Հաճելի անակնկալ վարորդների համար. ՀՀ-ում բենզինը շարունակում է էժանանալ. որոնք են հիմնական պատճառները

Վերջին մի քանի օրերին դինամիկ կերպով շարունակում է նվազել բենզինի գինը՝ հաճելի անակնկալ մատուցելով վարորդներին: Հունվարի 6-ից սկսած՝ Հայաստանյան բենզալցակայաններում «ռեգուլյար» տեսակի բենզինը 520-540 դրամից նվազել է մինչև 350 դրամ, «պրեմիում» տեսակինը 540-ից հասել է 370 դրամի։

Ինչպես հայտնում են ՀՀ վիճակագրական կոմիտեից, 2022թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 11.3% և 7.2% գնանկում:

Տնտեսագետ Հրանտ Միքայելյանի խոսքով՝ քանի որ բենզինը ընդհանուր առմամբ ներմուծվում է և Հայաստանում չի կարող արտադրվել, ապա հիմնականում երեք գործոն կարող է ազդել դրա գնի վրա:

«Առաջինը՝ արտաքին շուկաներում նավթի և նավթապրոդուկտների գները, երկրորդը՝ Հայաստանի շուկայում մրցակցության աստիճանը և հնարավոր վերադասավորումը, երրորդը՝ հայկական դրամի և ամերիկյան դոլարի փոխարժեքը: Այս գործոններն էլ հիմնականում տանում են այն ուղղությամբ, որ գներն իջնեն»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Վերջինիս խոսքով՝ հատկապես վերջին երկու ամիսների ընթացքում շուկայում ընդհանուր առմամբ գները նվազել են, և դրամի փոխարժեքը աճել է դոլարի նկատմամբ: Ըստ Միքայելյանի՝ թեև դա տեղի է ունեցել մեկ տարի առաջ, սակայն ներմուծվող ապրանքների դեպքում բավականին երկար իներցիա կա, որը ազդում է նաև այս շուկայի վրա:

«Էժանացումը միանգամից տեղի չի ունեցել, տեղի է ունեցել որոշակի ուշացումով, որը տրամաբանական է»,- ասում է տնտեսագետն ու մանրամասնում. «Այսպիսով՝ սա դրամի փոխարժեքի փոփոխության հետաձգված էֆեկտ է, ինչպես նաև միջազգային շուկայում փոփոխությունների արդյունքը: Իսկ հայաստանյան շուկայում մրցակցության մասով չեմ կարող մեկնաբանել, քանի որ վերջին մեկ տարվա ընթացքում շուկայում նկատվող միտումներին ու վերադասավորումներին չեմ տիրապետում»:

Հարցին՝ ինչպե՞ս կարող է այս փաստն ազդել մեր տնտեսության վրա, Հրանտ Միքայելյանը նկատում է՝ որոշակի առումով կարող է տնտեսական ակտիվությունը բարձրացնել, իսկ ընդհանուր առմամբ՝ գնաճը նվազեցնել, քանի որ գնաճի բաղկացուցիչ մասը վառելիքն է:

«Եվ կարող է ավտոմեքենաներ սպառող մեր քաղաքացիների համար ստեղծել որոշակի հնարավորություններ, որպեսզի կարողանան գումար խնայել կամ այլ ուղղություններում ծախսել: Նրանց համար ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծվում»,- կարծում է տնտեսագետը:

Նշենք, որ դիզվառելիքի ու հեղուկ գազի գների վրա վերջին էժանացումները չեն ազդել. դրանք նոյեմբերի 1-ից ի վեր մնացել են անփոփոխ։

Իսկ 2022թ. դեկտեմբերին 2021թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է բենզինի 14.8% գնանկում և դիզելային վառելիքի՝ 13.7% գնաճ:

 Հերմինե Կարապետյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3070 դիտում

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից