբողջ մեքենայի բռնագանձման պահանջն է ներկայացվել։
Այլ մանրամանսեր՝ սկզբնաղբյուրում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պարո՛ն վարչապետ, եկել ենք ասենք, որ Առատաշենը ձեր կողքը կանգնած է, հաղթանակից հետո կգաք մեր գյուղ․ տեսանյութ
Դատարանը վարույթ է ընդունել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ Սամվել Կարապետյանի
Բացահայտվել է բիայնական դամբարանից կատարված գողությունը․ տեսանյութ
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 15-ին
Կալուգացի օլիգարխի կողմից կոպեկներով ձեռք բերված ՀԷՑ-ը շատ շուտով կդառնա ՀՀ սեփականությունը. վարչապետ
Առատաշենի ելակը. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ֆլորիդայի օդանավակայանն այսուհետև կկրի Դոնալդ Թրամփի անունը, ինչպես ԱՄՆ խաղաղության ինստիտուտը
Թաղի տղեքին կանչի, ջահել են, ուզըմ են աշխատեն, ես փողը վեր ունեմ, դուք 2-ով չալիշ արեք. նոր ձայնագրություններ
Թրամփը հայտարարել է, որ Չինաստանը կարող է նավթ գնել ԱՄՆ-ից
«Պարո՛ն վարչապետ, խնայեք Ձեզ», «Արաքս համայնքը Ձեզ հետ է». հանդիպումները Արմավիրի մարզում շարունակվում են
Պետության քաղաքականության առանցքում են ծնելիության աճի, ընտանիքների բարեկեցության ծրագրերը. Թորոսյան
Ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով. սպասվում են անձրև ու կարկուտ, որոշ շրջաններում՝ թաց ձյուն
«Ուժեղ Հայաստան»-ի ցուցակով անցնող անձը գույքեր է հափշտակել, թղթեր կեղծել, փողեր լվացել. նախաքննության ավարտ
Քննարկվել է Հայաստանում ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման նոր ռազմավարությունը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են զոհերի մարմինների փոխանակում
Երեխե՛ք, դասից փախե՞լ եք. լրիվ իմ հետևից եք ընկել, հեսա ընդդիմությունն էլի սկսելու է. Փաշինյանը՝ երեխաներին
Խուզարկություններ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Լոռու քողարկված և հայտնի գրասենյակներում. կան ձերբակալվածներ
Էս ինչ եք անում Դուք, բուժումներիս համար մի կոպեկ փող չեմ տվել. քաղաքացին՝ Փաշինյանին
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազան քաղաքի գործարանին ու բնակելի շենքերի. կան զոհեր և տուժածներ
Մոսկվան ու Երևանն այժմ ունեն մտերիմ, բայց միևնույն ժամանակ բարդ հարաբերություններ. Լավրով
Մայիսի 15-ին և 16-ին մայրաքաղաքում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ
Օգտվել է անչափահասի տանը մենակ լինելու հանգամանքից, սեքսուալ բռնի գործողություններ կատարել. քննության ավարտ
Կոմիտասի պողոտայում 29-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել շենքի բակում խաղացող 12-ամյա երեխայի
Էն համբալն ու անուղեղ լրտեսները, որ ժողովրդին կոչում են շուն-շանգյալ, ձայն չպետք է ստանան. վարչապետ
«ՔոնթուրԳլոբալ ՀիդրոԿասկադ»-ը կընդունի կապի սարքավորումների ձեռքբերման գնահարցման հետ կապված գնային առաջարկներ
Բարի լույս, լավ օր, և սիրում ենք բոլորիդ. վարչապետ
Քոչարյանն ու դաշնակցականները զրկվելու են իրենց ինքնությունից կոպեկ առ կոպեկ, դոլար առ դոլար. Ռուբինյան
Փաստորեն Գագիկ Ծառուկյանը հերթական անգամ ստեց. նա օդում խոսող ու ստեր տարածող է. Հարությունյան
Փաշինյանը Փարաքարում դատապարտել է Վալոդյա Գրիգորյանի սպանությունը. տեսանյութ
Շաքիի ջրվեժի հոսքը նվազել է՝ գետից մեծ ծավալով ջրի ավել ջրառի հետևանքով. պատճառվել է 27,07 մլն դրամի վնաս
Նիկոլայ Ծատուրյանի ստեղծագործական ճանապարհը կյանքի և գործի համադրման լավագույն դրսևորումներից է. Փաշինյան
ՀՀ վարչապետը ՔՊ կուսակցականների հետ կլինի Արմավիրում. նա և մարզպետը ներկայացրել են 2018-2026թթ. աշխատանքները
Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացված ասիական հանցավոր խմբի գործունեությունը. տեսանյութ
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենի հերթական խմբաքանակը
Քննարկվել են կրիտիկական հանքանյութերի և մետաղների արդյունահանման ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության հարցեր
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
Սիմոնը չանցավ «Եվրատեսիլ 2026»-ի եզրափակիչ փուլ. տեսանյութ
Դատապարտում եմ Տաշիրի պոլիկլինիկայում տեղի ունեցած միջադեպը․ հորդորում եմ չտրվել սադրանքներին․ Ավանեսյան
Կստեղծվի Նիկոլայ Ծատուրյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով
Պատերազմի եռագլուխ կուսակցության ամենաարնախում անդամի նյարդերը տեղի են տվել, անցել է վիրավորանքների․ Ավանեսյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT