Մենք լինելու ենք «Եռաբլուր»-ում, հետո՝ գնալու հրապարակ. Գարիկ Պապոյանը հանդես է եկել հայտարարությամբ

Դերասան, երգիչ Գարիկ Պապոյանը կրկին գրառում է կատարել՝ ևս մեկ անգամ անդրադառնալով Հանրապետության հրապարակում այսօր նախատեսված համերգին մասնակցությանը: Վերջինս հայտնել է, որ հետ չեն կանգնելու որոշումից, և դա անելու են հենց զոհված տղաների համար: 

Պապոյանի գրառումը՝ ստորև.

«Կարդում էի ձեր մեկնաբանությունները: Շնորհակալ եմ մեկնաբանություններում մաքսիմալ կոռեկտ, իրար հարգող և խորը տրամաբանված կարծիքների համար:

Միտքս չի հանգստանում. երեկ ամբողջ օրը ես ու Սոնան ստացել ենք զանգեր, նամակներ: Մեծ մասը մեզ ասում են, որ իրավունք չունենք համերգը չեղարկելու: Անմահացած զինվորներից մեկի մայրն ասում էր, որ «իմ տղայի թողած երկրում պիտի երաժշտությունը մի՛շտ հնչի...»: Արցախի ընկերներս կատակով ասում են՝ «նենց բարձր կնվագեք, որ մեզ մոտ էլ լսվի...»:

Բայց, միևնույնն է, սրտում մի տեսակ դատարկություն եմ զգում. չէ՞ որ կան իսկապես սրտացավ հայրենակիցներ, ովքեր դե՛մ են:

Բոլորը մեզնից սպասում են անել այն, ինչ իրենք են ճիշտ զգում: Բոլորդ ճիշտ եք, բոլորիդ սիրում եմ, բայց մենք այսպես ենք զգում. մենք լինելու ենք Եռաբլուրում, ոչ երթով, պարզապես, էլի առանց լուսաբանելու, ինչպես ամեն անգամ՝ մենք՝ միայնակ՝ մեր տղերքի հետ. խոնարհ, շնորհակալ: Եվս մեկ անգամ փորձելու ենք խորը գիտակցել, թե նրանց թողած երկրի ո՞ր մասի համար ենք մե՛նք պատասխանատու: Հետո գալու ենք Հրապարակ ու անելու ենք հենց դա՝ երգելու ենք հայկական ժողովրդական երգերը՝ հե՛նց երկրի կենտրոնից:

Երգելու ենք մե՛ր էն երգերը, որոնք տականքները իրենց թուրքերենով երգում են Բերձորում՝ փորձելով գողանալ նաև մեր մշակույթը: Դա էլ մե՛ր կռիվն է:

Ընկերներ, գիտեմ՝ դուք ասում եք՝ համբերե՛ք, ո՛չ հիմա, սպասեք՝ մի քիչ էլ անցնի. ինչպես կարելի է երգել, երբ Եռաբլուրում լռություն է: Գիտեմ, դուք էլ եք ճիշտ, բայց ինչը անցնի՞, ե՞րբ անցնի. ոչինչ չի անցնելու: Մենք ենք անցնելու, իսկ Եռաբլուրի տղերքը հավերժ են...:

Կհանդիպենք Հրապարակում...»:

Հիշեցնենք՝ երեկ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը բաց նամակ էր հղել Գարիկ Պապոյանին և երգչուհի Սոնա Ռուբենյանին՝ հորդորելով չեղարկել այսօր՝ դեկտեմբերի 31-ին, Հանրապետության հրապարակում նախատեսված ամանորյա տոնական համերգին մասնակցությունը: Պապոյանն արձագանքել էր վերջինիս բաց նամակին՝ նկատելով՝ Հանրապետության տարածքով բոլոր ռեստորանները, հյուրանոցներն ու համերգասրահները այդ օրը նշելու են Ամանորը՝ երգիչներով, մեծ շոուներով, որտեղ գնալու հնարավորություն ոչ բոլոր ընտանիքներն ունեն, իսկ հրապարակի ելույթն անվճար է բոլոր ընտանիքների համար:

«Բայց նամակի հեղինակին հետաքրքրում է հենց մեր համերգի չեղարկումը: Սա մեզ համար համերգ ունենալու եզակի հնարավորություն չէ, որից պինդ կառչել ենք: Կարող ենք և չեղարկել, ինչպես արել ենք բազմիցս: Ժամանակ Է պետք՝ հասկանալու, թե երբ ու ինչով արժանացանք էդ ատելությանն ու վիրավորանքներին...»,- գրել էր երգիչը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2043 դիտում

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ է արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին