ՀՀ քննչական կոմիտեում որոշվել են 2022-ին լավագույն արդյունքները ցույց տված «Տարվա ստորաբաժանումներ»-ը և «Տարվա քննիչ»-ը

2022թ․ ընթացքում ՀՀ քննչական կոմիտեում կատարված աշխատանքների և գրանցված ցուցանիշների վերլուծության արդյունքներով որոշվել են Կոմիտեի ամենաբարձր արդյունավետություն ցուցաբերած, ըստ այդմ՝ լավագույնը ճանաչված տարվա ստորաբաժանումները և տարվա քննիչը։

Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ փետրվարի 1-ին կայացած ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի ընդլայնված նիստի ընթացքում նշված հանձնաժողովի նախագահ Արթուր Մելիքյանը ներկայացրել է այն նոր չափորոշիչները, դրանց հիման վրա կատարված վերլուծական աշխատանքները, ուսումնասիրությունների ընթացակարգերը, որոնց հիման վրա կատարվել է ընտրությունը։

Քննչական կոմիտեի ստորաբաժանումների և քննիչների շահադրդմանը, աշխատանքի արդյունավետության բարձրացմանը միտված այս գործընթացի անաչառության մակարդակը բարձրացնելու նպատակով 2023թ․ տարեսկզբին փոփոխություններ են կատարվել «Լավագույն ստորաբաժանում» և «Լավագույն քննիչ» ճանաչելու կարգը, պայմանները, պարգևագրերի նկարագիրը հաստատելու մասին ՀՀ ՔԿ նախագահի համապատասխան հրամանում։

Ըստ նոր չափորոշիչների, հանձնաժողովի գնահատմամբ և ՀՀ ՔԿ նախագահի հրամաններով՝

  • ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարվա ստորաբաժանում է ճանաչվել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժինը (բաժնի պետ Ռոբերտ Վարդանյան),
  • ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տարվա ստորաբաժանում է ճանաչվել ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 6-րդ կայազորային քննչական բաժինը (բաժնի պետ Դավիթ Ֆլջյան),
  • ՀՀ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչությունների տարվա  ստորաբաժանում է ճանաչվել ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունը (վարչության պետ Աղասի Իսահակյան)։

Հանձնաժողովի կողմից ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումների շրջանակում կատարված ընտրությամբ և ՀՀ ՔԿ նախագահի հրամանով «Տարվա քննիչ» է ճանաչվել ՀՀ ՔԿ Տավուշի մարզի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ, երկրորդ դասի խորհրդական Կարեն Մովսիսյանը։ 

Հանձնաժողովի առաջարկությամբ նախորդ տարվա ընթացքում ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու,  որակյալ աշխատանքի և բարձր ցուցանիշներ ապահովելու համար ՀՀ ՔԿ նախագահի հրամանով «Անբասիր ծառայության համար» չորրորդ աստիճանի մեդալով են պարգևատրվել նաև «Լավագույն քննիչ»-ի թեկնածու հանդիսացած ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ, երկրորդ դասի խորհրդական Սարգիս Հակոբջանյանը և ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ, առաջին դասի խորհրդական Սարգիս Մելքոնյանը։

ՀՀ ՔԿ կոլեգիայի ընդլայնված նիստի շրջանակում տեղի է ունեցել պարգևատրման արարողությունը:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը շնորհավորել է պարգևատրվողներին, մաղթել արդյունավետության առավել բարելավում, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել հանձնաժողովին՝ համակողմանի և բծախնդիր ուսումնասիրության արդյունքում օբյեկտիվ ընտրություն կատարելու համար։  

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2601 դիտում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան