Լիովին հասկանում ենք իրավիճակի լրջությունը. Վենետիկի հանձնաժողովը պատասխանել է Լաչինի միջանցքի վերաբերյալ դիմումին

Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) գլխավոր քարտուղար Սիմոնա Գրանատա Մենղինին արձագանքել է ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանի կողմից հունվարի 14-ին ուղարկված գրությանը, որը վերաբերում է Ադրբեջանի կողմից Արցախը Հայաս­տանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակմանը:

Գրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Թանկագին պարոն Ազարյան,

Շնորհակալություն հունվարի 14-ին ուղարկված նամակի համար, որով հայցել եք Վենետիկի հանձնաժողովի օժանդակությունն ու գործողությունները՝ Լաչինի միջանցքի շուրջ ծագած մարդասիրական իրավիճակով պայմանավորված:

Վստահեցնում եմ, որ Եվրոպայի Խորհուրդը, որպես իրավապաշտպան կազմակերպություն, ուշադրությամբ հետևում է իրավիճակին: Մասնավորապես, 2022 թվականի դեկտեմբերի 14-ին Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարը Լաչինի միջանցքի շուրջ առաջացած մարդասիրական իրավիճակի վերաբերյալ հայտնել էր իր մտահոգությունը՝ ընդգծելով, որ լարված իրավիճակի սրացումից խուսափելու ելքը երկխոսությունն է, նաև պատրաստակամություն է հայտնվել օգնել Հայաստանի և Ադրբեջանի հաշտության հարցում:

Դեկտեմբերի 16-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի դիտորդները, ովքեր մշտադիտարկում են իրականացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող իրավիճակի վե­րաբերյալ, միասնական հայտարարությամբ հանդես գալով՝ խորը մտահոգություն են հայտնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի խափանման հարցում, որը դժվարութ­­յուն­ներ է ստեղծել խաղաղ բնակչության համար, ավելին՝ դիմել են բնակչության ազատ տեղաշարժը վերականգնելու պահանջով:

Վստահաբար տեղյակ եք, որ դեկտեմբերի 21-ին ՄԻԵԴ-ը բավարարել է Հայաստանի խնդրանքը և միջանկյալ միջոցներ կիրառելու որոշում կայացրել Ադրբեջանի դեմ, որով կապահովվի ինչպես ծանր հիվանդ անձանց տեղափոխումը դեպի Հայաստան, այնպես էլ այն անձանց տեղափոխումը, ովքեր առանց տանիքի և ապրելու միջոցների մնացել են այդ ճանա­պար­հին:

Դեկտեմբերի 22-ին Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար տիկին Դունյա Միլատովիչը հանդես է եկել հայտարարությամբ, որով ևս մտահո­գություն է հայտնել այն մասին, որ տևական ժամանակ փակ ճանապարհը մարդկանց զրկում է իրենց տները հասնելու, կենսական ապրանքներ, բժշկական միջոցներ և մթերք­ներ ստանալու հնարավորություններից, և այդ ամենը խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին օգտվել մարդու իրավունքներից:

Հանձնակատարը նույնպես դիմել է Լաչինի միջանցքի անվտանգության հարցում հասարակական կարգը պահպանելու պատասխանատու անձանց՝ ձեռնարկելու անհրաժեշտ բոլոր քայլերը, որպեսզի վերա­կանգնվի ճանապարհով ազատ տեղաշարժը և այդ հարցը դիտարկել է որպես անհե­տաձգելի միջոց՝ թույլ չտալով մարդասիրական իրավիճակի վատթարա­ցում:

Հայտնի է, որ Վենետիկի հանձնաժողովը խորհրդատվական կառույց է, որի գլխավոր գործառույթն անդամ պետություններին իրավաբանական խորհրդատվության տրա­մադրումն է, մասնավորապես, Հանձնաժողովն աջակցում է անդամ պետությունների իրավական և ինստիտուցիոնալ կառույցները եվրոպական ստանդարտներին, ժողովրդավարական և միջազգային փորձին, Մարդու իրավունքներին և օրենքներին համապատասխանեցնելու հարցում:

Հետևաբար, Լաչինի միջանցքում տեղի ունեցող իրավիճակին արձագանքելը թեև Վենետիկի հանձնաժողովի մանդատից դուրս է, բայց միևնույն ժամանակ մենք լիովին հասկանում ենք իրավիճակի լրջությունը և Ձեր նամակը կուղարկենք Եվրոպայի խորհրդի համապատասխան մարմիններին: Հիշյալ հարցի հետագա ընթացքի հետ կապված ևս հայտնում եմ իմ պատրաստակամությունը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
998 դիտում

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին