Մեզ փրկիչներ պետք չեն, մեր վզին փաթաթվել պետք չէ, խնդրում ենք հասկանալ և մեզ հանգիստ թողնել. Հայրիյանը՝ Վարդանյանին

Արցախի առողջապահության նախկին նախարար Միքայել Հայրիյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում Ռուբեն Վարդանյանին ուղղված հերթական գրառումն է արել՝ հայտարարելով, որ արցախցիներին փրկիչներ հարկավոր չեն, փոխարենը պետք է ընդամենը հանգիստ թողնել ժողովրդին:

«Մի՞թե մենք չունենք մեզանից հեռու մնալու պահանջ ներկայացնելու իրավունք, մենք չենք ուզում Ձեր փրկչական ծառայությունը, հանգիստ թողեք մեզ ու մեր ժողովրդին»,- գրել է Հայրիյանը:

Նախկին պաշտոնյայի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«2020թ. նոյեմբերի 9-ից հետո Արցախի Հանրապետության քաղաքացիները, այդ թվում՝ ես, վերջնականապես համոզվել էինք տասնամյակներ շարունակ մեր երկրում իրականացված կառավարման սխալ ու կործանարար լինելու մեջ: Պատերազմից հետո Արցախում քաոսի հանգեցնող ցանկացած գործողություն կարող էր իրականություն դառնալ: Բարեբախտաբար, ողջամտությունը և պետականության պահպանման գաղափարը պահպանվել էր գրեթե բոլորի մոտ, այդ պատճառով թեև մեծ դժվարությամբ, բայց ստիպված եղանք հանդուրժել որոշակի մարդկանց, որոշակի իրավիճակներ՝ լծվելով պետությունը ոտքի կանգնեցնելու գործին:

Երկու տարում Արցախը նորից կանգնել էր մեր սրբազան հողի վրա, արցախցու դեմքին նորից ժպիտ երևաց: Բայց այդ ընթացքում, երբ մեզանից յուրաքանչյուրը փորձում էր մի փոքր ներդրում ունենալ մեր առջև ծառացած խնդիրների լուծման գործում, կրկին մեկնարկեց իշխանությանը տիրանալու մրցավազքը կրկին այս օրհասական վիճակի համար ամենապատասխանատու մարդկանց միջև:

Հարգելի հայրենակիցներ, նորից ու նորից հայտարարում եմ՝ նախկին իշխանությունների վերադարձի անթույլատրելիության և գործող իշխանությունների, այդ թվում՝ նախագահ Արայիկ Հարությունյանի հեռանալու պայմաններն անսակարկելի են, մենք պետք է վերջնականապես ցույց տանք, որ Արցախի տերը մենք ենք և որևէ մեկը մեզանից այն խլել չի կարող:

2020թ. նոյեմբերի 9-ից մեր առջև դրված խնդիրը պետք է իրականություն դարձնենք, կշռադատված քայլերով, առանց զգացմունքայնությանը տրվելու գնանք առաջ: Որևէ մեկը, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանը, չի կարող մեզ զրկել մեր երկրի տերը լինելու իրավունքից: Մեզ խանգարել պետք չէ, մեզ կարգված փրկիչներ պետք չեն, մեր վզին փաթաթվել պետք չէ, խնդրում ենք հասկանալ սա և մեր ժողովրդին հանգիստ թողնել: Մի՞թե մենք չունենք մեզանից հեռու մնալու պահանջ ներկայացնելու իրավունք, մենք չենք ուզում Ձեր փրկչական ծառայությունը, հանգիստ թողեք մեզ ու մեր ժողովրդին, իսկ եթե ուզում եք ապրել մեզ հետ, ապա խնդրեմ, մենք անսահման հյուրընկալ ենք»:

Հիշեցնենք՝ ավելի վաղ արված մեկ այլ գրառմամբ Հայրիյանը մեղադրել էր ԱՀ պետական նախարար Ռուբեն Վարդանյանին խնդիրներ ծնող հայտարարություններ անելու, պետական ծառայությունից բացարձակ անտեղյակություն ունենալու համար և հայտարարել, որ այլևս չի կարող հանդուրժել նրա՝ իր դեմքով ոմանց իշխանությունը վերադարձնելու անթաքույց փորձերը: 

Հայրիյանը այս ամենի համար մեղադրել էր նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին ու նշել, որ վերջինս սխալ քայլ է կատարել:

Նա նաև հայտարարել էր, որ մի քանի հրապարակային խոսքով Ռուբեն Վարդանյանը «քարուքանդ» է արել Արցախի համեստ տնտեսությունը, պետական համակարգը, թուլացրել բոլորին գրեթե դիմադրողականության անկման աստիճանի:

Նրան «միացել է» նաև ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը՝ նշելով, որ «հասարակությունը չպետք է գերի լինի ինքնասիրահարված, փառքի հասնելու մոլուցքով տառապող անձերին, որոնք Արցախը դիտում են որպես հերթական նախագիծ»: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1605 դիտում

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո