Երևան
12 °C
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր մասնակցել է «Ճանապարհաշինության ոլորտի զարգացման հեռանկարները» խորագրով աշխատաժողովին, որի ընթացքում ամփոփվել են 2022 թ․ ճանապարհաշինության ոլորտում իրականացված ծրագրերը և նախանշվել առաջիկա անելիքները։
Աշխատաժողովին ներկա են գտնվել ոլորտի պատասխանատուներ, պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, շինարարական, նախագծային ընկերությունների ներկայացուցիչներ։
Բացման խոսքում ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ ճանապարհաշինության ոլորտում անցնող տարին բավականին արդյունավետ էր, և 2022թ. ձեռքբերումները պետք է շարունակվեն նաև 2023 թվականին։ Նախարարը նկատել է, որ ոլորտում արձանագրված բարձր ցուցանիշները հնարավոր է եղելապահովել պետական տարբեր կառույցների, նախագծային, շինարարական ընկերությունների հետ սերտ համագործակցության արդյունքում։ Նախարարի խոսքով՝ 2022 թվականի գլխավոր ձեռքբերումներից են ոչ միայն գործող ճանապարհների նորոգման բարձր ցուցանիշները, այլև մի շարք նոր ճանապարհների կառուցումը։
ՀՀ ՏԿԵ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը, խոսելով ճանապարհաշինության ոլորտի ներկա փուլի և զարգացման հեռանկարի մասին, նշել է, որ վերջին տարիներին ոլորտում կատարված ներդրումներն արդարացվել են։ Միջազգային գնահատման ինդեքսով շատ վատ վիճակում գտնվող ճանապարհահատվածները կրճատվել են։ 2021թ. ցուցանիշներով (2022թ. տվյալները կամփոփվեն հաջորդ տարի)՝ ՀՀ միջպետական նշանակության միայն 0.3 տոկոսն է գտնվում շատ վատ վիճակում, հանրապետական նշանակության ճանապարհների՝ 18.8 տոկոսը։ Ներկայացվել է նաև ոլորտում իրականացվող բարեփոխումները։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն, անդրադառնալով 2022թ. ոլորտի ձեռքբերումներին, նշել է, որ անցնող տարում հանրապետությունում հիմնանորոգվել է մոտ 300 կմ ճանապարհ, միջին նորոգման աշխատանքներ են տարվել մոտ 153 կմ ճանապարհահատվածներում, Հյուսիս-հարավի Տրանշ-3-ում ասֆալտապատվել է մոտ 50կմ, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի բարելավման ծրագրի շրջանակներում ասֆալտապատվել է 9.8կմ, Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի շրջանակներում վերականգնվել է մոտ 9կմ, Ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում՝ 7.8կմ։
Մեծածավալ շինաշխատանքներ են տարվել հատկապես Սյունիքի մարզում։ 2022թ. ավարտվել են Բագրատաշենի մաքսային անցակետում նոր կամրջի կառուցման աշխատանքները, որը հայ-վրացական համատեղ ծրագիր էր։ Ավարտվել է Հյուսիս-հարավի Թալին-Լանջիկ հատվածի ասֆալտապատումը (18.7կմ, երկու ուղղությամբ)։
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանն աշխատաժողովի ընթացքում ներկայացրել է ճանապարհաշինության բնագավառում կրթության զարգացման հեռանկարները։
Միջոցառման ավարտին մի շարք անձինք պարգևատրվել են ճանապարհաշինության ոլորտում ներդրած ավանդի համար։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT