Որոշել էինք մեր կյանքն իրար հետ կապել, ունենալ գեղեցիկ ընտանիք. Լիլիթ Կարապետյանը՝ Վազգեն Սարգսյանի հետ սիրավեպի մասին

Երգչուհի Լիլիթ Կարապետյանը «Tete A Tete» հաղորդման եթերում խոսել է 90-ականների իր համբավի, երգարվեստի, չհաջողված անձնական կյանքի, շոու բիզնեսում այսօր տիրող իրավիճակի և սպարապետ Վազգեն Սարգսյանի հետ իր հարաբերությունների մասին:

Տարիներ շարունակ խոսակցություններ են հնչել, որ կյանքի վերջին 2 տարում Վազգեն Սարգսյանը սիրավեպ է ունեցել երգչուհու հետ:

«Սպարապետն այսօր ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց ես շատ երջանիկ եմ, որ եղել եմ այն եզակի մարդը, ում նա իսկապես սիրել է. մենք իսկապես որոշել էինք մեր կյանքը կապել միմյանց հետ, ունենալ գեղեցիկ ընտանիք: Նա եզակի մարդ էր, որի որոշման վրա ոչ ոք չէր կարող ազդել կամ բան փոխել: Առհասարակ, շատ ուժեղ կին էր նրա մայրը՝ Գրետա մայրիկը, ազդեցիկ ու որոշիչ խոսք ունեցող, բայց այս թեմայի շուրջ սպարապետի կարծիքն ավելի վճռական էր: Երջանիկ եմ, որ եզակի մարդ եմ եղել»,- հաղորդման ժամանակ անկեղծացել է երգչուհին:

Նա հավելել է, որ Վազգեն Սարգսյանի հետ սիրավեպ ունեցել են 1,5-2 տարի, սակայն իրար ճանաչել են շատ ավելի վաղուց:

Ըստ երգչուհու՝ սպարապետն իրեն տեսել ու աչքի տակ է առել, հետաքրքրվել իր մասին, ու ակումբում երգելիս ինքը գրեթե ամեն օր տեսել է Վազգեն Սարգսյանին, այդ տարիներին չի էլ հասկացել, թե ինչ մեծության հետ է գործ ունեցել:

«Մի որոշ ժամանակ ինքը հետևեց, հետևեց, հետո հասկացավ, որ ես այն մարդն եմ, ում կարելի է ընտրել, նա միամիտ չէր, ամեն ինչ էլ հասկանում էր, մոտ կես տարի հետևել է ինձ, հետո առաջարկություն է արել, հետո շփվել ենք կրկին: Տարիքային մեծ տարբերություն կար՝ 16 տարի, հետևաբար ամեն ինչ հեշտ չէր որոշել»,- պատմել է 90-ականների ամենավառ աստղերից մեկը:

Խոսելով տարիներ շարունակ այս թեմայի շուրջ զրույցների բացակայության մասին՝ Լիլիթ Կարապետյանն անկեղծացել է ու ասել, որ նախկինում ինքն ավելի խուսափել է այս թեմայի մասին խոսակցություններից:

«Այդ մարդն այլևս չկա, հարազատները կարող են գրել այս թեմայի մասին ինչ ուզեն, բայց եթե նա լիներ, նման բան թույլ չէր տա: Եղել է նման դեպք, երբ այս մասին հարցազրույցի մի կտորով ես կիսվել էի, իրենք խառնվել էին, թե չի կարող նման բան լինել և այլն»,- նշել է նա:

Վերջինս խոսել է նաև 1999թ. հոկտեմբերի 27-ի մասին՝ ասելով, որ չէր կարողանում հավատալ կատարվածին ու նրան, որ Վազգեն Սարգսյանը ոճրագործության զոհ է դարձել:

«Ես այդ օրը երբեք չեմ մոռանա, այդ օրն այնքան զանգ եմ արել, որ պատկերացնելու չէ, ինձ պետք էր նրա ձայնը լսել ընդամենը, որովհետև ներքին ձայնս ասում էր՝ հնարավոր չէ նման բան:

Անընդհատ լսում էի, բոլորն ասում էին՝ էլ չկա սպարապետը, բայց ես չէի հավատում, մինչև որ նրա վարորդը՝ Հակոբը, հեռախոսը վերցրեց, ինձ ասաց՝ Լիլ ջան, չկա, էլ չկա... Ինձ թվում էր՝ սուտ է, սուտ է:

Մեր ընտանիքի ճակատագիրը հենց էդ վայրկյանից խեղաթյուրվեց: Ինքը շատ մտերիմ էր թե՛ եղբորս, թե՛ մորս հետ: Ես ու եղբայրս Վազգենի մեջ ամեն ինչ էինք տեսել ու երբեք չէինք օգտվել առիթից, ֆինանսական առումով իմ կյանքում ոչ մի փոփոխություն չէր եղել, քանի որ մաքուր զգացմունք էր, մաքուր հարաբերություն, ինչպես բոլոր սիրահարված մարդկանց կյանքում»,- նշել է երգչուհին ու հավելել, որ եթե սպարապետը ողջ լիներ, կունենայինք մեր երազած լուսավոր հայրենիքը:

«Մենք ամեն վայրկյան կապի մեջ ենք եղել, նույնիսկ արտերկիր այցերի ընթացքում նա ինձ միշտ զանգել է, անընդհատ կրկնել, որ սիրում է ու երբեք չի ստիպել, որ ես էլ նույնն ասեմ: Այս բոլոր տարիներին, երբ ես գնում եմ «Եռաբլուր», ծնկի եմ գալիս ու ուզում այդ նախադասությունն ասել, որ գոնե այդպես հասցնեմ նրան»,- եզրափակել է երգչուհին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
36511 դիտում

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի