Երևան
12 °C
Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյի հարյուրավոր կողմնակիցներ ներխուժել են երկրի Ազգային Կոնգրես, ոստիկանությունը նրանց դեմ արցունքաբեր գազ է կիրառել։ Նրանք մտել են նաեւ Գերագույն դատարանի շենք ու նախագահական պալատ։ Հարձակումը տևել է մոտ երեք ժամ, որից հետո ոստիկանները բերման են ենթարկել մասնակիցներին։
Բրազիլիայի խորհրդարանի և կառավարության այլ շենքերի գրոհը տեղի է ունեցել երկրի նոր նախագահի՝ Լուլա դա Սիլվայի երդմնակալությունից մեկ շաբաթ անց։ Բոլսոնարոյին և նրա ծայրահեղ աջ քաղաքականությանը սատարող ցուցարարները հրաժարվում են ճանաչել նրա վերջին ընտրական պարտությունը։

Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան, ով այս օրերին աշխատանքային այցով գտնվում է Սան Պաուլո նահանգում, ասել է, որ ցուցարարները կատարել են «վանդալիզմի և ֆաշիզմի գործողություններ»: Նրա խոսքով՝ երկրի պատմության մեջ նման նախադեպ չի եղել:
«Իսկական վանդալների նման նրանք ոչնչացնում են այն ամենը, ինչ տեսնում են իրենց առջև: Մենք կարծում ենք, որ անվտանգությունը պատշաճ կերպով չի ապահովվել: Եվ ես ուզում եմ ձեզ ասել, որ բոլոր մարդիկ, ովքեր դա արել են, կպատժվեն»,- ասել է Լուլան:

Լատինական Ամերիկայի երկրների ղեկավարներն իրենց զայրույթն ու աջակցությունն են հայտնել նախագահ Լուլային։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նույնպես հարձակումն անվանել է «վրդովեցնող»։
Տեղական ժամանակով 18:30-ի սահմաններում իրավապահներին հաջողվել է վերականգնել վերահսկողությունը բոլոր երեք շենքերի վրա, հաղորդում է տեղական GloboNews հեռուստաալիքը։ Ռեպորտաժի կադրերում երևում է, թե ինչպես են ձեռնաշղթաներով օրինախախտներին դուրս բերում այնտեղից։

Սոցցանցերում շրջանառվող տեսանյութերը ցույց են տվել, որ Բրազիլիայի դրոշի գույներով հագած մարդկանց խմբերը, որոնք խորհրդանշում են աջակցությունը Բոլսոնարոյին, վազում են դեպի կառավարական շենքեր և մտնում դրանք, այդ թվում՝ նրանք հայտնվել են նախագահականում։
Կիրակի օրը Բոլսոնարոյի կոշտ կողմնակիցների խմբերը երթով շարժվել են դեպի Երեք ուժերի հրապարակ՝ երկրի մայրաքաղաք Բրազիլիայի կենտրոն։ Այնտեղ են Կոնգրեսի, Գերագույն դատարանի և նախագահական նստավայրի շենքերը։

Ցուցարարները, ճեղքելով ոստիկանական պատնեշները, կարողացել են մտնել խորհրդարանի շենք։ Կոնգրեսի շենքի ապակիներից մի քանիսը կոտրված են. հարձակման մասնակիցները մտել են նաև Սենատի նիստերի սենյակ, որտեղ սկսել են ցատկել աթոռների և նստարանների վրա։
Սոցցանցերում հայտնվել են խորհրդարանի մոտ արված տեսանյութեր։
Տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես է ցուցարարների խումբը ձիուց քաշում ոստիկանին և հարձակվում նրա վրա:

Կառավարական շենքերի մոտ բողոքի ակցիաները շարունակվում են մեկ օրից ավելի։ Դրանց մասնակիցները բանակին կոչ են անում միջամտել իրավիճակին և պաշտոնանկ անել դա Սիլվային։
Նախագահն այս պահին աշխատանքային այցով գտնվում է Սան Պաուլո նահանգում:

Հոկտեմբերի վերջին ձախ ուժերը ներկայացնող Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան նվազագույն հաշվով հաղթեց «բրազիլացի Թրամփին»՝ Ժաիր Բոլսոնարոյին, և երրորդ անգամ դարձավ երկրի նախագահ։
Համացանցում արդեն սկսել են համեմատել այն, ինչ կատարվում է Բրազիլիայում 2021 թվականի հունվարի 6-ին ԱՄՆ Կապիտոլիումի գրոհի հետ, այն բանից հետո, երբ ընտրություններում պարտված Դոնալդ Թրամփը երկար ժամանակ հրաժարվում էր ճանաչել քվեարկության արդյունքները։

Բրազիլիայում Բոլսոնարոյի հակառակորդները դեռ ընտրություններից առաջ վախենում էին, որ պարտության դեպքում չեն ճանաչի նրա իշխանությունը, և երկրում քաղաքացիական հակամարտություն կսկսվի։
Բոլսոնարոն չի միջամտել իշխանության փոխանցմանը և խոստացել պահպանել օրենքը։ Սակայն նրա կողմնակիցներն անմիջապես սկսել են փակել ճանապարհները ողջ երկրում՝ ի նշան քվեարկության արդյունքների բողոքի:

Նախկին նախագահի հազարավոր արմատական կողմնակիցներ սկսել են վրաններ տեղադրել ամբողջ երկրի ռազմակայաններում՝ պնդելով, որ ընտրությունների արդյունքները կեղծված են՝ զինվորականներին կոչ անելով հեղաշրջում իրականացնել։
Ինքը՝ նախկին նախագահը, լքել է երկիրը՝ հաստատվելով Ֆլորիդայում և լռում է կատարվածի մասին։

Երկրի նոր իշխանությունները հույս ունեին, որ այս անկարգությունները աստիճանաբար կմարեն։ Հունվարի սկզբին Լուլայի երդմնակալությունն առանց իրադարձությունների է անցել: Սակայն ցնցող իրադարձությունները, որոնք այժմ տեղի են ունենում մայրաքաղաքի կենտրոնում, ցույց տվեցին, որ այդ հույսերը ժամանակավրեպ էին։
Մեկ շաբաթ առաջ Կոնգրեսի անդամներին ուղղված ելույթում Լուլան հայտարարել էր, որ ավերված երկիր է ստանում, որտեղ Բոլսոնարոյի օրոք սովը վերադարձել է։ Նա մեղադրել էր իր նախորդին կրթության, առողջապահության և անտառային տնտեսության համար կառավարության ռեսուրսները խաթարելու և երկրում մարդու հիմնական իրավունքները ոտնահարելու համար:

Լուլան ասել էր, որ Բոլսոնարոն և նրա վարչակազմը պատասխանատու են «բրազիլական ցեղասպանության» համար, քանի որ անտեսել են կորոնավիրուսի համաճարակը, որը խլել է ավելի քան 680 հազար մարդու կյանք երկրում։
Մինչ իր մրցակցի երդմնակալությունը՝ Բոլսոնարոն թռչել է Ֆլորիդա՝ արցունքն աչքերին՝ իր կողմնակիցներին հրաժեշտ տալուց հետո։ Թռիչքից առաջ նա սոցցանցերում տեսանյութ էր հրապարակել, որում ասել էր՝ «ճակատամարտերը պարտված են, բայց պատերազմում չեն պարտվի»։


Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT