Արցախի կառավարությունը և «Բեյզ Մեթըլս»-ը պատրաստ են ժամանակավոր դադարեցնել հանքավայրի շահագործումը. հայտարարություն

Արցախի տեղեկատվական շտաբի՝ երեկ հրապարակված՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու մասին հայտարարության հիման վրա ընդունվել է Արցախի Հանրապետության կառավարության որոշում: Դրանում ասվում է, որ ԱՀ կառավարությունը ընկերության ղեկավարության հետ պատրաստակամություն է հայտնում ժամանակավորապես դադարեցնել հանքավայրի շահագործումը:

Հայտարարությունը ներկայացվում է ստորև.

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ՝ «ԲԵՅԶ ՄԵԹԸԼՍ» ՓԲԸ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ.

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության կառավարությունը մեկ անգամ ևս վերահաստատում է, որ Արցախում հանքարդյունաբերությունն իրականացվում է միջազգային ամենաբարձր չափանիշներով, որին համապատասխանեցված են նաև ոլորտի օրենսդրությամբ սահմանված կարգավորումները: Սակայն հաշվի առնելով հարևան երկրի «էկոակտիվիստների» ստեղծած անառողջ միջավայրն ու միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձերը՝ որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար:

Կառավարությունը ընկերության ղեկավարության հետ նաև պատրաստակամություն է հայտնում ժամանակավորապես դադարեցնել հանքավայրի շահագործումը:

Արցախի Հանրապետության կառավարությունը դիմել է ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին և միջազգային մյուս մասնագիտական կազմակերպություններին՝ փորձաքննության իրականացումը սեղմ ժամկետներում կազմակերպելու համար:

Արցախի Հանրապետության կառավարությունը մշտապես կողմնակից է եղել հանքարդյունաբերության ոլորտում միջազգային լավագույն ստանդարտների պահպանմանը և համոզված է, որ միջազգային էկոլոգիական ստանդարտները պետք է կիրառելի լինեն ողջ տարածաշրջանի հանքարդյունաբերող ընկերությունների համար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1128 դիտում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան