Երևան
12 °C
Այսօր լրացավ Երևանի Վ․ Բրյուսովի անվան համալսարանի վերընտրված ռեկտոր Կարինե Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը, և կրթական հաստատությունը գիտական խորհրդի նիստ էր հրավիրել։
Բուհի ներկայիս փոխռեկտոր, ռեկտորի պարտականությունները կատարող Ցոլակ Ակոպյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային հարցեր, որոշվել է հայտարարություն տարածել, որը կհրապարակվի կա՛մ այսօր՝ օրվա ավարտին, կա՛մ էլ վաղը։
Աակոբյանը նաև տեղեկացրեց, որ Կարինե Հարությունյանը այժմ գտնվում է արձակուրդում:
Հարցին՝ ի՞նչ է լինելու այն դեպքում, եթե այսօր լրացել է Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը, իսկ հոգաբարձուների խորհրդի նախագահ, նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը չի ստորագրել նրա վերընտրվելու արձանագրությունը, Ակոպյանը չկարողացավ ասել, տեղյակ չէ, սակայն շեշտեց՝ համալսարանի կոլեկտիվը կանգնելու է բուհի կողքին և թույլ չի տալու, որ դրա արդյունքում տուժի ուսումնական գործընթացը։
«Համբարձում Մաթևոսյանը իրականացնում է անգործություն, խախտում՝ բոլոր հնարավոր կարգերը, ինչի իրավունքը չունի։ Հարցի լուծման որևիցե իրավական ճանապարհ չկա, քան արձանագրությունն ստորագրելն է։ Ես՝ որպես փոխռեկտոր, որի վրա դրված են նաև ռեկտորի պարտականությունները, կանգնելու եմ համալսարանի կողքին ու անելու եմ ամեն ինչ»,- նշեց Ակոպյանը։
Ամեն ինչ ասելով՝ արդյոք ի՞նչ նկատի ունի, կանխելո՞ւ այն ահազանգող ճգնաժամը, որի մասին ավելի վաղ ահազանգել էր բուհը, և արդյոք կլինի՞ այդ ճգնաժամը, թե՞ ո՞չ, Ակոպյանն ընդգծեց՝ վերջին շրջանում բուհին վերաբերող դատախազության նախաձեռնած քրեական վարույթները, ՊՎԾ իրականացրած ուսումնասիրությունները, բոլոր քայլերը նպաստում են, որ բուհում ճգնաժամ ստեղծվի, սակայն իրենք պայքարելու են մինչև վերջ։
Տարբեր պատմությունների կենտրոնում հայտնված այս բուհի շուրջ կատարվողներ իրադարձությունները միայն այսքանը չեն, ըստ Ակոպյանի՝ դեկտեմբերի 30-ին բուհի հոգաբարձուների խորհրդի հիմնադիր և լիազոր 10 անդամները ներկայացրել են հրաժարական, ինչի հետևանքով լուծարվել է նաև խորհուրդը։ Ռեկտորի ընտրության ժամանակ առաջադրված թեկնածու, ՀՀ ԿԳՄՍՆ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանն էլ հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով չեղարկել Կարինե Հարությունյանի հետ աշխատանքային պայմանագիրը. «Դատարանը հապճեպ որոշում է կայացրել և ընդունել հայցը, իսկ հոգաբարձուների խորհրդի լուծարման հետ կապված մենք ծանուցել ենք ԿԳՄՍ նախարարությանը մեր որոշման մասին։ 30 օրվա ընթացքում հանձն ենք առել նոր խորհուրդ ձևավորել, և այսօրվա գիտական խորհրդի ընթացքում ընտրեցինք բուհի կողմից առաջադրվող ներկայացուցիչներին»:
Հարցին՝ այս ամենից հետո ինչպե՞ս է տրամադրված Կարինե Հարությունյանը, Ակոպյանն ասաց՝ տիկին Հարությունյանը պատրաստ է պայքարելու:
«Պետք է պայքարի իր իրավունքների վերականգման համար, նա ընտրվել է ռեկտոր։ Այս ընթացքում կրելու է նաև վնասներ թե՛ ֆինանսական, թե՛ հոգեբանական, թե՛ բարոյական առումով, և դա պետք է վերականգնվի»,- նշեց նա:
Բուհի փոխռեկտորը կոչ է անում բոլոր լիազոր մարմիններին իրավիճակը կարգավորելու համար ձեռնարկել հնարավոր միջոցներ օրենքի շրջանակներում, հակառակ դեպքում իրենք պայքարելու են երեք ուղղությունով. «Առաջինը՝ հաստատվեն բուհի ռեկտորի ընտրության արդյունքները, երկրորդը՝ բուհը որևիցե մեկը չի տանելու փակման, երրորդ կարևոր հանգամանքը՝ բնականոն ուսումնական գործընթաց լինի»:
Նկատենք՝ կրթական այս հաստատությունն ուշադրության կենտրոնում հայտնվեց 2022 թվականի հոկտեմբերի 12-ին, երբ պարզ դարձավ, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախագծով նախատեսում է Բրյուսովի պետական համալսարանը և Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը միացնել Մանկավարժական համալսարանին։ Բրյուսովցիներն այս նախագծի հետ կապված մի քանի օր դասադուլ էին հայտարարել և իրականացնում ակցիաներ։ Որոշ ժամանակ անց՝ նոյեմբերի 9-ին, բուհը հայտարարեց ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ մրցույթ, չնայած այն հանգամանքին, որ 2022 թվականի հոկտեմբերի 13-ին ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանը խոսել էր մրցույթի նպատակահարմար չլինելու մասին։ 2022 թվականի դեկտեմբերի 9-ին բուհի հոգաբարձուների խորհրդի կայացած նիստի ընթացքում գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը վերընտրվեց իր պաշտոնում։
Այնուհետև «Հայկական ժամանակ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորը՝ Կարինե Հարությունյանը, պաշտոնավարման 4 տարվա ընթացքում մի շարք չարաշահումներ է թույլ տվել, որոնք լրջագույն վնաս են հասցրել կրթական հաստատությանը: 2022 թվականի դեկտեմբերի 22-ին էլ Պետական վերահսկողական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով համալսարանում հայտնաբերված տարաբնույթ խախտումների մասին: Նույն թվականի դեկտեմբերի 26-ին էլ ՀՀ դատախազությունը հայտարարել էր, որ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունների ընթացքում կատարված խուլիգանության և հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում թույլ տրված կեղծիքների դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ։
Այնուհետև ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ մեղադրանք է առաջադրվել Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի արդեն նախկին խորհրդական Գրիշա Թամրազյանին։ Նրա պաշտոնավարումը կասեցվել է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT