Երևան
12 °C
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության աջակցությամբ մարմնամարզության Եվրոպայի կանանց և տղամարդկանց 2027 թվականի առաջնությունը կանցկացվի Երևանում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի գնահատմամբ՝ սա շատ կարևոր իրադարձություն է, որն իրականություն դարձնելու համար ՀՀ կառավարությունն ու Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան արել են հնարավորը։
«Այս նվաճումը մի քանի ամսվա աշխատանքի արդյունք է: Մարմնամարզությունն այժմ մեծ տեմպերով է առաջ գնում և ամենաուժեղ մարզաձևերից մեկն է»,-ասել է Գիլոյանը:
Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի խոսքով՝ Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու հայտը ներկայացրել է շուրջ 4 ամիս առաջ։
«Մարմնամարզությունն «Ա» դասի մարզաձև է, որով ամբողջ աշխարհում զբաղվում է շուրջ 30 միլիոն մարզիկ: Այսպիսի մարզաձևից Եվրոպայի առաջնություն ընդունելն իսկապես շատ մեծ նվաճում և հաջողություն է մեզ համար: Մշտապես զգացել ենք Հայաստանի կառավարության աջակցությունը, և առանց այդ աջակցության՝ ոչինչ չէր ստացվի»,- մանրամասնել է Հակոբ Սերոբյանը:
Գլխավոր մարզչի խոսքով՝ Երևանում անցկացվելիք Եվրոպայի առաջնության շնորհիվ կլուծվի նաև մարզագույքի հարցը։«Սա իսկապես մեծ հնարավորություններ կտա մեր երիտասարդներին: Սրանով նաև լուծում են ստանում ենթակառուցվածքների, դահլիճի, գործիքների և մի շարք այլ հարցեր: Սա նշանակում է, որ 15-20 տարի մեր երիտասարդները որևէ բանի կարիք չեն ունենա: Կունենանք միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան դահլիճ, գործիքներ և շատ լավ պայմաններ: Այն ամենն, ինչի մասին մենք երազում էինք»:
Մասնագետի խոսքով՝ Հայաստանում մարզաձևի մասսայականացման և տարածման տեսանկյունից ևս Եվրոպայի առաջնության հյուրընկալումը կարևոր քայլ է:
Ըստ ԿԳՄՍՆ-ի, 2023 թ. բավականին հագեցած է լինելու մարմնամարզիկների համար: Փետրվարի 7-ից Հայաստանի մարմնամարզության երիտասարդների և մեծահասակների հավաքականներն ընդլայնված կազմով ուսումնամարզական հավաքի են մեկնելու Թբիլիսի, այնուհետև Գերմանիայում և Կատարում մասնակցելու են Աշխարհի գավաթի փուլերին:
Մարտ-ապրիլ ամիսներին մարմնամարզիկները Թուրքիայի Անթալիա քաղաքում կմասնակցեն երիտասարդների աշխարհի առաջնությանը, մեկ շաբաթ անց էլ՝ Եվրոպայի առաջնությանը: Գլխավոր մարզչի խոսքով՝ իրենք շատ պարտավորված են և ամեն ինչ անելու են պատվով հանդես գալու համար:
Այդուհանդերձ, տարվա կարևորագույն ստուգատեսը սեպտեմբերի վերջին մեկնարկող աշխարհի առաջնությունն է, որտեղ խաղարկվելու են Փարիզի՝ 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգրեր:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT