Երևան
12 °C
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի խոսքով՝ տրանսպորտային նոր ցանցը, որի մասին երկար ժամանակ խոսվել է, ունի կարևոր բաղադրիչ՝ առանձնացված ավտոբուսային գծեր: Մյասնիկյան և Գայի պողոտաներից սկսած՝ փողոցները կսկսեն հարմարեցվել հանրային տրանսպորտի առանձնացված երթևեկին։
«Գուցե հետագայում որպես բացառություն քննարկվի նաև այդ առանձնացված ավտոբուսային գծերը տաքսիների համար դարձնելու հարցը, բայց հիմնականում այն հանրային տրանսպորտի մաս հանդիսացող ավտոբուսների համար է նախատեսված, որի նպատակը հանրային տրանսպորտը խցանումներից դուրս հանելն է: Սա աշխարհի բոլոր զարգացած քաղաքներում կիրառված մոդել է, որը բերում է նրան, որ հանրային տրանսպորտը միշտ երթևեկում է ազատ և անխափան, ունի երթևեկության առաջնային իրավունք»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Խաժակյանը:
Վերջինիս խոսքով՝ կայուն չվացուցակներ ունենալու համար ևս սա առանցքային է. «Որևէ տրանսպորտային միջոցի սպասելիս նախօրոք իմանալով երթևեկությունների ժամանակացույցը՝ կարող ենք վստահ լինել, որ այն չի կարող էական փոփոխություն կրել խցանումների մեջ հայտնվելու հետևանքով: Սա առաջին հերթին վերաբերում է գլխավոր փողոցներին»:
Խաժակյանը նկատում է, որ սա մեկնարկային կետն է, և, իր կարծիքով, առանձնացվել են վերոնշյալ պողոտաները, քանի որ լայն և փոխկապակցված պողոտաներ են, որտեղ զուգահեռ կայանում հիմնականում չկա:
«Այստեղ մենք չունենք կարմիր գծեր, և այս երկու փողոցները հարմար են այնքանով, որ զուգահեռ կայանման արգելքի խնդիր չի առաջանա: Սա մեկնարկային կետն է, բայց, այո՛, ապագայում հիմնական գծերի զգալի մասը պետք է ունենան առանձնացված գծեր, դրանց մի մասը լինելու է կարմիր գծերի փոխարեն, մյուս մասը՝ կարմիր գծերին զուգահեռ»,- մանրամասնում է ավագանու անդամը:
Խաժակյանը նշում է, որ, օրինակ, Արշակունյաց պողոտան ունի կայանման կարմիր գծեր, բայց քանի որ այն լայն է, պարտադիր չէ արգելել կայանումն այնտեղ, այլ երկրորդ գծով տեղակայել առանձնացված տրանսպորտային միջանցքը: Ըստ նրա՝ այս պարագայում փոփոխվում է կանգառի տեղադիրքը. «Մենք ունենք կանգառներ, որոնք ներկառուցված են դեպի մայթ, տրամաբանությունը փոխվելու է, և այն դառնալու է փքված, որպեսզի տրանսպորտային միջոցը մոտենալիս մանևր չկատարի և կանգնելով՝ անմիջապես հայտնվի կանգառի դիմաց: Սա ևս աշխարհում փորձարկված մոդել է, պարզապես մենք պետք է քաղաքում ճշգրիտ ադապտացիա իրականացնենք»:
Նրա նկատառմամբ՝ անգամ խցանման պարագայում ավտոբուսները կկարողանան անարգել երթևեկություն իրականացնել. «Մնացած տրասնպորտային միջոցները առանձնացված ավտոբուսային միջանցքով երթևեկելու և այդ գիծը տրորելու իրավունք չեն ունենա: Դա փոխկապակցված է լինելու ճանապարհատրանսպորտային կանոնների փոփոխությամբ, որոնց խախտումը, բնականաբար, ևս ենթադրելու է վարչական տույժ: Եթե մենք գնում ենք նոր տրանսպորտային միջոցների գործարկման ճանապարհով, բոլորս՝ որպես վարորդներ, պետք է սովորենք այդ գծերը չհատել՝ անկախ նրանից՝ այն բա՞ց է, թե՞ ոչ: Եվ սա, ի վերջո, պետք է բերի նրան, որ հանրային տրանսպորտը դառնա տեղաշարժման ավելի արդյունավետ միջոց, քան անհատական ավտոմեքենաները: Ես մեծ հույս ունեմ, որ 5 տարի անց մենք կնկատենք անհատական տրանսպորտային միջոցների կրճատում, որովհետև սա է այն ճանապարհը, որով գնում են քաղաքակիրթ երկրները՝ քաղաքները»:
Ավագանու անդամի խոսքով՝ փոքր կենտրոնի ծանրաբեռնվածությունը և խնդիրների մեծ մասը՝ կայանման խնդիրները, խցանումները, լուծվում է նոր տրանսպորտային համակարգով:
«Տրանսպորտային ցանցի ներդրմամբ կունենանք կայուն չվացուցակներ, և կապահովվի նաև կապը օդանավակայանի հետ, որովհետև կա առանձնացված գիծ: Հիմնական գծերում՝ մեծ փողոցներում, կունենանք 18 մետրանոց համակցված ավտոբուսներ, ավելի փոքր նեղ փողոցներում՝ 12 մետրանոց ավտոբուսներ: Իսկ ամենափոքր ծավալի ավտոբուսները 8 մետրանոց ավտոբուսներն են լինելու: Բոլորը հարմարեցված են լինելու կանգնած երթևեկության համար, բայց դրանք չպետք է լինեն սեղմված կամ կռացած, այլ այնպես, ինչպես քաղաքակիրթ քաղաքներում են»,- նշում է նա:
Այսքանով տրանսպորտային համակարգի դրական նորությունները չեն ավարտվում: Ըստ Խաժակյանի՝ ներդրվելու է նաև միասնական տոմսային համակարգ, որը կենթադրի, որ տեղափոխվելիս քաղաքացին կրկնակի չի վճարի, այլ կունենա մեկ միասնական տոմս՝ բոլոր տեսակի ավտոբուսների համար:
«Լինելու են և՛ ամսական աբոնիմենտներ, և՛ առանձին հատային տոմսեր: Երբ քաղաքացին գնի այդ հատային տոմսը՝ Ա կետից Բ կետ տեղափոխվելու համար, եթե նույնիսկ ունենա մի քանի տեղփոխ՝ «պերեսադկա», ապա չի վճարի կրկնակի յուրաքանչյուր տեղփոխի համար: Ամբողջ երթևեկությունը կլինի մեկ տոմսի շրջանակում և չի ենթադրի կրկնակի վճարում, այն, ինչ ունենք այսօր. յուրաքանչյուր ավտոբուս նստելիս 100 դրամ պետք է վճարել»,- մանրամասնում է զրուցակիցը:
Խաժակյանը հիշեցնում է, որ տրանսպորտային համակարգի խնդիրների լուծման համար անհրաժեշտ է տարբեր չափերի 850 ավտոբուս:
«Ակնկալում ենք, որ «ՄԱՆ» մակնիշի և «Ժոնգ տոնգ» ավտոբուսներն ամբողջությամբ կմտնեն գիծ: Սպասում ենք նաև 15 տրոլեյբուսի մուտքը համապատասխան գծեր: Այս ամենը, բնականաբար, կթեթևացնի ընդհանուր բեռնվածությունը: Մնացել է մեկ կարևոր բաղադրիչ՝ 18 մետրանոց համակցված ավտոբուսների ձեռքբերումը, որը այս անգամ քաղաքը ոչ թե կիրականացնի սեփական միջոցներով, այլ մասնավոր ներդրում ներգրավվելով, ինչը, կարծում եմ, շատ ճիշտ մոտեցում է: Համապատասխան օրենսդրական փոփոխություններն ավարտվելուց հետո քաղաքը հնարավորություն կունենա մրցույթ հայտարարել ոչ թե բուն ավտոբուսի ձեռքբերման, այլ ավտոբուսի շահագործման ծառայության ձեռքբերման համար, որը կտարբերվի նախկին գծատիրական սկզբունքից, որովհետև շահագործողը լինելու է քաղաքը կամ քաղաքային հիմնարկը, և ցանցը լինելու է միասնական: Չեն լինելու այլևս առանձին գծեր, որոնք կսպասարկեն առանձին կազմակերպություններ: Այն սպասարկվելու է մեկ կառավարման կենտրոնից»,- ասում է Դավիթ Խաժակյանը:
Հերմինե Կարապետյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT