Երևան
12 °C
Միացյալ Թագավորության Համայնքների պալատում հունվարի 24-ին կազմակերպվել է հատուկ քննարկում՝ նվիրված Լաչինի միջանցքի փակմանն ու դրա հումանիտար հետևանքներին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քննարկումների ժամանակ ՄԹ-ՀՀ բարեկամության խմբի ղեկավար Թիմ Լոութընը նշել է, որ անցյալ տարի մեկնել էր ՀՀ և տեղում տեսել, թե ինչ է կատարվում։
«Ներկայիս վիճակը 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների կոպտագույն խախտում է։ Անցյալ տարի սեպտեմբերին Ադրբեջանը հարձակվել է ՀՀ ինքնիշխան տարածքի վրա։ Լեռնային Ղարաբաղը միշտ եղել է Հայաստանի անքակտելի մասը։ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի բնակչության Էթնիկ զտման քաղաքականություն է վարել՝ այդ թվում ահաբեկիչների միջոցով։ ՀՀ ինքնիշխան տարածքի վրա հարձակումներ են եղել, Ադրբեջանը ոչնչացրել է հայկական մշակութային ժառանգությունը։ Ադրբեջանը գրավել է Հադրութը, Շուշին, որոնք հայկական տարածքներ են։ Ռազմագերիները դեռևս չեն վերադարձվել, արտադատական սպանություններ են կատարել հայ գերիների նկատմամբ, բարձրախոսներով կոչ էին անում ԼՂ հայերին հեռանալ ԼՂ-ից։ Լաչինի միջանցքի փակմանը մասնակցում են «գորշ գայլերի» ներկայացուցիչները։ Ադրբեջանի հատուկ ծառայության ուժերը ևս ներկա են եղել Լաչինի միջանցքի փակմանը։ Գազամատակարարումը, հոսանքը, ինտերնետ կապը կտրվել են Ադրբեջանի կողմից։ Սա դիտավորյալ և հաշվարկված էթնիկ զտման քաղաքականություն է։ Ես այստեղ կոչ եմ անում նաև ճանաչել Հայոց ցեղասպանությունը», - նշել է Լոութընը։
Լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչ, ՄԹ-ՀՀ բարեկամության խմբի անդամ Ջեսիկա Մորդընն իր հերթին նշել է.
«44 օր է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ծանր վիճակը շարունակվում է։ ԼՂ ժողովուրդը չի կարողանում տեղաշարժվել, ծանր ձմեռվա իրավիճակում էներգետիկ բլոկադայի մեջ է, սննդի, դեղորայքի պակաս կա։ 120․000 մարդ շրջափակման են ենթարկված։ Սա մտադրված գործողություն է։ Գազն են անջատել ձմռան ցուրտ ամսին, երբ -5 է, դպրոցներն են փակ, հիվանդանոցները չեն կարողանում բուժօգնություն տրամադրել, երեխաները բաժանված են իրենց ծնողներից։ Ի՞նչ է անում ՄԹ կառավարությունը այլ երկրների կառավարությունների հետ միասին այս վիճակին վերջ տալու համար։ Անհրաժեշտ է օդային հաղորդակցություն բացել դեպի Լեռնային Ղարաբաղ, միանալ Եվրոպական խորհրդարանի վերջին բանաձևի դրույթներին։ Ես Ուելսից եմ, այնտեղ Հայոց ցեղասպանության եզակի հուշահամալիր է տեղադրված ՄԹ-ում։ Միջազգային հանրությունը պետք է ամեն ինչ անի այս իրավիճակին վերջ տալու համար»։
Դեմոկրատական-յունիոնիստական կուսակցությունը ներկայացնող Ջեյմ Շենոնն ընդգծել է, որ Լաչինի միջանցքի փակումն աղետ է, 120 հազար հայ քրիստոնյա բլոկադայի մեջ է, գազ, հոսանք, սնունդ, դեղորայք չկա։
«Genocide Watch –ն իրավիճակն Էթնիկ զտում է համարում։ Ադրբեջանը ոչնչացնում է հայկական ժառանգությունը։ ՄԹ կառավարությունը ի՞նչ քայլեր է ձեռնարկում քրիստոնյա հայերին պաշտպանելու համար։ ՌԴ խաղաղապահները չեն կարողանում ապահովել Լաչինի միջանցքի բացումը։ Ադրբեջանն ապօրինի ռուսական գազ է արտահանում Եվրոպա»,- նկատել է նա:
Շոտլանդիայի ազգային կուսակցության ներկայացուցիչ Քարոլ Մոնագընի բնորոշմամբ՝ Լաչինի միջանցքի փակումը թշնամանքի վերջին դրսևորումն է Ադրբեջանի կողմից։ Ընտանիքները բաժանված են, դեղորայք, գազ, հոսանք, սնունդ չկա։ Հումանիտար ծանր վիճակ է ստեղծվել Լեռնային Ղարաբաղում։
«Մենք պետք է դիտարկենք պատժամիջոցները, օդային հաղորդակցության բացումը ԼՂ համար։ 120 հազար մարդ ծանր իրավիճակում է»,-ասել է նա:
Նույն կուսակցությունից Քրիս Լոուն էլ Լաչինի միջանցքի փակումը Ադրբեջանի կողմից մարդկության դեմ հանցագործություն է համարել։ Նա նշել է, որ Ադրբեջանը տարիներ շարունակ թշնամական հռետորաբանություն է կիրառում Հայաստանի նկատմամաբ։ Ուժով ցանկանում է դատարկել ԼՂ-ն։
«Մեկ տասնյակից ավել միջազգային ոչ կառավարական կազմակերպություններ նշել են, որ առկա են էթնիկ զտման և ցեղասպանության նախանշաններ Լեռնային Ղարաբաղում։ ՄԹ կառավարությունը պետք է վերջ դնի Լաչինի միջանցքի շրջափակմանը»,- նկատել է նա:
Մարթին Դեյը մատնանշել է, որ Հայաստանը որպես տարածաշրջանում ժողովրդավարական պետություն, պետք է ավելի մեծ աջակցության ստանա արժանանա.
«Հումանիտար աղետ է Լեռնային Ղարաբաղում, կամ Արցախում, ինչպես հայերն են ասում։ Լաչինի միջանցքը միակ կապուղին է, որն արգելափակված է Ադրբեջանի կողմից։ 120 հազար մարդ դաժան տառապանքների է ենթարկված։ Genocide Watch-ը զգուշացնում է ցեղասպանության նախանշանների մասին։ Ալիևը հայտարարում է, որ Երևանը Ադրբեջանի պատմական տարածք է։ Ադրբեջանը կեղծ խոսույթներ է շրջանառում ԼՂ հայերին էթնիկ զտման համար։ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցները ևս պետք է դիտարկվեն։ Հայաստանը, որպես տարածաշրջանում ժողովրդավարական պետություն , պետք է ավելի մեծ աջակցության ստանա արժանանա»։
ՄԹ-ՀՀ բարեկամության խմբի անդամ, անկախ պատգամավոր Ռուպա Հաքն էլ նկատել է, որ Թուրքիան ևս ընդգրկված է եղել հակամարտության մեջ։
«Լաչինի միջանցքը փակ է։ Ադրբեջանը, ոգևորված ՌԴ անտարբերությամբ, էթնիկ զտումներ է իրականացնում։ Թուրքիան ևս ընդգրկված է եղել հակամարտության մեջ։ Հումանիտար իրավիճակը ծանր է Լեռնային Ղարաբաղում։ Ադրբեջանը խափանում է գազի մատակարարումը, երեխաները բաժանված են իրենց ծնողներից։ Ինտերնետ, հոսանք, դեղորայք, սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ զգալիորեն բացակայում են»,- ասել է նա:
Լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչ, Եվրոպայի հարցերով ստվերային նախարար Սթիվեն Դաութը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքի փակմամբ, ու կոչ է անում՝ շրջափակմանը վերջ դնել:
«120․000 մարդ ծուղակի մեջ է, ինտերնետ, հոսանք, դեղորայք, սնունդ չկա։ Ի՞նչ քայլեր է ՄԹ կառավարությունը ձեռնարկել խնդիրը հանգուցալուծելու համար»,-ասել է նա:
ՄԹ Ֆորին Օֆիսի Ամերիկայի և Կարիբյան երկրների հարցերով նախարար Դեյվիդ Ռութլին նշել է, որ ՄԹ-ն աջակցում է Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողմից ձեռնարկված քայլերին: Նա նկատել է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, խնդիրը պետք է կարգավորվի դիվանագիտական ճանապարհով. Լաչինի միջանցքը փակվել է ադրբեջանցի ցուցարարների կողմից՝ զրկելով Լեռնային Ղարաբաղի բնակչությանը ապրուստի պայմաններից։
«Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշված է Լաչինի միջանցքով անարգել անցնելու դրույթը։ 2022 թ․ դեկտեմբերի 13-ին Լեո Դոհերթին Լաչինի միջանցքի վերաբերյալ հայտարարություն է արել, 2023 թ․ հունվարի 18-ին հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի հետ։ ՄԹ կառավարությունն ուղղակիորեն ասում է, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է բացի Լաչինի միջանցքը։ Մեր ուղերձը հստակ է՝ Լաչինի միջանցքը պետք է բացվի և բանակցությունների միջոցով խաղաղություն հաստատվի։ Մենք աջակցում ենք միջազգային ջանքերին, այդ թվում՝ ԵՄ և ԵԱՀԿ։ ՄԹ կառավարությունը ակտիվ շփման մեջ է հումանիտար կազմակերպությունների հետ, այդ թվում և Կարմիր Խաչի։ Հայաստանը և Ադրբեջանը պետք է շարունակեն խաղաղությանն ուղղված բանակցությունները։ Մենք ողջունում ենք ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը ՀՀ-ում»,-եզրափակել է նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT